ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Չեմպիոնների լիգա․ Փլեյ-օֆֆի 16 մասնակցից հայտնի է 12-ը

Սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ հայտնի է 1/8 եզրափակիչի 16 մասնակցից 12-ը։

Նախավերջին տուրի երկրորդ օրվա հանդիպումների արդյունքում՝ ուղեգրերն ապահովեցին Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» եւ Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուն»։

Ավելի վաղ փլեյ-օֆֆ էին դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», բելգիական «Բրյուգեն», իտալական «Նապոլին», գերմանական «Բորուսիա Դորտմունդը», Լոնդոնի «Չելսին» եւ պորտուգալական «Բենֆիկան»։

1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն դեռ ունեն Իտալիայի չեմպիոն «Միլանը», Լոնդոնի «Տոտենհեմը», Ավստրիայի «ՌԲ Զալցբուրգը»,  Դոնեցկի «Շախտյորը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», պորտուգալական «Սպորտինգը» եւ ֆրանսիական «Մարսելը»։

Վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 1-2-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ