⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Փաստ». Իշխանությունների «սև» ցուցակը. էլ ո՞ւմ մուտքը Հայաստան «անցանկալի» կհամարվի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները նախ «սլիվ» կազմակերպեցին, հետո պաշտոնապես հաստատեցին, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Սրան հետևեց հաջորդ «սլիվը»՝ Մարգարիտա Սիմոնյանի մասով: Զատուլինի դեպքում պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանի նրա հայտարարությունները «վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»: Իրականում պատճառը շատ ավելի տրիվիալ է. Զատուլինը տրորել է Հայաստանի գործող իշխանությունների ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի «ոտքը»:

Այսինքն, ինչպես փորձագետներն են մեզ հետ զրույցում նշում, այս իշխանությունները պետական ինստիտուտները չարաշահում են իրենց սեփական քաղաքական օգուտների, սեփական քաղաքական գիծն իրականացնելու և այդ նույն սեփական քաղաքականությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու համար: «Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, իշխանությունները բավականին «սոլիդ» ցուցակ ունեն, որտեղ ընդգրկված են Հայաստանի գործող իշխանություններին քննադատության ենթարկող՝ ռուսաստանցի քաղաքական գործիչներ ու լրագրողներ՝ հիմնականում հայամետ դիրքորոշմամբ, որոնց մուտքը Հայաստան անցանկալի է ճանաչվելու:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ