ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը Արախչիին պաշտոնա՞նկ են անում Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից» «Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը

Վերնագրային պատերազմ է, չկա պերսոնա նոն գրատա. Վահան Բաբայանը փակագծեր է բացում

Հանդիպում

Հայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՆԵՐԱՑԻԱՆ ԱՃՈՒՄ Է»

— Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում` Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, ինչին ինքը հաստատել է իր մասնակցությունը: Ձեր գնահատմամբ` ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության մակարդակով հերթական անգամ հակառուսական ալիք բարձրացնելը` վերոնշյալ հանդիպմանն ընդառաջ:

— Այդ հայտարարությունից առաջ որոշ իշխանական պատգամավորների կողմից եղան արտահայտություններ, թե դեռ պաշտոնական հրավեր չկա, նույնիսկ քննարկվել է չմեկնելու հարցը եւ այլն, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ մեկնելու է: Կարծում եմ` պետք է սպասել կոնկրետ քայլերի, որովհետեւ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ տարածաշրջանի այլ պետությունները, այդ թվում` Ադրբեջանը, չեն ակնկալում մեկ գավաթ սուրճի շուրջ խոսակցություն եւ ուղղակի շփում, այլ  ակնկալում են կոնկրետացումներ, ինչը կախված է նաեւ մեզնից: Վերլուծելով իրավիճակը` ունենք կասկած, որ եղել են որոշակի խոստումներ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է ինչ-որ բան ստորագրելու կամ ընդունելու: Բայց իմ կարծիքով` ամենայն հավանականությամբ, այնտեղ ինչ-որ մի հայտարարության նման բան կստորագրվի: Չեմ կարծում, թե «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթն այդպես արագ, գաղտագողի կկարողանան միանգամից հենց հոկտեմբերի 31-ին ստորագրել: Հավանաբար, կլինի հենց «խաղաղության պայմանագրին» նախորդող լուրջ ակտ կամ դեկլարացիա, որի հիման վրա կստորագրվի այն:

— Ինչո՞ւ հենց այս փուլում իշխանությունը որոշեց այնպիսի հակառուսական որոշումներ կայացնել, ինչպիսիք էին ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի եւ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելն էր:

— Սա մտնում է իրենց ընդհանուր տրամաբանության մեջ: Հակառուսական տրամադրությունների գեներացիան Հայաստանում աճում է: Ըստ որոշ շրջանակների`  ռուսական կողմը ոչ համարժեք գործողություններ է ծավալել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, ինչը դարձրել են առիթ, որպեսզի  արեւմտյան քարոզչամեքենայի տված թեզերն  ուժեղացնեն եւ ակտիվացնեն: Ինչ վերաբերում է Ձեր նշած մարդկանց մուտքը Հայաստան սահմանափակելուն, դրա մասին ամբողջ համացանցն է խոսում, եւ չէի ուզենա նույն հարցերին անդրադառնալ: Բայց այստեղ մի կարեւոր դրվագ կա, որն ինձ շատ հետաքրքրում է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ԱԺ որեւէ վարչություն իրավասու չէ արգելել որեւէ պատգամավորի կամ պաշտոնյայի Հայաստան մուտքը: Սա Ազգային ժողովի իրավասության մեջ չի մտնում` այն էլ ինչ-որ վարչության մակարդակով: Գոյություն ունի պերսոնա նոն գրատայի ինստիտուտ, անձը հռչակվում է պերսոնա նոն գրատա, որը փաստացի ֆորմալ եւ ոչ ֆորմալ պետք է անի Արտաքին գործերի նախարարություն կոչվող հիմնարկությունը: Ես դեռ որեւէ տեղ չեմ տեսել, որ ՀՀ ԱԳՆ-ն պերսոնա նոր գրատա է ճանաչել տվյալ անձնանց: Հիմա հարց է  առաջանում՝ Մարգարիտա Սիմոնյանը եթե նստի ինքնաթիռ եւ գա Հայաստան, ո՞ր իրավական ակտով է իր մուտքը արգելվելու, նույնը` Զատուլինի պարագայում: Արգելելու, ինչքան ես եմ տեղյակ, կա երեք տարբերակ. առաջինը` դիվանագիտական ճանապարհն է, որով անձը հռչակվում է պերսոնա նոն գրատա եւ մտնում տվյալ երկրում անցանկալի անձանց ցուցակի մեջ, երկրորդը՝  քրեական հետապնդումն է, եթե այդ երկրում նա քրեական հետապնդման է ենթարկվում, եւ մուտք գործելիս նրան ձերբակալում են: Երրորդը` կամայականությունն է, որ, ասենք Բուրկինաֆասոյի կամ ինչ-որ նմանատիպ երկրի դիկտատոր կարող է ասել, որ Պողոսյան Պետրոսը հանկարծ եթե գա, նրան չթողեք երկիր: Ուղղակի, այդ մարդուն ասեն` անձնագիրդ վերցրու գնա, կարող են կալանավորել, ամեն ինչ անել, բայց սա չունի իրավական հիմք: Հիմա այստեղ հարց է առաջանում` Հայաստանի այս իրավիճակում, որում հայտնված ենք, ԱԺ տվյալ վարչությունն ի՞նչ իրավասություն է իր վրա վերցրել դա անելու: Գուցեեւ այդ վարչությունը նման եզրահանգում է արել կամ իշխանական շրջանակից են հուշել, որ այդպիսի փաստաթուղթ կամ նամակ ուղարկվի: Բայց այստեղ զավեշտն այն է, որ ԱԺ այդ վարչության ուղարկված նամակը Կ. Զատուլինին եւ Մ. Սիմոնյանին, որը ոչ մի նամակ եւ ոչ մի տեղեկություն չի հրապարակել, որեւէ հիմք չունի:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴԱՐԱՆԱԼ, ԹԵ ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ»

— Կարծում եք` զուտ նպատակ են հետապնդել` այդպիսի ֆոն ստեղծելու, մինչդեռ իրականությունն ա՞յլ է:

— Սա վերնագրային պատերազմ է, որը տեղեկատվական պատերազմի մի բաղկացուցիչ մասնիկն է: Հետեւաբար յուրաքանչյուր պահի կարող են արդարանալ, թե չկա նման բան, վարչությունն այդպես է մտածել, կամ սա ընդամենն Ազգային ժողովի կարծիքն է, մինչդեռ  ՀՀ ԱԳՆ-ն եւ այլ ծառայություններ, պետական մարմիններ նման թուղթ չեն տվել, ու չկա նման բան: Կարող է ես ինչ-որ ելույթ եմ ունեցել որեւէ երկրի մասին, եւ այդ երկրի որեւէ մի կառույց ինձ նամակ է ուղարկել եւ ասել, թե դուք որ ուզում եք այսինչ օրը գալ մեր երկիր, մենք նպատակահարմար չենք համարում: Բայց սա ոչինչ չի նշանակում:

— Այսինքն` ակնարկում եք, որ Սոչիում Նիկոլ Փաշինյանը Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի հետ կապված այս անախորժ պատմությունը գցելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրպանն ու ասի` ես դրա հետ կապ չունե՞մ:

— Չգիտեմ` ում գրպանն ինչ է ընկնելու, կամ երկնքից քանի խնձոր է ընկնելու, բայց գիտեմ, որ սրանք հարցեր են, որոնց պատասխաններն արդեն 24 ժամ անցել է ու չկա: Համացանցում ամեն ինչ քննարկվում էր, բացի ամենակարեւորից. հիմա ստացվում է, թե Արեւմուտքը տեսավ, որ ահա Ռուսաստանից ինչ-որ մեկի կամ պատգամավորի գալը խնդիր առաջացրեց, եւ որոշակի շրջանակներ դրան ծափահարեցին: Իսկ իրականում մենք չունենք այդ պերսոնա նոն գրատան, այլ ունենք ընդամենը վերնագիր:

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԴԱՇՆԱԿԻՑՆ ԻՐ ԴԱՇՆԱԿՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ»

— Ալեն Սիմոնյանն ասում է, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել ՀՀ ինքնիշխան տարածքի եւ Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած յուրաքանչյուր անձի հանդեպ` անկախ նրանից, թե ինչ երկիր կներկայացնի: Բայց ի՞նչ կապ ունի այս ամենը Զատուլինի եւ Սիմոնյանի հետ:

— Այո՛, անտարբեր չես կարող մնալ: Բայց նախ յուրաքանչյուր մարդ ունի կարծիքի ազատություն, այլ հարց է, որ այդ կարծիքը կարող է դուր չգալ որեւէ մեկին: Կարող է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասին մի վերլուծաբան կարծիք հայտնի, եւ պաղեստինցիներին սա դուր չգա կամ Իսրայելի քաղաքագետներին, եւ անտարբեր չմնան, բայց ոչ ավելին: Եթե այսօրվա իշխանությանը որեւէ մի կարգավիճակ ունեցող մարդ մի թթու խոսք է ասում, բնականաբար, չի կարող անտարբեր մնալ, առնվազն պետք է կարդա, ինչ-որ եզրահանգումների գա, եթե հնարավորություններ կան, այդ մարդու նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրություն ձեւավորի, սակայն չի նշանակում, որ ով հանկարծ ՀՀ իշխանությունների մասին մի թթու խոսք է ասում կամ քննադատում է, ուրեմն` նրանք մեր երկիր չեն կարող մտնել: Ընդհանրապես, պերսոնա  նոն գրատա ճանաչում են այն մարդկանց, ովքեր իրենցից վտանգ են ներկայացնում տվյալ պետության նկատմամբ: Խորապես կասկածում եմ, թե տվյալ մարդիկ ի՞նչ վտանգ կարող են իրենցից ներկայացնել: Մի բան էլ հուշեմ` միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ պերսոնա նոն գրատաներ ճանաչվում են կա՛մ սառեցված կոնֆլիկտների ժամանակ գործող կարկառուն դեմքերի այցելությունները սահմանափակող ռեժիմով, կա՛մ պատերազմական վիճակում գտնվող երկրների միջեւ: Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ՌԴ դաշնակիցն է, ինչպե՞ս կարող է դաշնակիցն իր դաշնակցի պետական պաշտոնյային համարել պերսոնա նոն գրատա: Դրա համար էլ, որպեսզի խուսափեն այդ աբսուրդային վիճակից, չեմ բացառում, որ խուսափել են նաեւ պերսոնա նոն գրատա տալուց: Ընդամենը սահմանափակվել են վերնագրային պատերազմով եւ տեղեկատվական հոսքեր տիրաժավորելով, որը խեղդեց համացանցը, եւ մեծ հաշվով, եթե իրենք նպատակ էին դրել հակառուսական «օպերացիա» իրականացնելու, այն տեղի ունեցավ: Սա մի մեծ աշխարհաքաղաքական կծիկի մի մասինկն էր, որը պետք էր գործարկել, ինչն արվեց: Բայց վստահեցնում եմ Ձեզ` սա միակը դեպքը չի լինելու: Սա ընդամենը շատ թույլ փորձնական մի քայլ էր: Կարծում եմ` կինոյի ավելի հետաքրքիր սերիաները դեռ առջեւում են:

— Ըստ Ալեն Սիմոնյանի` մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու  լռելյայն վերջնաժամկետ է դրված, որի հետ կապված ցանկություններ ունեն Հայաստանն ու Ադրբեջանը: Ի վերջո, հայաստանյան քաղաքական դաշտում էլ չի հստակեցվում, թե ով որ տարբերակին է կողմնակից` բրյուսելյան, թե՞ մոսկովյան: Ինչո՞ւ:

— Բավականին մեծ ինֆորմացիոն խնդիր կա: Համենայնդեպս, բոլորս մամուլից ենք տեղեկանում` «հավաստի աղբյուրներից» եւ այլն, թե որն է արեւմտյան, ամերիկյան տարբերակը, որը` ռուսականը: Անձամբ ես չեմ կարդացել: Մենք չգիտենք, թե դա ինչ է: Հետեւաբար, այն մարդը, ով 4 տարի առաջ ասում էր` Արցախի հարցում ես մենակ չեմ լուծելու եւ այլն, հիմա բոլորից թաքուն, ինքնուրույն բանակցում է «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ոճի մեջ: Հիմա այդ երկու փաթեթի մասին տեղեկատվության արտահոսք է եղել, բայց չգիտեն` ի՞նչ է: Կասկածում եմ, որ ընդդիմության առաջնորդներն էլ գիտեն, թե ինչ է: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ այլընտրանք չունենք այսօր չստորագրելու: Արդեն հասել ենք այն կետին, որ կամ տարբերակ չկա, ինչ իրենց պետք է, այն էլ բանակցում են…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելՀոկտեմբերի 7. Օրվա խոսքԱմերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել ՌուսաստանըԱրախչիին պաշտոնա՞նկ են անումԵվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից»«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներովՀավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. ԹրամփԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված