3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Մեկ շաբաթ անց Ղազարյանին ծեծի ենթարկելու գործով դեռ չկան բերման ենթարկված կամ կալանավորված անձինք

Թեմա

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ երկու անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու դեպքով մինչեւ օրս որեւէ մեկը բերման չի ենթարկվել կամ կալանավորվել: Մինչդեռ տուժածը գտնում է, որ տեղի ունեցածը ոչ թե բռնություն, այլ մահափորձի ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողություն էր:

— Օրը ցերեկով, չդիմակավորված անձինք էին՝ առանց որեւէ խոսք ասելու դարանակալել են, սպասել եւ հետեւից հարձակվել, հարվածներով ինձ տապալել: Գետնին ընկած՝ այլեւս ի վիճակի չէի դիմադրություն ցույց տալ, եւ հարվածում էին միայն գլխիս: Այսինքն, առնվազն նպատակ են ունեցել ծանր հետեւանք հասցնող վնաս տալ կամ սպանել: Երեւանում մեծ քանակի տեսաձայնագրող սարքերի, արագաչափերի առկայության պայմաններում 7 օր է անցել, բայց ՀՀ իրավապահ համակարգը՝ ոստիկանություն, քննչական, ԱԱԾ, դեռ ոչ մի մարդու չի գտել: Հակված եմ մտածելու, որ այս հանցանքն ունի պատվիրատուներ: Ու անելուց հետո դրանք հանգիստ գնացին, այսինքն` վստահ էին, որ չեն պատժվելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ