3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Համար մեկ ճանապարհը Գյումրի-Կարսն է, որ մեզ պետք է բացել մեր ոչ բարով հարեւանների հետ. Թավադյան

Թեմա

Ըստ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի` ՀՀ տարածքով միջանցքի բացման հիմնական շահառուներն են Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, որոնք դրանից տնտեսական օգուտներ կունենան: Մինչդեռ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ մեզ հետ զրույցում փաստեց, որ, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը» տնտեսապես ոչ մի ձեւով ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ առավել եւս Հայաստանին:

— Համար մեկ ճանապարհը Գյումրի-Կարսն է, որ մեզ պետք է բացել մեր ոչ բարով հարեւանների հետ: Այս առումով պետք է համոզենք Ռուսաստանին, որպեսզի միանան մեզ եւ բանակցենք այս հարցի շուրջ: Դրա համար ինչ պետք է վճարենք, սա երկրորդական հարց է: Բայց այս ճանապարհը, իրոք, տնտեսապես օգտակար կարող է լինել, որով գոնե մեր գունավոր մետաղները կկարողանանք ուղարկել Եվրոպա: Ինչ վերաբերում է այդ «զանգեզուրյան միջանցքին», սա վտանգավոր խաղ է մեզ համար, եւ լավ է, որ իրանցիները կտրուկ դեմ են: Տնտեսապես այն ոչ մի ձեւով ձեռք չի տալիս մեզ եւ այն չի բացվի մոտակա ժամանակներոնւմ, համենայնդեպս, ինչքան ես ողջ եմ, իսկ ես կարող է երկար ապրեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ