Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞ «Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին է Լույս չի լինելու ԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա Մոսկվային Թրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով «Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

«Բագրատ Սրբազանը պատարագում էր, տղաները կռվում էին դիրքերում, մինչդեռ արդեն «շուխուր էին դրել», թե` Շուշին հանձնվել է...».ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բեգլարյան, ապրում եւ ստեղծագործում եք Նոյեմբերյանում: Այս պահին տեղի մշակութային կյանքում ի՞նչ նորություններ կան:

— Եթե մեր բազմաչարչար հայրենիքի այլ սահմանափեշերին պատերազմը քառօրյա է կամ 44-օրյա, ապա մեզ մոտ 1988 թվականին սկսվել եւ առ այսօր չեն դադարում տարբերօրյա պատերազմները, ռմբակոծություններն ու գնդակոծությունները: Մեր սահմանահատվածը պաշտպանելուց զատ, անհրաժեշտության դեպքում՝ մենք կամավորական ջոկատներով նաեւ Արցախ ենք գնում,Կապան, Գորիս, Վարդենիս կամ այլ տեղ: Չնայած այս վիճակին՝ Նոյեմբերյանում միշտ էլ մշտազարկ է եղել մշակութային կյանքի զարկերակը: Թող զարմանալի չթվա, բայց Մշակութի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի գլխավորությամբ՝ անխափան գործել է «Ասպարեզ» դրամատիկական թատրոնը, մանկական թատերախումբը, «Սոսե» եւ «Վերածնունդ» պարախմբերը, նկարչական ստուդիան, Գեղարվեստի դպրոցը, երիտասարդական երգչախումբը: Հավուր պատշաճի նշվել են բոլոր պետական եւ ազգային տոնակատարությունները: Հենց այս պահին էլ հիշյալ խմբերը նոր ելույթների են պատրաստվում, իհարկե, ուշադրության կենտրոնում Ամանորի միջոցառումները կլինեն:

Վերջերս վատառողջ եք, բուժվում եք: Գաղտնիք չէ, որ բուժօգնության ծառայություններն անվճար չեն: Դուք 44-օրյա պատերազմի մասնակից եք, արձակագիր, բանաստեղծ, դերասան, պետական աջակցություն եղե՞լ է:

— Պետական ծառայությունների հույսին ընկնելը՝ կոնկրետ մահվան դուռ գնալ է նշանակում... Հենց հիմա էլ լրջագույն ֆինանսական խնդիրներ ունեմ… «Վիլիս» ունեի, վիրահատության համար վաճառեցի, բայց հետագա բուժումը նույնպես թանկ հաճույք է…

Ինչպե՞ս որոշեցիք այս տարիքում մեկնել պատերազմ:

— Ինչպես ասացի, ես ու ընկերներս 1988 թվականից մեզ մոտ խրամատներում ենք, բայց ես հետագա պատերազմներին էլ եմ մասնակցել... Ինչ վերաբերում է տարիքին, ապա ես զավակներ, թոռներ ունեմ, տուն եմ կառուցել, այգի հիմնել, ուրեմն՝ ինչու չպետք է, ինչպես ֆիլմում է ասվում. «Մարտի չգնան միայն ծերերը» ...Ափսոս են ջահել տղաները...

Ըստ Ձեզ՝ Շուշին հանձնվե՞ց, թե ՞ հանձնեցին:

— Շուշին գոյապայքար էր մղում մինչեւ վերջին շունչը... Բագրատ Սրբազանը դեռ պատարագում էր, տղաները կռվում էին դիրքերում, նույնիսկ հեռախոսով մեզ ասում էին, որ Շուշին կանգուն է, եւ չեն հանձնի, մինչդեռ այստեղ արդեն «շուխուր էին դրել», թե քաղաքը հանձնվել է... Բազմիցս եղել եմ Շուշիում. երեք կողմերից անառիկ ժայռեր կան, բավական էր փակել ճանապարհը, եւ քաղաքն անպարտելի էր: Ինչ է, չե՞ք լսել, թե Պուտինը քանի անգամ է ասել, որ Շուշին հանձնելու մասին խոսք ու պայման չի եղել... Շուն Ալիեւը երազում անգամ չէր կարող տեսնել դա: Այնպես որ, քիչ է ասել, թե կռվում պարտվեցին, եւ Շուշին հանձնեցին, քանզի այն նվիրեցին...

Երկու տարի է անցել 44-օրյա պատերազմից, բանակաշինության հետ կապված, որեւէ դրական փոփոխություն տեսնո՞ւմ եք մեր երկրում:

— Այն ժամանակ մեր խրամուղիներում պահածոյի ժանգոտ տուփեր էին կախված, հիմա գուցե ժանգոտները փոխարինել են Եվրամիությունից ստացված նորերով … «Դրական փոփոխությունն» այն է, որ հայաստանցի ծնողներն ու զինվորները «համոզվեցին», որ Արցախը «բեռ է» իրենց համար, ու իրենք գործ չունեն այնտեղ… Հիմա էլ Հնդկաստանից մի երկու չխկլիկ են առնում... Թող գնեն, բայց ո՞ր երկիրն է իր գնվելիք զենքի մասին «աշխարհով մեկ» ասում: Ու նաեւ բանակը ոչ թե տեխնիկայի քանակով են հզորացնում, այլ բարոյապես, մինչդեռ մեր տղաների մեջքը կոտրեցին, որը ոչ մի կերպ չի շտկվում...

Խաղաղության պայմանագիր կնքելը կբերի՞ մեզ մեր երազած խաղաղությունն ու ապահով կյանքը:

— Թուրքիայի եւ Ազերիստանի հետ կնքված ցանկացած պայմանագիր միայն իրենց օգտին կգործի... Այդ պայմանագիր կոչվածը նրանց համար ընդամենը մի կտոր թղթի արժեք կունենա, որ կպատառոտեն ցանկացած պահի: Խաղաղություն կոչվածը անընդունելի է նրանց համար, քանի դեռ չեն հրաժարվել իրենց ծավալապաշտական նկրտումներից... Եթե մեր իշխանությունները մի բան այդքան սրտով ուզում են, ուրեմն՝ իրենց համար են ուզում, իսկ «իրենց համարը» այնքան էլ չի տարբերվում մեր թշնամիների ցանկությունից...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցինՂազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված