Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive Cardiology Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Որ տար­բե­րա­կը կլի­նի ստո­րագր­ված` մոս­կո­վյա­նը, թե վա­շինգ­տո­նյա­նը, դրա­նից կախ­ված է մեր ժո­ղովր­դի ու պե­տու­թյան ե՛ւ մո­տա­կա, ե՛ւ հե­ռա­վոր ա­պա­գան. Բաբուխանյան

Տեսանյութեր

«Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք «Ուժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Մի­ու­թյան» շարժ­ման գոր­ծա­դիր կո­մի­տե­ի ան­դամ, ՍԻՄ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ՀԱՅԿ ԲԱ­ԲՈՒ­ԽԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:

«ԵԹԵ ՖՐԱՆ­ՍԻ­ԱՆ ՊԱՇՏ­ՊԱ­ՆՈՂ Է, ԹՈՂ ԳՆԱ ԻՐ ԴԱՇ­ՆԱ­ԿԻՑ ՀՈՒ­ՆԱՍ­ՏԱ­ՆԻՆ ՊԱՇՏ­ՊԱ­ՆԻ»

— Ի­րա­վի­ճակն օր­հա­սա­կան է, եւ ե­կել է վճռո­րոշ պա­հը, թե Հա­յաս­տա­նը ռու­սա­կա՞ն, թե՞ ա­րեւմ­տյան տար­բե­րա­կով է գնա­լու խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի կնքման: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Այն, ինչ կա­տար­վել է 2018 թվա­կա­նի նի­կո­լա­կան-ամե­րի­կա­կան հե­ղաշր­ջու­մից հե­տո` նպա­տակ ու­ներ Հա­յաս­տա­նի տե­ղը այս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կում փո­խել: Այ­սինքն` հա­նել Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րից եւ դարձ­նել ա­մե­րի­կա-թուր­քա­կան պլաց­դարմ: Եվ մո­տե­նում է կուլ­մի­նա­ցի­ա­յի պա­հը` խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու տես­քով, ո­րը լի­նե­լու է մին­չեւ տար­վա վերջ: Հա­մե­նայն­դեպս, այդ­պես են պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել ե՛ւ Հա­յաս­տա­նը, ե՛ւ Ադր­բե­ջա­նը: Այս­տեղ կա եր­կու զու­գա­հեռ գոր­ծըն­թաց. մի գոր­ծըն­թացն այն է, որ Ռու­սաս­տա­նը մտցրեց զոր­քեր Ար­ցախ, եւ ստո­րագր­վեց նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյու­նը: Սա, այս­պես ա­սած, մոս­կո­վյան գոր­ծըն­թացն է, ո­րը վե­րա­բե­րում է հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը: Իսկ երկ­րորդ գոր­ծըն­թա­ցը սկսվեց շատ ա­վե­լի ուշ, ո­րը ա­մե­րի­կյանն է, ո­րի մեջ իր դերն ու­նի պաշ­տո­նա­կան Բրյու­սե­լը` Եվ­րա­մի­ու­թյու­նը, Ֆրան­սի­ա­յի նա­խա­գահ Մակ­րո­նը եւ այլն: Հի­մա որ տար­բե­րա­կը կլի­նի ստո­րագր­ված` մոս­կո­վյա­նը, թե վա­շինգ­տո­նյա­նը, դրա­նից կախ­ված է մեր ժո­ղովր­դի ու պե­տու­թյան ե՛ւ մո­տա­կա, ե՛ւ հե­ռա­վոր ա­պա­գան:

— Ին­չո՞վ ենք դրանք ի­րա­րից տար­բեր­վում:

— Ա­մե­րի­կյան տար­բե­րա­կում խնդի­րը դրված է, որ չկա Ար­ցախ` որ­պես ինք­նու­րույն մի­ա­վոր, այ­սինքն` որ­պես քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ այն գո­յու­թյուն չու­նի: Իսկ ե­թե գո­յու­թյուն չու­նի Ար­ցախ, ու­րեմն` անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի եւ նրանց փո­խա­րեն` կա՛մ ՆԱ­ՏՕ-ն է գա­լու, կա՛մ Թուր­քի­ան, կա՛մ` բո­լո­րը մի­ա­սին: Ինչ­պես գի­տեք, Թուր­քի­ան ար­դեն ու­նի իր հա­տուկջո­կատա­յին­նե­րի բա­զան Շու­շի­ում: Ադր­բե­ջանն ա­սում է` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն գո­յու­թյուն չու­նի եւ ընդ­հան­րա­պես չկա այդ­պի­սի քա­ղա­քա­կան մի­ա­վոր: Ըստ նրանց` Ղա­րա­բա­ղի հա­յերն Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ են: Նի­կո­լը գնում է հենց սա ստո­րագ­րե­լու, եւ հաս­կա­նա­լի է, որ այս տար­բե­րա­կով  շատ ա­րագ Հա­յաս­տա­նը, Ադր­բե­ջա­նը եւ ԱՄՆ-ն կպա­հան­ջեն, որ­պես­զի ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը դուրս գան Ար­ցա­խից: Բայց ե­թե ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը դուրս գան, ա­պա ի­րենց հետ մի­ա­սին դուրս կգա ար­ցա­խա­հա­յու­թյու­նը, եւ մենք վերջ­նա­կա­նա­պես կկորց­նենք Ար­ցա­խը: Ե­թե չկա հայ Ար­ցա­խում, ու­րեմն` չկա նա­եւ Ար­ցախ:

— 101 տա­րի ա­ռաջ ֆրան­սի­ա­կան զոր­քե­րը ե­կել է­ին հա­յե­րին պաշտ­պա­նե­լու Կի­լի­կի­ա­յում, բայց վեր­ջին պա­հին Ֆրան­սի­ան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րեց Թուր­քի­ա­յի հետ, իսկ հա­յե­րը կո­տոր­վե­ցին: Կար­ծում եք` պատ­մու­թյու­նը կրկնվե­լո՞ւ է, երբ այ­սօր ԵՄ ու Ե­ԱՀԿ դի­տորդ­ներ են բեր­վել ու կանգ­նեց­վել սահ­մա­նին:

— Բա կար­ծում է­իք` դի­տոր­դա­կան խմբե­րը գա­լու են պաշտ­պա­նե՞ն մեր ժո­ղովր­դին, թե՞ կռվե­լու են մեր փո­խա­րեն: Այդ խմբե­րը ՆԱ­ՏՕ-ի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­ներն են, ո­րոնք ա­պա­հո­վում են Հա­յաս­տա­նի ան­ցու­մը ՌԴ-ի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րից դե­պի ա­մե­րի­կա-թուր­քա­կան վի­լա­յե­թի կար­գա­վի­ճա­կի: Ինչ վե­րա­բե­րում է Ֆրան­սի­ա­յին, նախ պետք է հարց տալ, թե ինչ­պե՞ս կա­րող է Մակ­րո­նը զորք բե­րել Հա­յաս­տան, ո՞ր ճա­նա­պար­հով, Ի­րա­նո՞վ, ի­հար­կե` ոչ, Թուր­քի­ա­յո՞վ, պարզ է, որ թույլ չի տա: Իսկ Վրաս­տա­նը, ե­թե հի­շում եք պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ար­գե­լեց իր տա­րած­քով Հա­յաս­տան բե­րել ռազ­մա­կան եւ նույ­նիսկ եր­կա­կի նշա­նա­կու­թյան բեռ­ներ: Ինչ­քա՞ն զորք  կա­րող է բե­րել Մակ­րո­նը, ին­չո՞ւ այդ զոր­քը չի բե­րել, երբ դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կար, կամ ինչ­քա՞ն զենք է տա­լու: Մին­չեւ հի­մա քա­նի՞ փամ­փուշտ է տվել, որ հի­մա մեծ-մեծ «փրթում է»: Մակ­րո­նը Թուր­քի­ա­յի հան­դեպ էլ մի քա­նի ան­գամ հո­խոր­տաց, բայց էր­դո­ղա­նը «չռփեց», եւ իր հո­խոր­տան­քը վեր­ջա­ցավ: Եվ, ի վեր­ջո, ե­թե Ֆրան­սի­ան պաշտ­պա­նող է, թող գնա իր դաշ­նա­կից Հու­նաս­տա­նին պաշտ­պա­նի կամ Կիպ­րո­սին, ո­րի 40 տո­կո­սը Թուր­քի­ան գրա­վել է: Վեր­ջին կես տար­վա մեջ Մակ­րո­նին «տշե­ցին» աֆ­րի­կա­կան մի շարք պե­տու­թյուն­նե­րից, որ­տեղ ի­րենց գա­ղութ­ներն է­ին, եւ հի­մա նա ու­զում է իր աֆ­րի­կա­կան խայ­տա­ռա­կու­թյու­նը Հա­յաս­տա­նով ծած­կել: Մյուս կող­մից էլ կա­տա­րում է ա­մե­րի­կա­կան ծրա­գի­րը` ռուս­նե­րին հա­նել այս տա­րա­ծաշր­ջա­նից: Ար­դյուն­քում Հա­յաս­տա­նը մի քիչ ուռ­ճաց­նե­լու են, հե­տո ծա­խեն Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի վրա: Շատ տե­ղին հի­շա­տա­կե­ցիք 101 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցա­ծը, ո­րի ժա­մա­նակ Ֆրան­սի­ան պար­զա­պես իր տնտե­սա­կան շա­հե­րի հա­մար «փու­ռը տվեց» հա­յե­րին ու հույ­նե­րին: Նույնն ա­րեց ԱՄՆ-ն` Վիլ­սո­նի քար­տե­զով, էլ չա­սեմ, որ Անգ­լի­ան ամ­բողջ Անդր­կով­կա­սում ու­ներ իր զոր­քե­րը, ո­րոնց առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում հա­յե­րին կո­տո­րում է­ին տաս­նյակ հա­զար­նե­րով:

ԲԱ­ԲՈՒ­ԽԱ­ՆՅԱ­ՆԸ ԴԻ­ՄՈՒՄ Է ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԵՎ ԱՐ­ՑԱ­ԽԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԵ­ՐԻՆ ՈՒ ՀԱՅ ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ

— Այս ա­մե­նի մա­սին ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում խորհր­դա­վոր լռու­թյուն է: Ո՞րն է ել­քը, եւ ի՞նչ կա­րե­լի է սպա­սել ա­ռա­ջի­կա ամ­սի­նե­րից:

Ե­կել է ճա­կա­տագ­րա­կան պա­հը, մեզ մնա­ցել է եր­կու ա­միս, եր­կու ամ­սից հե­տո` վերջ­նա­կա­նա­պես կորց­նում ենք Ար­ցա­խը, ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, եւ Նի­կո­լը գնա ա­մե­րի­կյան տար­բե­րա­կով մին­չեւ վերջ ու ստո­րագ­րի այն թուղ­թը, որ­տեղ Ար­ցա­խը որ­պես այդ­պի­սին չկա: Հե­տո ու­նե­նա­լու ենք շատ ծանր հե­տե­ւանք­ներ` Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյան եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան կո­րուստ: Հա­կա­ռակ սրա` կա պայ­մա­նագ­րի մոս­կո­վյան տար­բե­րակ, որ­տեղ Ար­ցա­խը նշվում է, որ­պես քա­ղա­քա­կան ինս­տի­տուտ, սա­կայն վերջ­նա­կան լուծ­ման տար­բե­րա­կը դառ­նում է հե­տաձգ­ված: Այ­սինքն` Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը ֆիքս­վում է, ին­չը չեն ու­զում ա­մե­րի­կա­ցի­նե­րը, թուր­քե­րը եւ ադր­բե­ջան­ցի­նե­րը, բայց ու­զում են հա­յե­րը, ռուս­նե­րը եւ ի­րան­ցի­նե­րը: Վի­ճա­կը շատ ա­վե­լի բարդ է, եւ թմբի­րի մեջ գտնվող կու­սակ­ցու­թյուն­ներն ու ժո­ղո­վուր­դը պետք է սթափ­վեն: Թո­ղե՛ք բա­րի­քի, ա­թո­ռի, ոս­կու փայ­լի հե­տե­ւից ընկ­նե­լը, ին­չը մեզ բե­րեց եւ հասց­րեց այս օր­վան:

Դի­մում եմ մեր երկ­րի նախ­կին ե­րեք նա­խա­գահ­նե­րին.

Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա՛ն, Դուք հա­մա­ձա՞յն եք այս տար­բե­րա­կին, որ Ար­ցախն այս­պես հանձն­վի, եւ հե­տո նա­եւ Հա­յաս­տա­նը դառ­նա թուրք-ամե­րի­կյան վի­լա­յեթ, հստակ ա­սեք` ա­յո, թե` ոչ:

Ռո­բերտ Քո­չա­րյա՛ն, Դուք այ­սօր ղե­կա­վա­րում եք «Հա­յաս­տան» դա­շին­քը, ո­րը մեր գլխա­վոր ընդ­դի­մու­թյունն է, բայց ո՛չ մի խոսք, ո՛չ մի ծպտուն չենք լսում` այդ­տե­ղից: Հի­մա կոնկ­րետ ա­սեք` բաց, հստակ, թա­փան­ցիկ ձե­ւով բա­ցատ­րեք, Դուք կո՞ղմ եք , թե` դեմ եք վա­շինգ­տո­նյան տար­բե­րա­կին:

Սերժ Սարգ­սյա՛ն, Դուք ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հաղ­թողն եք, եւ ժո­ղո­վուր­դը կա­րիք ու­նի Ձեր խոս­քի: Ի­հար­կե, ՀՀԿ մի շարք ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ խո­սել են, դա­տա­պար­տել են վա­շինգ­տո­նյան տար­բե­րա­կը, բայց Ձեզ նույն­պես դի­մում եմ:

Դի­մում եմ Հա­յաս­տա­նի բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րին.

Ե­կել է խնդրի լուծ­ման վերջ­նա­կան պա­հը, եւ պետք է բո­լորդ ա­սեք` կո՞ղմ եք, որ­պես­զի բրյու­սե­լյան պրո­ցե­սը կամ վա­շինգ­տո­նյան թուղ­թը ստո­րագր­վի, թե ` ոչ: Այ­սօր ջրբա­ժանն անց­նում է այս­տե­ղով, թե ով որ տար­բե­րա­կին է կողմ: Չե­զոք դիր­քո­րո­շու­մը, ձայն չհա­նելն ի նպաստ Նի­կո­լի է, ա­մե­րի­կա­ցի­նե­րի եւ թուր­քե­րի:

Կոչ եմ ա­նում բո­լոր պրո­ֆի­լա­յին գի­տա­հե­տա­զո­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին.

Ձա՛յն հա­նեք, դիր­քո­րո­շում ցույց տվեք: Այ­սօր, այս­պես կոչ­ված, խու­սա­նա­վո­ղա­կան դիր­քո­րո­շու­մը հա­վա­սար է Նի­կոլ, ո­րով­հե­տեւ  է­լի եմ շեշ­տում` Նի­կո­լին է ձեռք տա­լիս ա­մորֆ դիր­քո­րո­շու­մը:

Կոչ եմ ա­նում բու­հե­րի ամ­բի­ոն­նե­րին,

Դուք մաս­նա­գետ­ներ եք, գիտ­նա­կան­ներ` ա­րե­ւե­լա­գետ­ներ, պատ­մա­բան­ներ, քա­ղա­քա­գետ­ներ, լրագ­րող­ներ, դուք մեր գի­տակր­թա­կան սե­րուցքն եք, ամ­բի­ոն­նե­րում նիստ ա­րեք եւ դիր­քո­րո­շում հայտ­նեք: Խորհր­դա­յին Մի­ու­թյան ժա­մա­նակ ձեր նա­խորդ­նե­րը 1988-90 թթ.-երին, երբ ար­ցա­խյան շար­ժու­մը սկսվում էր, բու­հե­րի ամ­բի­ոն­նե­րը հա­մախմբ­վում է­ին եւ դիր­քո­րո­շում հայտ­նում:

Կոչ եմ ա­նում Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րին, ո­րոնց շատ հար­գում եմ,

Կոչ եմ ա­նում Ար­ցա­խի ներ­կա­յիս նա­խա­գա­հին եւ ԱԺ նա­խա­գա­հին.

Ա­յո՛, հնչում են այդ­տե­ղից հայ­տա­րա­րու­թյուն­ներ, որ ու­զում եք լի­նել Ռու­սաս­տա­նի հետ եւ դեմ եք այս գոր­ծըն­թա­ցին, բայց հայտ­նեք ա­վե­լի հստակ դիր­քո­րո­շում: Դի­մե՛ք ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին` խնդրե­լով, որ­պես ա­ռա­ջին քայլ, Ար­ցախն ըն­դու­նել Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մեջ, քա­նի որ Ար­ցա­խը ե­ղել է Սո­վե­տա­կան մի­ու­թյան սահ­մա­նադ­րա­կան սու­բյեկտ` ԼՂԻՄ: Այդ հիմ­քով եւ ժո­ղո­վուրդ­նե­րի ա­զատ ինք­նո­րոշ­ման դրսե­ւոր­մամբ` Ար­ցա­խը թող վերց­նեն Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան պրո­տեկ­տո­րա­տի տակ` մին­չեւ կլուծ­վեն գոր­ծըն­թա­ցա­յին հար­ցե­րը: 1989  թվա­կա­նից այդ փորձն ու­նե­ցել ենք, երբ Ար­ցա­խի հա­մար ստեղծ­վեց Մոսկ­վա­յից ա­ռան­ձին կա­ռա­վա­րում` Վոլս­կու կո­մի­տեն: Իսկ հա­ջորդ քայ­լը կլի­նի Ար­ցա­խի մուտքն ար­դեն պաշ­տո­նա­պես Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյուն մեջ: Եվ պետք չէ գալ Ե­րե­ւա­նում հան­դի­պել  հա­կա­ռու­սա­կան ու­ժե­րին, սա լավ նշան չէ՛ եւ ոչ մի լավ բա­նի չի բե­րի: Ազ­գա­յին ժո­ղո­վը պետք է հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գա, որ դի­մում ենք Ռու­սաս­տա­նին, որ­պես Խորհր­դա­յին Մի­ու­թյան ի­րա­վա­հա­ջորդ, որ­պես­զի Ար­ցա­խը մտնի Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մեջ:

Կոչ եմ ա­նում ար­ցախ­ցի­նե­րին.

Սկսե՛ք ստո­րագ­րա­հա­վաք Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մեջ մտնե­լու խնդրան­քով:

Դի­մում եմ նա­եւ ամ­բողջ հայ ժո­ղովր­դին` ինչ­պես Ար­ցա­խում, այն­պես էլ Սփյուռ­քում եւ Հա­յաս­տա­նում.

Ե­թե մենք չկա­սեց­նենք այս սար­սա­փե­լի ըն­թաց­քը, եւ ե­թե Նի­կո­լը ստո­րագ­րի այդ սար­սա­փե­լի փաս­տա­թուղ­թը, մեր ժո­ղո­վուր­դը մոտ 20-30 տա­րի հե­տո` շատ վատ վախ­ճան է ու­նե­նա­լու: Մեր երկ­րի ինք­նիշ­խա­նու­թյու­նը եւ տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը 30 տա­րի պահ­պա­նում են ռուս սահ­մա­նա­պահ­նե­րը` հայ-թուր­քա­կան սահ­մա­նին կանգ­նած: Մենք պետք է հաս­կա­նանք, որ այ­սօր Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը պահ­պա­նում են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը: Ռու­սա­կան բա­զա­յի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը մաս­նա­վո­րա­պես 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո եւ վեր­ջին սեպ­տեմ­բե­րյան դեպ­քե­րի ժա­մա­նակ կա­տա­րել են ան­չափ կա­րե­ւոր եւ ան­գե­րագ­նա­հա­տե­լի մի դե­րա­կա­տա­րու­թյուն:

Դի­մում եմ նա­եւ ՔՊ-ական պատ­գա­մա­վոր­նե­րին.

Դուք պետք է հաս­կա­նաք, որ ե­թե վա­վե­րաց­րե­ցիք այդ ստոր վա­շինգ­տո­նյան խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի տեքս­տը, սա հա­վա­սար է լի­նե­լու Նի­կո­լի հետ կի­սե­լու այդ դա­վա­ճա­նու­թյունն անձ­նա­պես: Մի­եւ­նույնն է, այդ տեքս­տը վեր­ջում դառ­նա­լու է մա­կու­լա­տու­րա, ինչ­պես մա­կու­լա­տու­րա դար­ձան նման շատ տեքս­տեր: Շեշ­տում եմ` Ռու­սաս­տանն այս­տե­ղից ո­րե­ւի­ցե տեղ չի գնա­լու եւ ե­թե գնա­լու էլ լի­նի, ա­պա վե­րա­դառ­նա­լու է, ին­չը հաս­կա­նա­լու հա­մար պետք է պատ­մու­թյուն կար­դալ: Հի­շեք, որ այ­սօր­վա Ազ­գա­յին ժո­ղովն ա­նօ­րի­նա­կան է, ո­րով­հե­տեւ 2018 թվա­կա­նին տե­ղի է ու­նե­ցել հե­ղաշր­ջում: Այ­սօր­վա իբր Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից ցան­կա­ցած վա­վե­րաց­րած թուղթ ի սկզ­բա­նե ան­վա­վեր է:

Ի ԴԵՊ

ՍԻՄ կու­սակ­ցու­թյու­նը` մեր մի շարք հա­մա­խոհ կու­սակ­ցու­թյուն­նե­րի եւ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ մի­ա­սին` այս շա­բաթ կազ­մա­կեր­պե­լու է կլոր սե­ղան, որ­տեղ դրվե­լու է հայ­տա­րա­րու­թյան տեքստ, եւ կոչ ենք ա­նե­լու բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րին, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, մեր ե­կե­ղե­ցուն, Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­մի­ա­յին, հատ­կա­պես` Պատ­մու­թյան եւ Ա­րե­ւե­լա­գի­տու­թյան ինս­տի­տուտ­նե­րին, մի­ա­վոր­վել եւ ստո­րագ­րել այդ հայ­տա­րա­րու­թյան տակ` առն­վազն դա­տա­պար­տե­լով վա­շինգ­տո­նյան լուծ­ման տար­բե­րա­կը, ին­չը հա­մա­րում ենք ա­նըն­դու­նե­լի:

Նյու­թը` ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱ­ՆԻ






Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top