⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Կանաչ ակնոց կրելը նվազեցնում է ցավի հետ կապված անհանգստությունը

Առողջապահական

Գիտնականները պարզել են, որ օրական մի քանի ժամ հատուկ կանաչ ակնոց կրելը նվազեցնում է ցավի հետ կապված անհանգստությունը եւ կարող է օգնել նվազեցնել օփիոիդների կարիքը՝ հիվանդների մոտ ծանր ցավը թեթեւացնելու համար: Այս եզրակացությանն են եկել անեսթեզիոլոգների ամերիկյան ասոցիացիայի գիտնականները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են  Anesthesiology 2022  համաժողովի շրջանակում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչ լույսի որոշակի ալիքի երկարություններ խթանում են ուղեղի ուղիները, որոնք օգնում են մարդկանց հաղթահարել ցավը: Հետեւաբար, կանաչ ակնոցները կարող են հեշտ օգտագործվող տարբերակ լինել հիվանդի վիճակը թեթեւացնելու համար։

Հետազոտողների կարծիքով՝ ցավն ու անհանգստությունն ունեն նմանատիպ կենսաբանական մեխանիզմներ։ Բացի այդ, ցավից վախը մեծացնում է անհանգստությունը, ինչը հաճախ հանգեցնում է օփիոիդների օգտագործման ավելացման:

Գիտնականների խոսքով՝ ակնոցները հատուկ նախագծվել են կանաչ լույսի սպեկտրում որոշակի ալիքի երկարությունը զտելու համար։ Նրանք նշել են, որ հիվանդների մեծ մասը, ովքեր կրել են դրանք, հայտնել են, որ իրենց ավելի լավ են զգում եւ շարունակում են կրել դրանք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ