ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Մենք ցանկանում ենք հաղթել և դուրս գալ փլեյ-օֆֆ. Մխիթարյանը` ՉԼ-ի սպասվող խաղի մասին

Սպորտ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի`«Ինտերի»-«Վիկտորիա Պլզեն» հանդիպումից առաջ  կայացած նախախաղային ասուլիսին թիմի գլխավոր մարզիչ Սիմյոնե Ինձագիի հետ մասնակցել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը եւ պատասխանել  լրագրողների հարցերին.

«Պետք է ավելի շատ աշխատենք որպես ամբողջ թիմ, կա մեծ ներուժ, և մենք դեռ բավարարված չենք մեր ցուցադրածով: Անկախ նրանից, թե ինչ կլինի խաղի ընթացքում, կա 95 րոպե, որում մենք պետք է աշխատենք: Այդպես ինչպես «Ֆիորենտինայի» դեմ խաղում,  պետք է չհանձնվենք ու խաղանք ինչպես մեր վերջին հանդիպումը։ Մենք ցանկանում ենք հաղթել և դուրս գալ փլեյ-օֆֆ:

Անդրադառնալով իր խաղային դիրքին Մխիթարյանը նշել է.

-Ինձ ավելի հարմարավետ եմ զգում մրցակցի դարպասին մոտ, բայց նաև սիրում եմ խաղալ կիսապաշտպանի դիրքում»,- Calciomercato-ն մեջբերում է 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը:

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ