Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Խոս­տո­վա­նե­ցի՞ր, տա­կանք: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, ու­ղիղ ե­թե­րում «На­ци­о­наль­ная обо­ро­на» ամ­սագ­րի գլխա­վոր խմբա­գիր, «Զեն­քի  հա­մաշ­խար­հա­յին վա­ճառ­քի վեր­լու­ծա­կան  կենտ­րոն» ՓԲԸ տնօ­րեն Ի­ԳՈՐ ԿՈ­ՐՈՏ­ՉԵՆ­ԿՈՆ, ով հայտ­նի է նա­և ադր­բե­ջա­նա­պաշտ հա­յացք­նե­րով, ա­կա­մա կամ` չի բա­ցառ­վում, նա­և դի­տա­վո­րյալ մատ­նեց թուր­քա­կան տե­րե­րին, ա­սե­լով, որ Փա­շի­նյա­նը պի­տի մնա իշ­խա­նու­թյան ղե­կին, քա­նի որ նրա կող­մից որ­դեգր­ված խա­ղա­ղու­թյան կուր­սը թե­լադր­ված է թուրք-ադրբե­ջա­նա­կան տան­դե­մի կող­մից: Դա մեզ հա­մար նո­րու­թյուն չէր, նո­րու­թյու­նը Բաք­վի սև խա­վի­ար մշտա­պես զխտկվո­ղի կող­մից ռու­սա­կան հե­ռուս­տա­ե­թե­րում դա խոս­տո­վա­նելն էր: Իսկ ընդ­հան­րա­պես, այս ա­մե­նը գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու այն փաս­տը, ո­րը մենք բազ­միցս ան­գամ հայ­տա­րա­րել ենք, որ 2018 թվա­կա­նի թավ­շյա իշ­խա­նա­զավ­թու­մը ուղ­ղա­կի կամ ան­մի­ջա­կա­նո­րեն կազ­մա­կեր­պել, ղե­կա­վա­րել և ֆի­նա­սա­վո­րել են Թուր­քի­ա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը: Հետ­նի­կո­լա­կան Հա­յաս­տա­նում, ան­շուշտ, քննու­թյան ա­ռար­կա կդառ­նա այդ դա­վա­դիր շղթա­յի ա­մեն մի օ­ղակ, և ով թուր­քա­կան լի­րա կամ ադր­բե­ջա­նա­կան մա­նաթ է լա­փել, ոչ մի­այն խստա­գույնս կպատժ­վի, այ­լև կխա­րան­վի յո­թը պոր­տով:

Գա­մառ­ջո­բա... Մա­զութ­նո­ցի պրե­զի­դենտ Ա­լի­և­ի հետ այդ խո­նավ, լրիվ բրեժ­նև­յան համ­բույ­րի երկ­րորդ մաս­նա­կի­ցը Վրաս­տա­նի վար­չա­պետ Ի­ՐԱԿ­ԼԻ ՂԱ­ՐԻ­ԲԱՇ­ՎԻ­ԼԻՆ է: Եվ այդ այ­ցի ըն­թաց­քում Բաք­վի բռնա­պե­տը խո­սել է բա­զում «մե­գա­նա­խագ­ծե­րի» մա­սին, նա­և` վատ քո­ղարկ­ված հա­թա­թա­ներ տվել մեր գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տին: Սա­կայն այդ այ­ցի հետ կապ­ված զար­մա­նա­լի մեծ սկան­դալ է ե­ղել: Պարզ­վում է`  Վրաս­տա­նի նա­խա­գահ Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լին տե­ղե­կաց­ված չի ե­ղել Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­և­ի՝ Վրաս­տան կա­տա­րած աշ­խա­տան­քա­յին այ­ցի մա­սին, հայտ­նել է նրա աշ­խա­տա­կազ­մը: Բայց... շա­րու­նա­կու­թյու­նը ոչ պա­կաս զար­մա­նա­լի է. «Չնա­յած Սա­լո­մե Զու­րա­բիշ­վի­լի­ի ցան­կու­թյա­նը և պատ­րաս­տա­կա­մու­թյա­նը, ցա­վոք սրտի, նա­խա­գահ­նե­րի հան­դի­պու­մը չկա­յա­ցավ»: Դա մեջ­բե­րում է պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նից: Այ­սինքն` քիչ է, որ Վրաս­տան ե­կած մա­զու­թա­յին սուլ­թա­նը բա­նի տեղ չի դրել Վրաս­տա­նի նա­խա­գա­հին, դեռ չհան­դի­պե­լու առն­չու­թյամբ նա­խա­գահն ափ­սո­սա՞նք է հայտ­նում... Չէ, թուր­քե­րը ի­րոք մեր հա­րև­ան և բա­րե­կամ երկ­րին ի­րենց հոր դու­քյա­նի տեղ են դրել...

Իսկ Մեծ Բրի­տա­նի­ա­յում դրա­մա­տիկ, այդ երկ­րի ողջ պատ­մու­թյա­նը զար­մա­նա­լի­ո­րեն հա­կա­սող ի­րա­վի­ճակ է: Բեծ Բրի­տա­նի­ա­յի նախ­կին վար­չա­պետ, միշտ խա­ռը մա­զե­րով շրջող ԲՈ­ՐԻՍ ՋՈՆ­ՍՈ­ՆԸ հրա­ժար­վել է վար­չա­պե­տի պաշ­տո­նում իր թեկ­նա­ծու­թյունն ա­ռա­ջադ­րե­լուց: Այս մա­սին գրում է Daily Mail-ը: Մի­և­նույն ժա­մա­նակ բրի­տա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը նշում են, որ այդ պա­րա­գա­յում Մեծ Բրի­տա­նի­ա­յի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նե­լու ֆա­վո­րի­տը երկ­րի ֆի­նանս­նե­րի նախ­կին նա­խա­րար, ծա­գու­մով հնդիկ Ռի­շի Սու­նակն է: Metro պար­բե­րա­կա­նը գրել է, որ Ռի­շի Սու­նա­կը հաղ­թող կճա­նաչ­վի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նե­լու հա­մար պայ­քա­րում, ե­թե Հա­մայնք­նե­րի պա­լա­տի ղե­կա­վար Փե­նի Մոր­դոն­տին չհա­ջող­վի ժա­մե­րի ըն­թաց­քում ստա­նալ Պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցու­թյան ևս 75 պատ­գա­մա­վո­րի ա­ջակ­ցու­թյու­նը: Եվ այս­պես, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյու­նը հնդիկ վար­չա­պետ կու­նե­նա: Է­լի լավ է, գո­նե Լոն­դո­նի ստվա­րա­թիվ Մու­հա­մեդ­նե­րից մե­կը չէ... Սա­կայն մեր բա­րե­կամ և փաս­տա­ցի դաշ­նա­կից Հնդկաս­տա­նի ժո­ղո­վուրդն ու քա­ղա­քա­կան դա­սը թող չշտա­պեն ու­րա­խա­նալ: Հա­յոց պատ­մու­թյու­նը լե­ցուն է օ­րի­նակ­նե­րով, որ Բյու­զան­դի­ան ու­նե­ցել է հայ կայս­րեր, սա­կայն դրա­նից Հայ­քը և Բյու­զան­դի­ա­յի հա­յու­թյու­նը լա­վա­գույն դեպ­քում ոչ մի օ­գուտ չի ու­նե­ցել, իսկ ա­վե­լի հա­ճախ վնաս­ներ է կրել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ