Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞ «Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին է Լույս չի լինելու ԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա Մոսկվային Թրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով «Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել

«Փորձում եմ կազմել հայ գենետիկ նորաստեղծ մահապարտների ջոկատ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայում: Ի՞նչ կասեք այս մասին՝ զուգահեռներ տանելով մեր եւ նրանց պատերազմների միջեւ:

— Ասում են՝ Ռուսաստանը պատերազմելով Ուկրաինայի հետ, պարտվում է: Ես նույնպես կցանկանայի, որպեսզի մեր երկիրը նման պարտություն ունենար: Հարյուր հազար կիլոմետր տարածք նվաճելով՝ այդպես «պարտվեր»: Այսինքն` խոսքս Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն շրջանների մասին է, որը Ռուսաստանն ընդունեց իր կազմի մեջ՝ ավելացնելով իր երկրին հարյուր հազար կիլոմետր եւ վեց միլիոն մարդ: Եվ սա նշանակում է, որ Ռուսաստանը պարտվո՞ւմ է: Փաստորեն, Ռուսաստանը մարտնչում է աշխարհի դեմ եւ, տարածքներ գրավելով, գնում է առաջ: Մենք նույնպես պատերազմեցինք աշխարհի դեմ, բայց ոչ թե հազարավոր կիլոմետրեր գրավեցինք, այլ նահանջեցինք եւ, ցավոք սրտի, համալրեցինք մեր Եռաբլուրը, գերեզմանները: Հենց նույն ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի օրինակը ինչո՞ւ չի կարող ծառայել արցախյան հարցի լուծմանը, որ ինքնորոշման իրավունքով հանդես գա աշխարհում: Իսկ աշխարհը կույր եւ խուլ է, եւ ինչ վերաբերում է Արցախին եւ Հայաստանին, ո՛չ տեսնում է, ո՛չ լսում է:

Անդրադառնանք նաեւ հայկական մշակույթի վերացման ուղղությամբ թուրքական քաղաքականությանը եւ պատերազմի անարդար ընթացքին…

— Այն, ինչ հիմա կատարվում է, կամ հիմա ինչ-որ ասում են՝ այդ իբրեւ ընդդիմությունը եւ երկրի մասին մտածողները, ես վաղուց դրա մասին ասել եմ: Ջուղայի խաչքարերի օրինակն են բերում, որ բարձում էին մեքենաները, տանում էին, հայոց հողի հետքը կորցնում էին: Թուրքը մտնում է Հայաստանի սահմանը ավերում, ջարդում, եղեռնագործում է, հետո աշխարհին ներկայացնում է, որ հայերն են իրենց հետ գազանաբար վարվել: Ինչո՞ւ ԱՄՆ-ին կարելի է Հերոսիմայի եւ Նագասակիի վրա ատոմային ռմբակոծություն սարքել, Ռուսաստանին կարելի է Ուկրաինայի էներգակիր բոլոր աղբյուրներին խփել, իսկ Հայաստանին չեն թողնում կամ էլ Հայաստանում չեն ուզում Ադրբեջանի գազատարը, Մինգեչաուրի ջրամբարը տրաքացնել: Ո՞վ չի թողնում: Խփի, ասա իրենք են տրաքացրել: Ո՞նց են իրենք անում: Ռուսը խփում է, ասում է՝ ուկրաինացին խփեց, ուկրաինացին խփում է, ասում է՝ ռուսը խփեց: Չեմ հասկանում այս ի՞նչ տեսակ իշխանություն եւ կառավարություն ունենք: Չեն թողնում զենք առնենք, չեն թողնում կրակենք... Եթե այդպես է, թող միանգամից Հայաստանի բնակչությանը գերի հանձնեն կամ արտագաղթ կազմակերպեն: Թե չէ կես-կես ներսում մորթել, դրսում մորթել, թշնամու հետ հատուկ պատերազմի բռնվել, որպեսզի վերացնեն, դրանից այն կողմ դավաճանություն չկա: Զարմանալի է, որ մենք չենք կարողանում գազատար, ջրամբար տրաքացնենք, ճանապարհի զարկերակներ կտրենք: Չէ՞ որ մենք 1990-ից մինչեւ 2018 թվականը կարողանում էինք ինչ-որ բաներ անել, զենքեր հայթայթել եւ դուրս գալ պատերազմի դաշտ:

Դուք հաճախ եք Ձեր դերերում թուրքի կերպարներ կերտել: Ո՞րն է եղել Ձեր ասելիքը:

— Տեսեք, թուրքերը շատ հետաքրքիր բան են մտածել` վերացնում են հայկական մշակույթը: Այսինքն` հայկական հետքերն են վերացնում: Այդ առումով ես կուզենայի հիշել նաեւ իմ կերտած կերպարներից երեք թուրքի կերպար` «Վերադարձ» ֆիլմում գեներալ Հասանի կերպարը, «Սողոմոնի երգեր»-ը ֆիլմի մեջ` Աբդուլայի կերպարը եւ «Հիշողություն» ֆիլմի մեջ սանձարձակ թուրքի կերպարը: Եվ այս երրորդ կերպարը, որ «Սողոմոնի երգերի» մեջ խաղացի, ասացի` էլ ես թուրքի կերպար չեմ խաղալու, որովհետեւ ամբողջացրի, հանդիսատեսին ներկայացրի՝ ով է թուրքը, եւ ինչի է նա ընդունակ: Իսկ այդ վերջին` «Սողոմոնի երգերի» մեջ իմ կերտած կերպարում ես ասում էի դրա մասին, որ, այո՛, թուրքն այնքան խելացի գտնվեց, որ ե՛ւ մեր լեզուն սովորեց, ե՛ւ մեր մշակույթը վերացրեց: Եվ այդ ֆիլմում ասվում է դրա մասին... Հայկական արվեստից թուրքը շատ լավ հասկանում է, վերացնում է Կոմիտասի նոտաները, մանրանկարչությունը, նկարչությունը: Եվ ես թուրքի այդ երրորդ կերպարը հատուկ կերտեցի, որպեսզի ցույց տամ, որ ինչ է սպասվում, ինչ է եղել եւ ինչ է գալու հայ ազգի, հայոց պետականության եւ հայ ժողովրդի գլխին, եթե մենք լինենք վայրի շակալ:

 — Միգուցե դա նրանից է, որ մեր թշնամին հարուստ է իր երկրի բնական պաշարներով, որով էլ կարողանում է գնել աշխարհը:

— Այո, թուրքերը նավթի եւ ձկնկիթի շնորհիվ կարողանում են ամբողջ աշխարհը գնել: Լավ, համաձայն եմ, իրենք թող այդպես գնեն աշխարհը, բայց մենք աշխարհում ունենք հայ միլիոնատերեր եւ օլիգարխներ: Ես չեմ ուզում բոլորի անունները թվարկել, թող բացեն համացանցը եւ կգտնեն նրանց մասին տեղեկություն, ովքեր են եւ ինչքան գումար ունեն: Ասում ենք՝ խեղճ Հայաստան, դու գումար չունես, գազ, նավթ չունես, որպեսզի կարողանաս զենք գնել, բա այդ հայի անվան տակ հանդես եկող միլիոնատերերը, միլիարդատերերը, օլիգարխները ինչի՞ համար են: Այդ դեպքում թող հրաժարվեն իրենց ազգությունից, փոխեն իրենց ազգանունները եւ չներկայանան՝ որպես հայ:

Խաղաղության պայմանագրի ստորագրման խաղաղ ընթացքին հավատո՞ւմ եք:

— Թուրքը մեր զինվորներին գնդակահարում է, իսկ մենք նրա հետ խաղաղություն ենք կնքում: Այսինքն` մեզ սպանում են, մենք իրենց հետ խաղաղություն ենք կնքում: Ի՞նչ հավատալու մասին է խոսքը: Տպավորություն է, որ մեր հասարակությանը օփյում են տվել, եւ դրանից մարդիկ թմրել են ու չեն հասկանում, թե ինչ ծաղրի առարկա են իրենք իրենց դարձրել: Մի՞թե խաղաղությունը լինում է եղեռնի տեսքով, որը մենք ենք ճաշակում: Պոռնիկ աշխարհը տեսնելով այդ ամենը՝ կոչ է անում բանակցությունների: Երբ իրենց աչքով տեսնում են այդ խոշտանգումները, կադր առ կադր ստուգում են, որ դա մոտաժ չի, ու դեռ ասում են՝ նստեք բանակցությունների, երբ մի ամբողջ ազգ է գերեվարվում, խոշտանգվում եւ ցեղասպանվում: Մեկ էլ անհասկանալի է, երբ աշխարհի բոլոր հայերի եւ Հայաստանում ապրող հայերի միջեւ տարբերություն են դնում: Եվ արգելում են, որպեսզի աշխարհի հայերը մասնակից լինեն Հայաստանի` իրենց հայրենիքի շինարարությանը: Եթե ես հայրենիք ունեմ, այդ հայրենիքի շինարարությանը դրսից ուզում եմ մասնակցեմ, ինձ պետք չէ, որպեսզի քաղաքացիություն ունենամ, որ գամ իմ գիտելիքներն օգտագործեմ կառավարական, կրթական, գիտական, տնտեսական, գյուղատնտեսության ծրագրերի մեջ: Եվ օրենքում գրված է, որ մինչեւ հինգ տարի չապրես Հայաստանում, իրավունք չունես լինել վարչապետ կամ կառավարության անդամ: Պետք է դա վերացնել: Մենք այս տարիների ընթացքում այնքան ուղեղների արտահոսք ենք ունեցել, որ հիմա մեր պետությունը պահպանելու համար պետք է ներգրավենք աշխարհի հայերի ամբողջ ներուժը: Իսկ հիմա մեր հայրենիքն ահավոր վտանգի տակ է: Մենք 98 տոկոս արդեն պետականությունից զրկվում ենք: Ես մի քանի օր առաջ մի հայտարարություն եմ արել, որտեղ ասվում է, որ փորձում եմ կազմել հայ գենետիկ նորաստեղծ մահապարտների ջոկատ: Գենետիկորեն ստուգվում են բոլորը: Գենետիկայի կենտրոնը գտնվում է Աբովյան փողոցում: Առայժմ երկու հազար դիմում ենք ընդունել: Մարդիկ ցանկություն ունեն գենետիկ մահապարտների ջոկատի անդամ դառնալու:

Իսկ կա՞ սահմանափակում:

— Այո, քանի որ բոլորը գենետիկորեն ստուգվելուց հետո պետք է տեղեկանք ներկայացնեն, որ իրենք գենետիկորեն հայեր են: Ըստ այդմ` մենք կատարում ենք մեր ընտրությունը: Գենետիկորեն ստուգվելով՝ պետք է տեսնենք մեր մեջ մաքուր հայեր ինչքա՞ն են մնացել, որ իմանանք այսօր պետականություն կարո՞ղ ենք պահել:

Ինչպե՞ս, երբ զենք կրելու արվեստին տիրապետելու փոխարեն՝ մարդկանց ապաստարաններում թաքնվել են սովորեցնում:

— Կարդալով հայոց պատմությունը՝ հասկանում ես, որ մենք միշտ դավաճանության շնորհիվ կորցրել ենք հայրենիքը: Այսինքն` երբ ես արտահայտություն եմ անում, ասելով` փող ունենք, զենք չունեմ կամ ապաստարաններ եմ պատրաստում, դրանով ես ուզում եմ ցույց տալ թշանուն մեր թույլ կողմը: Թղթախաղում կա «իշմար» հասկացողությունը, որտեղ դու քո խաղընկերոջը «իշմար» ես տալիս, թե քո ձեռքում ինչ խաղաթուղթ կա: Եվ ինչպես կարող է նա խաղալ քո հետ: Այսինքն՝ զենք չունենք ասելով՝ բացարձակ մատնություն են անում, թե ինչ չունենք մենք: Բոլորն էլ հասկանում են, որ չի կարելի նման արտահայտություն անել, թե զենք չունենք կամ փող չունենք: Ո՞վ ասաց փող չունենք: Պարգեւավճար մի ստացեք, զենք գնեք: Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը Կադաֆիի պատմությունն ուսումնասիրեր, թե նա ինչ էր անում իր ազգի համար: Գրեթե բոլորը աշխատել են իրենց պետականությունը չկորցնելու համար: Իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, 30 եւ ավելի տարիների ընթացքում դեգեներատացրին ազգը, վերացրին մշակույթը եւ թալանեցին երկիրը: Իսկ մեր թշնամին միլիոններ է ծախսում՝ մեր մշակույթը դարձնելով իրենը եւ աշխարհին ներկայանալով մեր մշակույթով... Այն մարդիկ, ովքեր մտածում են իրենց հայրենիքի, պետականության, հողի եւ ջրի մասին, չպետք է լուռ մնան...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցինՂազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված