Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

«Հիասթափվեցի, երբ այդքան պայքարելուց հետո հասկացա, որ ամեն ինչ սուտ է». Էրիկ Մակարյան

Մշակութային

 Արդեն երկու ամիս է, ինչ երգիչ ԷՐԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Հավանո՞ւմ եք ամերիկյան կյանքը:

— Իհարկե...

— Ի՞նչ կա ԱՄՆ-ում, որ չկա մեզ մոտ` Հայաստանում:

— Իսկ մեզ մոտ ի՞նչ կա: Մեզ մոտ կար մի ժամանակ, հիմա արդեն էլ չկա: Ես մինչեւ ԱՄՆ գալը՝ մոտ չորս երկիր փոխեցի, որոնք տարբեր մենթալիտետներ ունեին: Ես հասկանում եմ, որ մեր երկրից լավ տեղ չկա, բայց Հայաստանում լավ մարդիկ տեղ չունեն... Հայաստանում քանի գնում են, մնում են ավելի վատ մարդիկ եւ երկիրը տանում են կործանման: Ես ուզեցի պայքարել, բայց չստացվեց:

— Շա՞տ եք հիասթափված Հայաստանի կառավարությունից:

— Իհարկե, ինչպես գիտեք, միշտ պայքարել եմ եւ միշտ դեմ եմ եղել իրենց: Հիասթափված եմ այն համակարգից, որ կա հիմա Հայաստանում:

— Ժողովուրդը ոտքի կանգնեց, հանրահավաքներ արեց, բոլորը դժգոհում են, բայց այդպես էլ ոչինչ չի փոխվում մեր երկրում, ինչո՞ւ:

— Ոչ մի բան էլ չի փոխվելու: Ինչպես կա, այդպես էլ մնալու է: Ես ինքս հիասթափվեցի, երբ այդքան պայքարելուց հետո հասկացա, որ ամեն ինչ սուտ է: Օրհասական պահը, երբ հասնում էր, որ պետք է ինչ-որ բան փոխվեր, ինչ-որ լուծում, գործողություն լիներ, ամեն ինչ փչանում էր...

— Ընտանիքո՞վ եք մեկնել Միացյալ Նահանգներ:

— Դեռ ոչ, բայց շուտով ընտանիքս կմիանա ինձ:

— Հայրենիքից դուրս երգարվեստով զբաղվելո՞ւ եք:

— Իհարկե, հիմա իմ թղթաբանությունով եմ զբաղված, երբ ավարտվի, արդեն կզբաղվեմ իմ աշխատանքով: Այստեղ օրենքի երկիր է, եւ այդ օրենքով ապրում են բոլորը: ԱՄՆ-ում համակարգը գործում է, եւ դու պետք է ինտեգրվես դրա մեջ: Եվ այդ համակարգը շատ ճիշտ աշխատում է: Աշխատանքային առաջարկներ շատ ունեմ: Երգելու եմ իմ ոճի մեջ: Նոր երգեր էլ ունեմ: Շուտով կլինի ե՛ւ տեսահոլովակի տեսքով, ե՛ւ աութդեոթրեքերով` առանց տեսահոլովակի: Ամեն ինչ էլ քիչ-քիչ կլինի: Ընդամենը ժամանակ է պետք, որպեսզի ինտեգրվեմ այստեղ եւ զբաղվեմ իմ գործունեությամբ:

— Ինչպիսի՞ Հայաստան կուզենայիք, որ ունենանք:

— Ես կուզենայի, որ Հայաստանը, ի վերջո, ազատվի այն աղբից, այն կեղտից, որը կա հիմա: Այդ վատ, գաղջ վիճակից դուրս գա եւ ապրի խաղաղության մեջ: Հայաստան ասելիս՝  նկատի ունեմ գիտակից ժողովուրդը, ոչ այն բիոմասսան, որը համաձայն է ամեն ինչի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ