3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ», դուք՝ ո՞ւր, ինքնիշխանությունն՝ ո՞ւր. Շարմազանով

Ներքաղաքական
Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ»,դուք՝ ու՞ր,ինքնիշխանությունն՝ ու՞ր։
Նիկոլիզմի ջատագովներն երկիրն հանձնելուն զուգահեռ ինքնիշխանության բացարձակության թեզ են շրջանառում։
Անխոս. անկախությունն ու ինքնիշխանությունը կարեւոր ու առաջնային արժեքներ են, բայց այն ցանկություններով միայն չի լինում։
Ի՞նչ բացարձակ ինքնիշխանություն, եթե դու ինքնուրույն քո սահմանները չես կարողանում պաշտպանել։
Ինքնիշխանությունից չի կարող խոսել նա, ով թուրքերի ձեռքին ֆուտբոլի գնդակից ավելի ցածր աշխարհաքաղաքական կարգավիճակ ունի։
Ի վերջո՝ վերպետական կառույցներին անդամակցելն անկախության սահմանափակու՞մ է, թե՞՝ ոչ։
Եթե՝ այո, ի՞նչ գործ ունենք ԵԽԽՎ-ում, ԱՊՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։
Ի՞նչ ինքնիշխանություն, եթե Արցախից հրաժարվում ես, իսկ արցախցիներին թողնում  ռուսների պաշտպանության հույսին։
Ինքնախաբեությունն ամենավատ բանն է։
Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից։
Ինքնիշխանության վերականգնումը կարող է սկսվել նիկոլիզմի հեռացումով, ազգային իշխանության ձեւավորումով ու հայ-ռուսական իրական դաշնակցության կնքումով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ