ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

«Չելսին» ևս մեկ անգամ կփորձի ձեռք բերել Արսեն Զախարյանին.աղբյուր

Սպորտ

Դարձյալ միջազգային մամուլում արծարծվում է Արսեն Զախարյանի Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին լուրը։ Լրագրող Նիզար Կինսելան իր սոցցանցերում հայտնում է , որ Լոնդոնյան թիմը դեռ չի հրաժարվել Զախարյանի հետ պայմանագիր կնքելու մտադրությունից: 

Անգլիական ակումբը հունվարին կփորձի տարբերակներ գտնել օրինական ճանապարհով Ռուսաստան գումար փոխանցելու համար, որպեսզի իրականացնի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Իր հերթին Evening Standard-ը ևս տեղեկություն է հաղորդում, որ «Չելսին» պատրաստ է գործարքն ավարտին հասցնել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցային գործընթացը բարդանում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Նշվում է նաև, որ անձամբ ֆուտբոլիստը հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան։

Որքանով են հաղորդվող տեղեկություններն իրական, դժվար է ասել, լոնդոնյան թիմի ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ նշել են, որ բանակցությունները հայազգի ֆուտբոլիստի շուրջ այլեւս չեն շարունակվում։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ