Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԵԱՏՄ-ն կսուբսիդավորի անդամ երկրների արդյունաբերական համագործակցության վարկերը. Коммерсантъ

Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միությունը սկսում է նոր ծրագիր՝ արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսական աջակցության համար։ Խոսքը սկզբնական շրջանում ԵԱՏՄ առնվազն երեք երկրներում հինգ տարվա ընթացքում արժեշղթաներով արդյունաբերական նախագծերի համար տարեկան մոտ 20-30 մլն դոլարի տոկոսադրույքների սուբսիդավորման մասին է։ Այս մասին գրում է kommersant-ը։ 

Գաղափարը, որը Երևանում հավանության է արժանացել ԵԱՏՄ երկրների վարչապետների կողմից, պահանջում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ընդլայնում և հաջողության դեպքում կարող է բավականին արագ ընդլայնվել։

Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում առանցքային է եղել արդյունաբերական համագործակցության փորձնական նախագծի հարցը:Արդյունաբերական համագործակցության սուբսիդավորման նախագծի հարցը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների քննարկմանը։

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի խոսքով, «ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կողմ են արտահայտվել հանձնաժողովին նոր լիազորություններ տալու անհրաժեշտությանը՝ վերազգային մակարդակով ծրագրերի հետ աշխատելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար»:

Ըստ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ ծրագրի նպատակներից է ԵԱՏՄ-ում արդյունաբերության ընդհանուր մակարդակի բարձրացումը, տեխնոլոգիաների փոխանցումը և դրանց համատեղ զարգացումը։ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի վրա աշխարհի խոշորագույն տնտեսությունների կողմից ուժեղ պատժամիջոցների ճնշման համատեքստում (որը պայմանավորված է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությամբ), ԵԱՏՄ-ն, պարզվեց, որ բավականին արդյունավետ գործիք է հինգ երկրների տնտեսություններին աջակցելու համար, ինչպես նաև կայունացնող գործոն է դրանց աշխատանքի համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ