ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Արսեն Հարությունյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվելու մասին

Սպորտ

Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի Մ23 տարեկանների կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար.

«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար: Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, ոչ-ոքի չեմ առանձնացնի: Բոլորիս ջանքերով ես նվաճեցի Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչումը։

Շնորհակալ եմ, որ կաք, որ իմ կողքին եք, ուղղում եք սխալներս որ հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ։ Դեռ դժվար ճամապարհներ պետք է անցնենք մեկս մյուսին օգնելով ու հավատալով: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։

Ոսկե մեդալի ճանապարհին Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 11:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցչի նկատմամբ,  9:3 հաշվով առավելության էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ եւ  13:4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին:

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ Արսենն այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ