Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Անհատներն այլեւս ի վիճակի չեն որեւէ բան փոխել. Մետաքսե Հակոբյան

Հանդիպում

«Իրավունքի» հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ իրենց համար ակներեւ է հայաստանյան իշխանության հակառուսական բոլոր քայլերը:

— Երբ Ադրբեջանը փորձում է ինչ-որ սադրանքի գնալ Արցախի ուղղությամբ, շատ լավ հասկանում ենք, որ հիմնականում նրանց քայլերն ուղղված են ռուս խաղաղապահների դեմ, որպեսզի միջազգային տարբեր հարթակներում ցույց տան, թե՝ տեսեք, չեն կարողանում իրացնել իրենց գործառույթները, ուստի՝ իրենց մնալն այդտեղ ավելորդ է: Իսկ դրան հակառակ գործողություններ կամ խոսք Հայաստանի իշխանությունների կողմից չկա: Դեռ մի բան էլ ժամանակ առ ժամանակ իշխանական թեւի պատգամավորներից եւ անձամբ Նիկոլ Փաշինյանից լսում ենք հակառուսական հայտարարություններ: Նրանք փաստացի ներկայացնում են, որ եթե Արցախում ինչ-որ խնդիր կա, ուրեմն՝ ռուս խաղաղապահն է մեղավոր ու սխալ, այսինքն՝ իրենք կոնկրետ թիրախավորում են: Եվ այն, ինչ հրապարակվեց Ռուսաստանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում, եւս ուղղված էր ռուսների դեմ: Հասկանալի է, թե ինչին է միտված այս ամենը: Օրակարգում խաղաղության պայմանագիր կնքելն է, ինչի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունն իր ուղղումներն է ունենալու կամ արդեն իսկ ունի, առավել եւս, որ ռուս խաղաղապահն արդեն Արցախում է եւ չի էլ պատրաստվում գնալ դեռեւս շատ երկար ժամանակ: Իսկ սա անհանգստացնում է Արեւմուտքին, Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչի համար ճնշումները նրանց կողմից ուժգնանում են Հայաստանի իշխանությունների վրա: Մինչդեռ այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում են ստորագրել արեւմտյան տարբերակով, բացարձակ չի բխում Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի շահերից: Այդ օրակարգով ուղղակի հանձնվում է Արցախը, ինչին, կարծես թե, դեմ չեն Հայաստանի իշխանությունները: Բայց չի կարող լինել որեւէ փաստաթուղթ, որտեղ հստակ գրված չլինի, որ խաղաղության այդ պայմանագրի հետ որեւէ առնչություն չի ունենալու Արցախի Հանրապետությունը, իսկ կարգավիճակի հարցը մնալու է բանակցային փուլում, այսինքն՝ դեռ որոշված չէ:

— Բայց այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան եւ արցախյան իշխանությունների միջեւ անգամ այս հարցում հակադրություն չկա: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— Այստեղի իշխանություններն Արցախում անգամ հրապարակային խոսում են այն կարմիր գծերի մասին, ինչի մասին նաեւ մենք ենք խոսում: Ամեն դեպքում, ցույց են տալիս, որ նույն պատկերացումներն ունեն, ինչ որ մենք, բայց բավական է` ինչ-որ հանդիպում լինի Նիկոլ Փաշինյանի հետ, կարծես, ինչ-որ կտրուկ փոփոխություն է լինում իրենց պահվածքում եւ տեսակետներում: Բայց սա էլ մեզ համար նորություն չէ: Ինչպե՞ս եկավ Արայիկ Հարությունյանն իշխանության, իհարկե, Նիկոլ Փաշինյանի մեծ օգնությամբ, բազմաթիվ ընտրակաշառք բաժանվեց, ճնշումներ եղան բնակչության վրա, եւ վախի մթնոլորտում նա ընտրվեց Արցախի նախագահ: Արայիկ Հարությունյանը լավագույն տարբերակն էր Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ դեռեւս մինչեւ ընտրություններն Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր բառի հետ, ստորակետի ճշտությամբ համաձայն է: Որեւէ բան չի փոխվել, սա մենք տեսանք 44-օրյա պատերազմի, հետագա գործողությունների ժամանակ: Պարզապես, երբ Արցախում հանրային ճնշում է լինում, եւ իշխանությունները հասկանում են, որ ժողովուրդն ու ընդդիմադիր դաշտն իրենց դեմ դուրս կգա, եւ իրենք այդ ճնշմանը պարզապես չեն կարող դիմանալ, այդ ժամանակ սկսվում է այլ գործելաոճ: Ամեն դեպքում, վերջերս Արցախի անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարությունը, կարծում եմ, տեղին էր, նորմալ էր, ճիշտ էր, Արցախին վայել էր: Համենայնդեպս, այդ դիրքորոշմամբ՝ նշանակում էր հակադրվել ՀՀ իշխանությունների պահվածքին եւ գործելաոճին: Հուսանք՝ կպահվի այդ դիրքորոշումը, եւ Արցախի իշխանությունները կամակատարից կվերածվեն գործուն իշխանության ու կփորձեն իրենց հնարավոր ռեսուրսներն օգտագործել: Իրականում Արցախի իշխանությունները միանշանակ կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանությունների վրա, իրենք դրա ե՛ւ իրավունքն ունեն, ե՛ւ հնարավորությունները:

— Այս առումով նկատո՞ւմ եք, որ Արցախից կան Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն ունենալու փորձեր:

— Չեմ կարծում, առավել եւս, որ արդեն բավականին երկար ժամանակ է` Հայաստանի եւ Արցախի կառավարությունների, օրենսդիր մարմինների միջեւ  որեւէ շփում չկա բառիս բուն իմաստով: 2018-20 թթ.-երին ձեւական կողմը պահվում էր, չնայկած որեւէ  կոնկրետ քայլեր չէին արվում, բայց 2020 թվականից այս կողմ, ընդհանրապես չկա երկխոսություն,   նկարվելու համար որոշակի ձեւական բաներ լինում են, բայց դրանք որեւէ հետեւանք կամ արդյունք չունեն: Սա զուտ արվում է հանրության մոտ երբեմն ինչ-որ տպավորություն թողնելու համար: Այսօր կա միայն կոնկրետ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան «դուետ», որն էլի հավասար գործընկերային չէ: Որքանով հարմար է իրենց, այդքանով է տեղեկացվում Արցախի նախագահը տեղի ունեցող գործընթացների մասին: Ինչ վերաբերում է վերջին հանդիպումներին, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի արդյունքը, համենայնդեպս, ես որեւէ փոփոխություն չեմ տեսնում: Պետք է գիտակցենք, որ որեւէ փոփոխություն կարելի է ակնկալել միայն ժողովրդական լայն համախմբման դեպքում, անհատներն այլեւս ի վիճակի չեն որեւէ բան փոխել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված