⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

49 որբի՝ 100-ական ԱՄՆ դոլար, 164 ձմեռային ծածկոց՝ այրիներին, 635 պայուսակ՝ աշակերտներին. ՀՀ աջակցությունը՝ Շեյխանին

Թեմա
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության 07.04.2022թ. 1089-Ն որոշմամբ նախատեսված գումարներով եւ Բարզանի բարեգործական հիմնադրամի համատեղ միջոցներով Շեյխանի եզդի փախստականների ճամբարի 840 վրանների փոխելու աշխատանքների մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԸ:
 
«Տեղական բազմաթիվ հեռուստաալիքներին եւ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարևորեցի 2014 թվականի Սինջարի ցեղասպանությունը վերապրած եզդի ժողովրդին ՀՀ կառավարության կողմից հումանիտար աջակցություն ցուցաբերելումը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը կփորձի շարունակական նեդրում ունենալ եզդի փախստականների օժանդակության հարցում։ Միջոցառման շրջանակներում ճամբարում բնակվող 49 որբ երեխաների բաժանեցի ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից պատրաստված 100-ական ԱՄՆ դոլարի արժողությամբ կտրոններ, որոնցով նրանք կարող են ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Նույն ճամբարում փախստական այրիներին, ցեղասպանությունը վերապրած և հաշմանդամություն ունեցող անձանց բաժանվեց 164 ձմեռային ծածկոցներ։ Նույն օրը Շեյխանից ոչ հեռու գտնվող Էսյանի ճամբարում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ միասին ճամբարի դպրոցի 635 երեխաների նվիրեցինք գրենական պիտույքներով լի պայուսակներ», - գրել է Բաքոյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ