ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Մխիթարյանը` խաղի վերջին րոպեին «Ֆիորենտինային» խփած գոլի ու թիմի հաղթանակի մասին

Սպորտ

Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային», միլանյան թիմի հաղթական գնդակը խփել է Հենրիխ Մխիթարյանը  մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։

Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է ֆանտաստիկ վեջաբանով խաղին.

«Կարևոր չէ ՝ ես եմ խփել, թե մեկ ուրիշը, գլխավորն այն էր, որ մենք վաստակեւնք երեք շատ կարևոր միավոր։  Սա արժանի հաղթանակ էր, մի փոքր հոգնածություն նկատվեց թիմի մեզ մոտ թեթեւ սկիզբը շատ լավ էր, բայց մենք բնավորություն ցույց տվեցինք, պայքարեցինք ու հաղթեցինք։ 

Գիտեինք, որ այստեղ հեշտ չի լինի, քանի որ «Ֆիորենտինան» շատ հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմ է, նրանց դեմ միշտ դժվար է խաղալ։ 

Վերջին 15 րոպեների ընթացքում ես ուժ չունեի, բայց ուզում էի շարունակել, պայքարել մինչև վերջ։ Մենք պետք է ամեն խաղին լիարժեք նվիրվենք՝ չմտածելով, որ պետք է էներգիա խնայել հաջորդ խաղի համար»,-ասել է Մխիթարյանը Sky Sport Italia-ին։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ