ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Արմեն Մելիքբեկյանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների մասին

Սպորտ

-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երբևէ առաջարկ չի արել Մարսելինո Գարսիա Տորալին,-այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և հավելել, որ տարբեր անունների շրջանառումը խանգարում է բանակցային գործընթացին.

«Պատկերացրեք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է մարզչի հետ, և այդ մարզիչը մամուլից հանկարծ իմանում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թե 100 տոկոսով մեկ այլ մարզչի էլ է առաջարկ արվել: Դա ուղղակի խանգարում է ֆեդերացիայի և այդ մարզչի միջև փոխադարձ վստահության բանակցությունները շարունակելուն: Դա բարդ գործընթաց է, որը վարում են սահմանափակ թվով մարդիկ:

Հավանական մարզիչների անուններ, մամուլը, ամենայն հավանականությամբ, կիմանա վերջին պահին: Առայժմ չեմ կարող ասել՝ մինչև ընկերական խաղերի մեկնարկը կունենանք նշանակում, թե՝ ոչ: Մարզիչ ընտրելիս չենք առաջնորդվում ազգությամբ: Մարզչի ընտրությունն առաջին հերթին կատարում ենք՝ հաշվի առնելով Հայաստանի հավաքականի ներուժը, և թե ինչ կարող է այդ մարզիչը տալ հավաքականին», — նշել է Մելիքբեկյանը:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ