ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Մ20. Լիանա Գյուրջյանը նվաճել է ոսկե մեդալ, Էմմա Պողոսյանը` արծաթե

Սպորտ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները հաջողությամբ շարունակում են ելույթները։ 

Հայաստանի ներկայացուցիչներ Լիանա Գյուրջյանն (81 կգ)  ու Էմմա Պողոսյանը (81 կգ) հրաշալի արդյունք գրանցեցին։

Մ20 մրցաշարի կանանց պայքարում Լիանա Գյուրջյանը, երկամարտում գրանցելով 223 կգ (98+123) արդյունք, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Էմմա Պողոսյանը երկամարտի 215 կգ  (94+121) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:

Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվելԳոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ) և Սուրեն Գրիգորյանը, իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը  (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ