Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Երկրում պետք է իշխի օրենքի դիկտարուրան, իրավունքի գերակայությամբ.Ուշագրավ գրառում

Իրավական
Կարելի է խոսել ամեն ինչի մասին ու ամենքի մասին։ Իրավամբ, կարելի է քննադատել իշխանությանը, օպոզիցիային, մեկին՝ անսխալականության բարդույթով տառապելու, մյուսին՝ իշխանության ամեն սխալի վրա չարախնդալու համար, սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ այդքանից ետ Հայաստան աշխարհը թեպետ կտրեցին Արցախից, Հայաստանում տարածեցին վախի ու սարսափի մթնոլորտ, թողեցին մեն մենակ ներքին ու արտաքին խնդիրների առաջ,, սակայն հայաստանցին ու արցախցին ընկած, բայց ոչ ծնկած դիմակայեց։ Գնացողը գնաց, մնացողը մնաց։ Այսօր, քան երբևէ, անհրաժեշտ է լծվել գործի, ուժեղացնել պետական ինստիտուտները, իրավական, տնտեսական, քաղաքական, ռազմական ոլորտները։ Մաքրել վերջապես ավգյան ախոռները՝ առանց հաշվի առնելու կուսակցական կամ անձնական շահը։
Հարկավոր է իմանալ.
Իշխանությունը պարտավոր է ազնիվ լինել իր քաղաքացու հետ։
Երկրում պետք է իշխի օրենքի դիկտարուրան, իրավունքի գերակայությամբ։
Պատերազմական շրջանի Հայաստանը պետք է վերականգնի մահապատիժը որոշ հանցատեսակների համար։ Պետական, քաղաքական, գործարար շրջանակներում միմյանց խաբելը պետք է քրեականացվի, պետական շահը մղվի գլխավոր պլան։
Եվ ամենակարևորը.
Մի վախեցիր, հավատա։
Հայրը հաղթել է չարին, ինքդ եղիր կրողը չարին հաղթելու և քո ոլորտում անհնարինը հնարավոր դարձնելու առաջամարտիկը։ Ու վայելիր հաղթողի դափնիները։
Աստված օրհնի Հայաստանը։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
Возможно, это изображение 1 человек, сидит и природа
 
 
 
3
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ