20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Ռուս-իրանական զորքերից Էրդողանին Նիկոլն էլ չի փրկի

Վերլուծություն

Ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ֆո­նին՝ այս օ­րե­րին եր­կու ու­շագ­րավ դրվագ ար­ձա­նագր­վեց: Դրանք, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին հենց այդ պա­տե­րազ­մի հետ են առնչ­վում: Սա­կայն խոր­քա­յին ա­ռու­մով Հա­յաս­տա­նի հա­մար եւս չա­փա­զանց կա­րե­ւոր են ու նա­եւ մի շարք հար­ցեր են ա­ռաջ քա­շում:

«ԲԱՅ­ՐԱՔ­ԹԱ­ՐԸ»  ԲԱ­ՆԻ ՊԵՏՔ  ՉԷ

Ա­ռա­ջին դրվա­գը կապ­ված է թուր­քա­կան «Բայ­րաք­թար­նե­րի» հետ: Այս­պես, Ուկ­րա­ի­նա­յի պաշտ­պա­նա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ա­սո­ցի­ա­ցի­ա­յի ղե­կա­վար Սեր­խի Փա­շինս­կին անս­պա­սե­լի հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ, թե. «Բայ­րաք­թա­րում ա­վե­լի շատ PR եւ կո­ռուպ­ցի­ա կա, քան մար­տա­կան ​​կի­րա­ռում»: Շա­րու­նա­կե­լով, նա հայ­տա­րա­րեց, որ Ուկ­րա­ի­նա­յի բո­լոր «Բայ­րաք­թար­նե­րը» խոց­վել են ռու­սա­կան հա­կա­օ­դա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րի կող­մից:

Կարճ ա­սած, Կի­ե­ւը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում է, թե Թուր­քի­ա­յի ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան հպար­տու­թյու­նը դար­ձած «Բայ­րաքթա­րը» ան­պետ­քու­թյուն է, եւ այս­տե­ղից մի­ան­գա­մից մի քա­նի հարց է ա­ռաջ գա­լիս: Նախ, ին­չո՞ւ Կի­ե­ւը ո­րո­շեց այս մա­սին հրա­պա­րա­կավ խո­սել: Ե­թե «Բայ­րաքթա­րը» լա­վը չի հա­մա­րում, կա­րող է­ին, չէ՞ ա­ռանց ձայն հա­նե­լու դրա­նից հրա­ժար­վել: Իսկ այս­պես... նման հայ­տա­րա­րու­թյունն Էր­դո­ղա­նը Թուր­քի­ա­յի հան­դեպ, ան­շուշտ, թշնա­մու­թյուն կհա­մա­րի, ինչ­քան էլ որ դա հնչեց­վել է ոչ ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վա­րու­թյան շուր­թե­րից: Իսկ Թուր­քի­ա­յից ստաց­ված նախ­նա­կան ռե­ակ­ցի­ան, թե՝ մեր «Բայ­րաք­թա­րը» լա­վը չի, ինք­ներդ կռվեք, հենց այդ մա­սին է ակ­նար­կում: Ու այս­տեղ է, որ ա­ռաջ է գա­լիս այն ա­ռա­ջին հար­ցը, թե Կի­ե­ւի ին­չի՞ն էր դա պետք: Ա­ռա­վել եւս, որ օ­րերս Պու­տինն Էր­դո­ղա­նին փո­խան­ցեց փաս­տաթղ­թե­րի մի հաստ փա­թեթ, ո­րոնք հաս­տա­տում է­ին, որ Կի­ե­ւը Թուր­քի­ա­յի հան­դեպ այլ թշնա­մա­կան քայլ եւս գոր­ծել է՝ փոր­ձել է պայ­թեց­նել «Թուր­քա­կան հոսք» գա­զա­տա­րը, ո­րը Էր­դո­ղա­նի հա­մար մի­ջոց է՝ եվ­րո­պա­կան գա­զա­յին ներ­կա կո­լապ­սից խու­սա­փե­լու հա­մար: Չնա­յած, այս­տեղ, ի­հար­կե, Կի­ե­ւի նման դի­վեր­սի­ա­յի, ա­վե­լի ճիշտ՝ դի­վեր­սի­ա­յի ծրագ­րե­րի տակ պետք է նա­եւ ա­մե­րի­կյան հետք փնտրել:

Թե կոնկ­րետ Էր­դո­ղանն ին­չով է Կի­ե­ւի այս վե­րա­բեր­մուն­քին ար­ժա­նա­ցել, կա­րե­լի է մի քա­նի վար­կած տես­նել, այդ թվում, որ Էր­դո­ղա­նը փոր­ձում է դե­պի Եվ­րո­պա գա­զի տար­հան­ման կենտ­րո­նա­կա­յա­ն ստեղծել­, այն էլ՝ ռուս­նե­րի ա­ռա­ջար­կով: Բայց մյուս կող­մից էլ այն, որ Էր­դո­ղա­նի հպար­տու­թյու­նը՝ «Բայ­րաք­թարն» ի­րոք ի­րեն ոչն­չով չար­դա­րաց­րեց Ուկ­րա­ի­նա­յում, դա եւս փաստ է, ու Ան­կա­րա­յի հան­դեպ թշնա­ման­քը ոչ թե այդ փաս­տը ներ­կա­յաց­նելն էր, այլ՝ հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նե­լը:

Ի­հար­կե, այս հեն­քի վրա եւս մեկ ան­գամ կա­րե­լի է հե­տա­դարձ հա­յացք գցել 44-օրյա պա­տե­րազ­մի վրա՝ հի­շեց­նե­լով, որ հա­յաս­տա­նյան իշ­խող վեր­նա­խավն ակն­հայ­տո­րեն փոր­ձում էր պար­տու­թյու­նը բա­ցատ­րել մաս­նա­վո­րա­պես այդ «Բայ­րաք­թար­նե­րով», ո­րոնք հրամց­նում էր, որ­պես ինչ-որ ան­հաղ­թա­հա­րե­լի բան: Դեռ այն օ­րե­րին քա­նիցս պնդել ենք, որ դա սո­վո­րա­կան միֆ է, «Բայ­րաք­թար­նե­րին» կա­րե­լի էր ի սկզբա­նե էլ հան­գիստ ոչն­չաց­նել, պար­զա­պես դա չար­վեց: Ու հի­մա, երբ մեր այդ են­թադ­րու­թյու­նը հաս­տա­տում են նա­եւ ուկ­րա­ի­նա­ցի մաս­նա­գետ­նե­րը, նո­րից ու նո­րից 44-օրյա պա­տե­րազ­մի հետ կապ­ված օ­րա­կարգ է վե­րա­դառ­նում մեծ դա­վա­ճա­նու­թյան վար­կա­ծը:

Ի­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ԲԱ­ՆԱ­ԿԸ ԹՈՒՐ­ՔԱ­ԿԱ­ՆԻՆ ԱՌՆ­ՎԱԶՆ ՉԻ ԶԻ­ՋՈՒՄ

Բայց 44-օրյա պա­տե­րազ­մին այս ան­գամ անդ­րա­դար­ձանք իմի­ջայ­լոց, թե­եւ «Բայ­րաք­թար­նե­րը» այն ժա­մա­նակ այդ­պես ճո­խաց­նե­լու, այդ պատ­մու­թյու­նը զար­գաց­նե­լու շատ տեղ կա: Սա­կայն խոսքն այս պա­հին այդ մա­սին չէ, այլ նա­եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար հե­տե­ւյալ ա­ռանց­քա­յին գոր­ծո­նի: Այն է, որ «Բայ­րաք­թա­րի» խայ­տա­ռա­կու­թյան ֆո­նին՝ ի­րենց մի­ան­գա­մայն այլ լույ­սի ներ­քո դրսե­ւո­րե­ցին ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը, եւ դա մեր ներ­կա­յաց­րած երկ­րորդ դրվագն է: Ա­մեն դեպ­քում, փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյունն ա­ռա­ջին հեր­թին հենց այդ­պես էլ հա­մե­մա­տե­լու է` թուր­քա­կանն ի­րա­նա­կա­նի հետ:

Ա­ռա­վել եւս, որ խոս­քը մի­այն ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րի մա­սին չէ: Այս օ­րե­րին տա­րած­վել են այն խո­սակ­ցու­թյու­նն­երը, որ ռուս­ներն այլ զի­նա­տե­սակ­ներ եւս պատ­րաստ­վում են Ի­րա­նից ձեռք բե­րել: Բա­զում օ­րի­նակ­նե­րից ներ­կա­յաց­նենք «Re­u­ters»-ի տե­ղե­կատ­վու­թյունն այն մա­սին, որ չնա­յած մեծ աղ­մու­կին, ո­րը սար­քել է Ա­րեւ­մուտ­քը, իսկ Ուկ­րա­ի­նան էլ գնում է մին­չեւ Ի­րա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան պա­տե­րազ­մի աս­տի­ճա­նի, Թեհ­րա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Մոսկ­վա­յի հետ է: Պաշ­տո­նյա­նե­րը Reuters-ին հայտ­նել են, որ Թեհ­րա­նը խոս­տա­ցել է Ռու­սաս­տա­նին տրա­մադ­րել «Երկիր-երկի­ր» հրթիռ­ներ՝ բա­ցի ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի նոր խմբա­քա­նա­կից (մինչ այս տրա­մադր­ված «Շա­հիդ­նե­րին» էլ գե­րա­զան­ցող): Խոս­քը՝ «Fa­teh» եւ «Zol­fa­gar» տի­պի բարձր ճշգրտու­թյան բա­լիս­տիկ հրթիռ­ների (հե­ռա­վո­րու­թյու­նը՝ 300 եւ 700 կմ) մա­սին է:

Աս­վա­ծին պետք է մո­տե­նանք եր­կու տե­սան­կյու­նից: Ա­ռա­ջի­նը, Ի­րա­նը սրա­նով ցույց տվեց, որ Թուր­քի­ա­յին է­ա­պես գե­րա­զան­ցում է ոչ մի­այն ա­նօ­դա­չու ա­վի­ա­ցի­ա­յով, այլ նա­եւ՝ հրթի­ռա­յին տեխ­նի­կա­յով: Այ­սինքն, ե­թե Ան­կա­րան եւ Բա­քուն ո­րո­շեն գնալ մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում ի­րա­վի­ճա­կի սրաց­ման ճա­նա­պար­հով, Ի­րա­նի ռազ­մա­կան մա­կար­դա­կի մա­սին վկա­յող այդ փաս­տե­րը, ի­հար­կե, չեն կա­րող աչ­քա­թող ա­նել: Ա­վե­լի ճիշտ՝ Ի­րա­նի այդ մա­կար­դա­կի ար­ձա­նագ­րու­մը, ան­շուշտ, կազ­դի Ան­կա­րա­յի եւ Բաք­վի ո­րո­շում­նե­րի վրա: Ա­ռա­վել եւս՝ այն կոնկ­րետ, ուղ­ղորդ­ված, ան­գամ՝ թշնա­մա­կան մա­կար­դա­կի հաս­նող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ֆո­նին, ո­րոնք վեր­ջին ժա­մա­նակ­ներս Թեհ­րա­նը բա­ցա­հայ­տո­րեն հնչեց­նում է Բաք­վի հաս­ցե­ին: Ընդ ո­րում, ոչ մի­այն Հա­յաս­տա­նի ուղ­ղու­թյամբ գոր­ծո­ղու­թյան փոր­ձի, որն Ի­րա­նը հա­մա­րել է «կար­միր գիծ», այլ նա­եւ բուն Ի­րա­նում Բաք­վի թշնա­մա­կան քայ­լե­րի ար­դյուն­քում: Այ­սինքն, Թեհ­րա­նը Բաք­վին նա­եւ մե­ղադ­րում է ի­րա­նա­կան վեր­ջին ան­կար­գու­թյուն­նե­րի հրահր­ման մեջ, որ խա­ղում են Իս­րա­յե­լի եւ Վա­շինգ­տո­նի օգ­տին, եւ դա պետք է որ Ա­լի­ե­ւի հա­մար շատ լուրջ ա­հա­զանգ լի­նի, ա­ռա­վել եւս, որ դրան գու­մար­վեց Ա­րաք­սը գե­տան­ցե­լով՝ ի­րա­նա­կան զո­րա­վար­ժանք­նե­րը: Հաշ­վի առ­նե­լով, որ Ան­կա­րա­յին Թեհ­րա­նը նման մե­ղադ­րանք­ներ չի հայտ­նում, իսկ դա խո­սում է վեր­ջերս մեր հայտ­նած այն վար­կա­ծի օգ­տին, որ ա­մե­նե­ւին էլ չպետք է բա­ցա­ռել, որ Բա­քուն կա­րող է ա­րեւմ­տյան խա­ղե­րի մեջ ներգ­րավ­վել՝ ան­գամ Ան­կա­րա­յի «գլխից թռնե­լով»: Չնայած, երբ Կապանում Թեհրանը ցուցադրաբար հյուպատոսարան է տեղակայում, դա ազդակ է ոչ միայն Ալիեւին, այլ նաեւ Էրդողանի համար:

Երկ­րորդ տե­սան­կյունն էլ այն է, որ չնա­յած ա­րեւմ­տյան հա­մառ ճնշում­նե­րին, հեր­թա­կան «ամե­նա­դա­ժան», «ոչնչաց­նող» եւ այդ կար­գի նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի սպառ­նա­լիք­նե­րին, Թեհ­րանն այդ քայ­լե­րով նո­րից հաս­տա­տեց, որ ա­մուր է ՌԴ-ի հետ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցում, ե­թե ան­գամ դա ի­րեն ա­րեւմ­տյան նոր հար­ված­նե­րի է հասց­նում: Իսկ դա մեկ բա­նի մա­սին է հու­շում` ռուս-իրա­նա­կան ռազ­մա­կան (եւ ոչ մի­այն) հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գնա­լով դա­շին­քա­յի­նի վե­րած­վե­լու հա­կում են ցու­ցադ­րում, որն ու­նի Ա­րեւ­մուտ­քին դի­մա­կա­յե­լու բա­ցա­հայտ տեսք: Այ­սինքն, թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մը, ե­թե ան­գամ Նի­կո­լը նրանց բո­լոր պա­հանջ­նե­րը հա­րյուր տո­կո­սով կա­տա­րի, մեկ է, հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ ի­րենց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կա­ռու­ցե­լիս, Ի­րա­նի ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հի­շա­տակ­ած փաս­տե­րից եւ տա­րա­ծաշր­ջա­նում դիր­քե­րը ա­մեն գնով պա­հե­լու ռու­սա­կան ծրագ­րե­րից զատ, պետք է նա­եւ ռուս-իրա­նա­կան գոր­ծակ­ցու­թյան այդ դի­նա­մի­կան հաշ­վի առ­նի:

ԱՄՆ-ԻՆ ԿՀԱ­ՋՈՂ­ՎԻ՞ ՍԻ­ՐԱ­ՇԱ­ՀԵԼ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻՆ

Մյուս կող­մից, ԱՄՆ-ն կար­ծես թե փոր­ձում է թուր­քա­կան ուղ­ղու­թյամբ քա­ղա­քա­կա­նու­թյան ո­րոշ փո­փո­խու­թյուն­նե­րի գնալ: Սուր ճնշում­նե­րը Ան­կա­րա­յին ուղ­ղում են դե­պի ռու­սա­կան տի­րույթ, եւ հի­մա Վա­շինգ­տո­նը փոր­ձում է նա­եւ սի­րա­շահ­ման գոր­ծի­քը կի­րա­ռել` այդ թվում Թուր­քի­ա­յի հետ ո­րոշ ռազ­մա­կան ար­գե­լա­փակ­ված ծրագ­րեր բա­ցե­լու տես­քով: Ժա­մա­նա­կը ցույց կտա, թե դա ինչ է­ֆեկ­տի­վու­թյամբ կաշ­խա­տի: Սա­կայն Էր­դո­ղա­նը, ա­մեն դեպ­քում, պետք է որ տխուր հի­շո­ղու­թյուն­ներ ու­նե­նա ա­մե­րի­կաց­ի­ներից, սկսած իր դեմ «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն» սար­քե­լու փոր­ձից, վեր­ջաց­րած ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ Թուր­քի­ային չհայ­տա­րար­ված տնտե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ պա­հե­լուց, եւ բո­լոր դեպ­քե­րում էլ Պու­տի­նը նրան օգ­նու­թյան հա­սավ: Հի­մա էլ ԱՄՆ-ն բա­ցա­հայ­տո­րեն Էր­դո­ղա­նին մղում է ռուս­նե­րի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու, եւ հի­շա­տակ­ած սի­րա­շա­հում­ներն էլ, ինչ խոսք, դրա բա­ղադ­րիչ­նե­րից են: Որ­քան էլ Էր­դո­ղա­նի հա­մար շա­հե­կան թվա պան­թյուր­քիզ­մի տե­սան­կյու­նից, սա­կայն այս­տեղ նա ո­րոշ գոր­ծոն­ներ չի կա­րող աչ­քից բաց թող­նել: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ դա կնշա­նա­կի բա­խում մի­ջու­կա­յին տե­րու­թյան հետ, ո­րի կող­քին կանգ­նած է թուր­քա­կա­նին ա­մե­նե­ւին էլ չզի­ջող (դեռ գե­րա­զան­ցու­թյան պա­հը մի կողմ թող­նենք) ի­րա­նա­կան բա­նա­կը: Հա­ջոր­դը, որ Վա­շինգ­տո­նը շատ հա­ճախ է դաշ­նա­կից­նե­րին նման ա­վան­տյու­րա­նե­րի մղել` վեր­ջում մե­նակ թող­նե­լով:

Մեկ այդ դե­տալ եւս այս­տեղ աչ­քա­թող չա­նենք: Թուր­քի­ան, մի­գու­ցե, կա­րող էր նա­եւ հու­սալ, որ Ի­րա­նի դեմ պայ­քա­րում կկա­րո­ղա­նա ստա­նալ Իս­րա­յե­լի ա­ջակ­ցու­թյու­նը, ո­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բա­րե­լավ­ման ո­րո­շա­կի դրա­կան դի­նա­մի­կա կա: Ա­ռա­վել եւս, որ նման ազ­դակ օ­րերս Իս­րա­յե­լից ե­կավ, թե պատ­րաստ է զենք մա­տա­կա­րա­րել Իրա­նին: Իսկ դա ակ­նարկ էր Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րաց­ման մա­սին, թե­րեւս տո­ղա­տա­կե­րից մատ­նան­շու­մով, որ ի­րենց՝ Ի­րա­նի հետ ռուս­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա դի­նա­մի­կա­յի պա­տաս­խանն է:

Հնա­րա­վոր է, որ Իս­րա­յե­լի նման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Թուր­քի­ա­յին ա­վե­լի վճռա­կան դարձ­ներ ռուս-իրա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նկատ­մամբ: Սա­կայն ա­մեն ինչ մի փոքր այլ ըն­թացք ստա­ցավ: Նախ, Ուկ­րա­ի­նա­յին զենք տա­լու մա­սին ակ­նար­կել էր ըն­դա­մե­նը Իս­րա­յե­լի «երկրորդ կար­գի» նա­խա­րար­նե­րից մե­կը: Բայց ան­գամ դրան Ռու­սաս­տանն ար­ձա­գան­քեց Մեդ­վե­դե­ւի մա­կար­դա­կով, թե` դա կոչն­չաց­նի ռուս-իսրա­յե­լյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ու դրան էլ ե­րեկ հա­ջոր­դեց ար­դեն պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Բե­նի Հան­ցի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րու­թյու­նը, թե. «Իսրա­յե­լը զենք չի փո­խան­ցի Ուկ­րա­ի­նա­յին մի շարք գոր­ծառ­նա­կան պատ­ճառ­նե­րով»:

Իս­րա­յել­ցի նա­խա­րա­րին կա­րե­լի է հաս­կա­նալ: Այս պա­հին ա­րա­բա­կան ա­ռա­ջա­տար երկր­նե­րը ա­մե­նա­սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներն են կա­ռու­ցում Մոսկ­վա­յի հետ`գնա­լով վատ­թա­րաց­նե­լով Վա­շինգ­տո­նի հետ եր­բեմ­նի գոր­ծակ­ցու­թյու­նը: Ա­վե­լին, սու­նի իս­լա­մի ա­ռաջ­նորդ Սա­ու­դյան Ա­րա­բի­ան ընդ­հուպ` ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցու­թյան հայտ ներ­կա­յաց­րեց: Զու­գա­հե­ռա­բար, խո­սե­ցինք նա­եւ շի­ա իս­լա­մի ա­ռաջ­նորդ Ի­րա­նի ու ՌԴ-ի հետ կա­պե­րի մա­սին: Այ­սինքն, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, մին­չեւ իսկ Պա­ղես­տի­նը Մոսկ­վա­յի հետ ա­ռա­վել քան ջերմ դի­նա­մի­կա­յի մեջ են, եւ այս պա­հին ռուս­նե­րի հետ հա­կա­սու­թյուն­նե­րի գնա­լը, ով ի­մա­նա, թե ինչ հե­տե­ւանք­ներ կու­նե­նա Իս­րա­յե­լի հա­մար:

Ար­դյուն­քում, Թուր­քի­ան, գո­նե այս պա­հին այ­լեւս չու­նի նման պո­տեն­ցիալ դաշ­նա­կից: Իսկ ա­հա իս­լա­մա­կան աշ­խար­հի նշված կողմ­նո­րո­շու­մը Ան­կա­րա­յի հա­մար եւս ցու­ցիչ է: Ա­ռա­վել եւս, որ Մոսկ­վան ի­րեն խոս­տա­նում է Եվ­րո­պա­յի գա­զա­յին հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րից մե­կի կար­գա­վի­ճակ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված