3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Իշխանությունն իր կոտրած ձեռքով մեր գլխին «սեվ ղուշ է բաց թողել». Լեւոն Նազարյան

Թեմա

ՀՀԿ խորհրդի անդամ ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ կարծիքով` այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունն իր կոտրած ձեռքով մեր գլխին, ժողովրդական լեզվով ասած` «սեւ ղուշ է բաց թողել»:

— Մենք մի իրականության մեջ ենք, երբ հայ ժողովրդի, հայկական պետականության դեմ գործում է Էրդողան, Փաշինյան, Ալիեւ տրիադան: Այսինքն՝ որպես այդպիսին, զրկված ենք ոչ միայն ինքնիշխանությունից, այլեւ` ընդհանրապես իշխանությունից, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին օկուպացվել է ներսից: Թշնամին կարողացել է իր ձեռքը վերցնել ՀՀ կառավարման բարձրագույն պաշտոնները: Որպես ասվածի ապացույց` հիշեցնեմ, թե 2018 թվականին այլաբանորեն ինչ մեսիջներ էին հղվում հանրությանը` կամուֆլյաժի դրվագով, սպիտակ հագուստների մասին կոչով եւ բաց ձեռքերի «հեղափոխության» վերաբերյալ հայտարարություններով: Սպիտակը հանձնվողի, կապիտուլյացիա ստորագրողի գույնն է, իսկ բաց ձեռքերի «հեղափոխությամբ» մեսիջ էր ուղարկվում, որ եկել են` Հայաստանը կապիտուլյացիայի եւ հանձնման տանելու:

— Իսկ ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արված հայտարարության մասին, ըստ որի, վերջինս «Արեւելյան Ադրբեջանի եւ Նախչիվանի միջեւ կապն ապահովելու» նպատակով առաջարկում էր անցակետեր բացել:

— Հատկապես ուշադրություն պետք է դարձնել «Արեւելյան Ադրբեջան» եզրույթի վրա: Արդեն սեպտեմբերին` երկօրյա պատերազմից առաջ, Ադրբեջանը հայտարարել էր, որ գործում է «Զանգեզուրյան Հանրապետությունը», որի սահմանները իրենք հստակ ներկայացրել էին՝ Տավուշի սահմանամերձ հատվածները, Գեղարքունիքի մարզի արեւելյան հատվածը, Սեւանա լճի արեւելյան ափը, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը:Այսինքն՝ այս մարդը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, էլ չեմ խոսում Արցախի մասին, եւ հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: Այս խմբակի քաղաքական մեկնակետը ոչ թե ՀՀ անկախության հռչակագիրն է, այլ 1920 թվականի հունվարի 28-ին ընդունված Թուրքիայի ազգային ուխտը, որովհետեւ  ակնհայտ թուրքական շահեր են պաշտպանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ