ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցավ

Սպորտ

Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցավ Մ20 խմբում հանդես եկող 76կգ քաշային Միլենա Խաչատրյանը: Նա, երկամարտում գրանցելով 219 կգ (99+120) արդյունք, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։ Այս մասին հայտնում են ծանրամարտի ֆեդերացիայից:

Հատկանշական է, որ Միլենայի 2 հիմնական մրցակիցները թուրքեր էին: Նրանցից Դիլարա Ուկանը 216 կգ արդյունքով դարձավ երկրորդը, իսկ Դիլարա Նարինը, ով նախապես ամենամեծ քաշն էր պատվիրել,ձախողեց հրում վարժությունը և մնաց առանց մեդալի: Բրոնզե մեդալակիր դարձավ լատվիացի Դանիելա Իվանովան 215 կգ արդյունքով։

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն նաև Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) ու Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ