3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երեւանից

Ներքաղաքական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երեւանից Արցախի դեմ ագրեսիայի համար։

Ջրականում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն ուղեւորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։ «Պատճառը պարզ է։ Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետեւանքները, տեսնել Արեւմուտքի արածի արդյունքները... Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում եւ փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։

Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։ «Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացները շարունակվում են՝ աջակցելով միմյանց։ Շատ կարեւոր է այս շանսից լիարժեք օգտվելը»,- ասել է Էրդողանը:

 

https://news.am/arm/news/726105.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ