20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

Թրասի հրաժարականից հետո Զելենսկու գրասենյակում ողբում են... սեփական ապագայի համար

Միջազգային

Ուկրաինական քաջատեղյակ աղբյուրը հայտնում է.

«Զելենսկու գրասենյակում ծայրահեղ ծանր են տարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հրաժարականի լուրը, թեեւ մինչ այդ արդեն հասկացել էին, որ դա անխուսափելի է: Այնուամենայնիվ, երբ երեկ Թրասը հայտարարեց, թե ինքը կպայքարի, ուկրաինական նախագահականում որոշ հույսեր արթնացան, թե միգուցե ավելի վերեւներում որոշե՞լ են Թրասին դեռ պահել:

Իհարկե, Զելենսկու միտքն ամենեւին էլ Թրասի հրաժարականն ու քաղաքական մահը չէ. թքած նրա վրա: Սակայն Թրասը մեկն էր այն գործիչներից, ով դարձել էր Ուկրաինայի արեւմտյան օգնության սիմվոլներից եւ ջադագովներից մեկը, երբ դեռ Ջոնսոնի կաբինետում արտգործնախարար էր: Ու հիմա ի՞նչ է ստացվում: Նախ հեռացրին հիմնական ջադագովներից Ջոնսոնին, դրանից հետո Թրասը հազիվ մի ամիս դիմացավ վարչապետի աթոռին: Դա արդեն Զելենսկու գրասենյակում ընկալվում է ցուցադրական նշան, որ Բրիտանիայում արագացող ընթացքով շարքից դուրս են բերվում Ուկրաինային աջակցության առաջին պլան մղված ջահակիրները: Այսինքն, որ Ուկրաինային օգնելու բուն գաղափարը եւս արագորեն ստվերային տերերի մոտ կորցնում է իր նշանակությունը` Երրորդ աշխարհամարտի վտանգն աչքի առաջ ունենալով: Նաեւ պատահական չեն համարում, որ հենց նույն պահին Բրիտանիայից հայտարչարություն եղավ, թե ռուսական կործանիչը բրիտանական ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ է արձակել: Կիեւում դա ընկալվել է մասնավորապես իրենց հասցեագրված մեսիջ, թե բանը սրան է հասել, էլ ի՞նչ Ուկրաինա:

Այսինքն, այնպես չէ, որ Զելենսկին կորցրեց իր այս լոբբիստներին, եւ նրանց տեղը կգան ուրիշները: Արդյունքում, եթե Բրիտանիայից է նման ազդանշան գալիս, ուրեմն դա պետք է ընկալել, որպես ողջ անգլոսաքսոնական աշխարհից եկած ազդակ: Առավել եւս, որ Վաշինգտոնի էլիտաներից եւս հասկացնել են տալիս, որ սպասվող ընտրություններից հետո այլեւս առաջվա մասշտաբներով օգնության հետ հույսեր չպետք է կապեն: Եվ դա լավագույն դեպքում, եթե դեմոկրատներին հաջողվի դիրքերը պահել, իսկ հանրապետականների հաղթանակի պարագայում անգամ փոքրիկ ծորակները կարող են փակվել: Իսկ դա Զելենսկու եւ նրա թիմի համար վատթարագույնն է. ամերիկացիներն անթաքույց են ասում` չեն օգնի, եւ Զելենսկին լավագույն դեպքում մեկ ամսից կոչնչանա»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված