⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Արցախցիների համոզմամբ՝ Բաբայանին Փաշինյանը գործուղել հատուկ առաքելությամբ

Մամուլի տեսություն

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը շաբաթներ առաջ Ստեփանակերտի հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո դադար է վերցրել, թեպետ հայտարարել էր, որ շուտով կրկին հանդիպելու է հանրության հետ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանը դժգոհ է թիմակիցներից, ակնկալում էր, որ ավելի մարդաշատ հանրահավաք կկազմակերպեինն, սակայն ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել։

Խոսակցություններ կան, որ նա փորձում է փոխել խորհրդարանում իր խմբակցության կազմը, որից դժգոհ է, սակայն գործնականում դա գրեթե անհնար է։ Արցախցիների համոզմամբ՝ Բաբայանի ակտիվացումը երկու պատճառ ունի․ առաջին, որ Նիկոլ Փաշինյանն է նրան գործուղել հատուկ առաքելությամբ, ինչը նա հերքում է: Երկրորդ․ դա պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտով, Բաբայանը մշտապես աչքի է ընկել իշխանությունների հետ գործարքների գնալու իր ճկունությամբ եւ հույս ունի, որ ապագայում եւս դա իրեն կհաջողվի։ Երեկ փորձեցինք Սամվել Բաբայանի հետ զրուցել իր ապագա պլանների մասին, սակայն նա մերժեց՝ ասելով, թե հեռախոսով հարցերի չի ուզում այլեւս պատասխանել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ