Փնովո՞ւմ եք ռուսներին, ուրեմն` տարածքները կտաք Իրանին. Շաքարյանց
ԹեմաՔաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ կարծիքով` չի բացառվում, որ Ռուսաստանը եւ Իրանն արդեն որոշում կայացրած լինեն Այսրկովկասի, այդ թվում` Հայաստանի վերաբերյալ:
— Եթե Ռուսաստանը չի ցանկանում անձնապես մասնակցել Այսրկովկասը Արեւմուտքի ոտնձգություններից պաշտպանելու գործին, այդ դեպքում` Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում` ամբողջ Այսրկովկասի պաշտպանությունը կստանձնի Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա հնարավոր տարբերակներից մեկն է: Նրանք ի վիճակի են գնալ նման կարգի փոխհամաձայնության, ինչը կլինի շատ արդար: Փնովո՞ւմ են ռուսներին, թող ավելի փնովեն, դե դրա դիմաց փող են տալիս, բայց թող իմանան, որ մեր հողերի վերաբերյալ մոտեցումների վերանայում եթե լինի, դրանք պետք է պատկանեն Իրանին: Միջնադարից սկսած` դրանք եղել են իրանական տարածքներ, որոնք Ռուսաստանի կայսրությունը գրավել է պատերազմով, ընդ որում` ոչ թե Արեւմուտքից, ոչ թե Թուրքիայից, այլ պոկել է այդ հողերը Պարսից կայսրությունից, այդ թվում` Երեւանն ու Արցախը: Չե՞ք հավատում, բացեք պատմության դասագիրքը կարդացեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
