3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ում հույսով է Սինանյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողով անում

Թեմա

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն  Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե` «Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը» եւ կոչ արել «պայքարել նման դրսեւորումների դեմ»: Սակայն զարմանալի կերպով Ստրասբուրգի թուրքական համայնքի ներկայացուցիչներից ավելի ակտիվ այս գործին լծվել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ` վերջնականապես պառակտվելով հայկական սփյուռքը:

Պարզվում է` հոկտեմբեր 28-31-ը տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողով, որին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Մեզ հասած շշուկների համաձայն` խնդիրն այն է, որ համահայկական ավանդական կազմակերպությունների եւ ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության փոխարեն` Սինանյանը հույսը դրել է նիկոլականների սփյուռքահայ ծանոթ-բարեկամների վրա, որոնք գլխաքանակ կապահովեն գագաթնաժողովին եւ ոչ ավելին: Իսկ զուտ փայլ տալու համար այս ամենին, չի բացառվում, որ մի «կիսահայ» «կիսաստղ» էլ բերեն` զուտ հետը նկարվելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ