3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Մեծ վտանգ կա, որ մինչեւ նոյեմբերի վերջ լոկալ բախում սկսվի. ադրբեջանագետ

Թեմա

Ադրբեջանի հարցերով փորձագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ, անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, ընդգծեց, որ կապիտուլյացված իշխանությունները փորձում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխել դեպի Արեւմուտք:

— Իրենց բոլոր պայմանավորվածությունները եվրոպական կողմի հետ հանգեցնում են այնպիսի իրավիճակի, որ տարածաշրջանի ամբողջ վեկտորը Հարավային Կովկասում փոփոխվի: Հետեւաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպասվող խաղաղության պայմանագրի կնքման սպասելիքներն ավելի մեծ վտանգներ են պարունակում: Խաղաղության պայմանագիրը մեզ համար որեւէ  դրական ազդակ չի փոխանցում, հատկապես, որ հայկական կողմից որեւէ ձգտում չկա: Ինձ համար արդեն համոզմունք է, որ Ադրբեջանը հայկական իշխանություններին ինչպես ուզում «քշում է», ինչի հետեւանքով Հայաստանը հայտնվում է այն փոսի մեջ, որը Ադրբեջանն է ցանկանում: Արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նշեց, որ այդ խաղաղության պայմանագրի մեջ իրենց համար շատ կարեւոր կետ է լինելու՝ գյուղերի վերադարձը: Խոսքը Տավուշի անկլավների եւ Տիգրանաշենի մասին է: Երբ մենք ժամանակին ահազանգում էինք Ադրբեջանի ահագնացող ախորժակի մասին՝ կապված անկլավների հետ, իշխանությունը եւ նրա լրատվամիջոցները մեզ մեղադրում էին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Փաստացի, Ադրբեջանը այս հայտարարությամբ հիմք է դնում անկլավների պահանջի, որպեսզի Հայաստանը այդ տարածքներից հետ քաշվի: Եվ Բայրամովի այս հայտարարությունը խաղաղության պայմանագրի կնքումը խափանելու փորձ է, որպեսզի ռազմական գործողություններ սկսվեն: Ադրբեջանը Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունի: Ես ավելի շատ միտված եմ սրան: Մեծ վտանգ կա, որ մինչեւ նոյեմբերի վերջ լոկալ բախում սկսվի, ինչպես եղավ սեպտեմբերին: Թշնամին փոքր, լոկալ բախումներով ուզում է Հայաստանը մարդկային ռեսուրսներից զրկել: Նկատի ունեմ զինվորական կռվող կոնտինգենտից զրկելը եւ ոչնչացնել մեծ թվով ռազմական տեխնիկա ու այդպես Հայաստանին զրկել պաշտպանվելու ունակություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ