3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Նախադեպ ենք ստեղծում՝ ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում իրենց անունով կոչելու. Խառատյան

Թեմա

Երեւանի ավագանին 31 կողմ, 5 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի համար 320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս, «Դեֆանս Հաուզինգ»: Թե ինչո՞ւ այդպես, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ տվեց «դարակազմիկ» պատասխան` նշելով, որ ներդրողները ֆրանսիացի են:

«Սա ոնց որ հայ-ֆրանսիական բարեկամություն եւ այլն: Ինչ-որ տեղ սիրաշահելու տարբերակ է, եւ թաղամասը նման է Ֆրանսիայի թաղամասին»,- ասաց Վարդանյանը:

Ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի բացատրության` «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը վրդովվեց. «Երեւանի թաղամաս՝ ինչ-որ օտար անունո՞վ: Ինչի՞ համար: Կոչ եմ անում՝ նախագծին դեմ քվեարկել, ու վստահեցնում եմ՝ չեն նեղանա ու գնան, ներդրում անելու են»:

Իրավիճակի ախտորոշումը տվեց հոգեբան, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԽԱՌԱՏՅԱՆԸ. «Այսպես մենք նախադեպ ենք ստեղծում՝ հետագայում ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում իրենց անունով կոչելու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ