Ավինյանն ամաչելով ընդունում է, որ Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներն ավելի լավ էր
ԹեմաԵրեւանի ավագանու նիստի ժամանակ օգտվելով առիթից, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործուղման մեջ է` վաղաժամ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու դարձած փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրեն լիովին տեր ու տիրական էր զգում:
Հարցուպատասխանի ժամանակ Երեւանի քաղաքապետի տեղակալ Ավինյանը բորբոքվեց. «ԾԻԳ-ից մարդ չունե՞նք: Օրինակ, ինչո՞ւ բոլորը հրավիրված չեն»: Այնուհետեւ հիշեց Տարոն Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիները. «2017 թվականին ավագանու անդամ եմ եղել, ասեմ` կարգապահության տեսանկյունից այն ժամանակ ավելի լավ էր: Ցավով պետք է ասեմ եւ ամոթով, որովհետեւ չեմ կարծում, որ այս խառնիճաղանջ վիճակները մեզ սազական են: Կարծում եմ` խնդիր ունենք նիստերը սկսելու ժամից, մասնակցությունւց սկսած»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
