3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Վա՜խ, հորս ա­րեւ. ՔՊ-ի դար­դը չերդ­ված պատ­գա­մա­վոր­ներն են

Թեմա

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արփի Դավոյանի եւ Ալխաս Ղազարյանի դարդը երկրում ստեղծված իրավիճակում չերդված պատգամավորներն են: Վերջիններս «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու նախագիծ են մշակել, որը քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Զեկուցող ԱԼԽԱՍ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ օրինագծով նախատեսում են, որպեսզի պատգամավորի երդման տեքստի տակ լինի ստորագրություն: Խնդիրն այն է, որ այս պահին գործող ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանի առաջին նիստում ողջույնի ելույթից հետո պատգամավորները երդվում են, իսկ ԱԺ առաջին նիստից բացակայող կամ խորհրդարանի կազմը հետագայում համալրած այլ պատգամավորները երդվում են իրենց մասնակցությամբ առաջին նիստին: Պարզվում է, որ առաջին նստաշրջանում երդված պատգամավորների համար չկա երդման տեքստի տակ ստորագրելու պահանջ եւ սահմանված է միայն հետո՝ բացակայող պատգամավորների կամ տեղերը համալրող պատգամավորների համար: Ուստի` այս նախագծով առաջարկվում է նախատեսել երդման տեքստի գրավոր հավաստում երդվողի կողմից: Իսկ նիստերի դահլիճից դուրս վերոնշյալ նախագծի մասին խորհրդարանական միջանցքներում բավական հումորով էին վերաբերում, թե ինչ են քննարկում «ազգընտիրները». «Վա՜խ, հորս արեւ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ