3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Տեղի ունեցածը ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ՝ իշխանության պատվեր է. Ղազարյան

Թեմա

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ իր տան մոտ երեկ դաժան ծեծի է ենթարկվել` անհայտ անձանց կողմից: Անծանոթ մի վարորդ  ճանաչելով նրան`  տեղափոխել Շենգավիթ ԲԿ, որտեղից էլ շտապօգնության մեքենայով բերել են Էրեբունի ԲԿ: Հիվանդանոց տեղափոխված քաղաքական գործիչը բուժզննում անցնելուց հետո` արդեն տանն է: Նա ասաց, որ ըստ բժիշկների, առողջությունը նորմալ է, կյանքին սպառնացող վտանգ չկա:

— Գլխիս շրջանում վնասվածք կա` կարել են: Հարվածների, սալջարդի տեղեր կան: Բայց վիճակս այնպիսին չէ, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա, չնայած` բժիշկներն առաջարկեցին մեկ-երկու օր հիվանդանոցում մնալ: Կարծում եմ` տանն ավելի հարմարավետ է, բայց եթե լրացուցիչ անհրաժեշտություն լինի, կդիմեմ բժիշկների օգնությանը: Դեպքը տեղի է ունեցել մեր շենքի բակում: Հանցագործները դարանակալել ու ինձ սպասում էին: Առավոտյան գնացել էի մոտակա վարսավիրանոց եւ վերադառնում էի տուն: Այնտեղ նրանք ինձ սպասում էին` ակնհայտ հետեւել էին իմ շարժին, գործողություններին: Նույնիսկ նրանց, որպես շենքի բնակիչ կամ այցելու, բարեւեցի, անցա: Ու այդ երկուսով միանգամից հարձակվեցին եւ առանց շատ երկար խոսելու, միայն հայհոյանքներով սկսեցին տարբեր տեղերից հարվածել: Ես նույնիսկ չհասցրի դիմադրություն ցույց տալ: Գցեցին գետնին ու շարունակեցին հարվածել` հիմնականում գլխիս շրջանում: Ու շատ ուժեղ էին հարվածում: Մտածում եմ, որ իրենց մտադրությունը կարող էր ակնհայտ սպանությունը լինել: Երբ անշարժացա, միայն այդ ժամանակ նրանք գնացին: Որեւէ պահանջ չեն ներկայացրել, չեն ասել, թե ինչի համար են անում: Ես ինքս անձամբ ոչ միայն վերջին շրջանում, այլ ընդհանրապես անգամ կենցաղային վեճ-վիճաբանություն որեւէ մարդու հետ չեմ ունեցել: Ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ է պայմանավորված: Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ` հիմնականում ֆեյք պրոֆիլներից, որոնց առանձնապես ուշադրություն չեմ դարձրել: Մինչեւ դա, անցած տարի ունեցել եմ վիրավորանք-սպառնալիքներ, երբ դեռ քրօրենսգրքով հոդվածը կար, երբ տեսել եմ, որ պրոֆիլը կեղծ չի, օգտատերը տեսանելի է, դիմել եմ ոստիկանություն եւ քրեական գործեր են հարուցվել: Սակայն 137.1-ով կարճվել են: Վստահ եմ` տեղի ունեցածը քաղաքական պահանջով արված եւ ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ՝ իշխանության պատվեր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ