Կրակոցներ Սպիտակ տնից 1 մղոն հեռավորության վրա. Հինգ վիրավոր, կրակողը ազատության մեջ է. Associated Press Եվրոպան ընտրում է, թե ով կբանակցի Մոսկվայի հետ. Politico Ռումինիան պատրաստ է վճարել ԱՄՆ-ին լրացուցիչ զորքերի տեղակայման համար. Financial Times Ռյաբկով. Եվրոպան աշխատում է խափանել Ուկրաինայի շուրջ բանակցությունները Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ինչ­պես հայտ­նի է, նույ­նիսկ փչա­ցած ժա­մա­ցույ­ցը օ­րը եր­կու ան­գամ ճիշտ ժամ է ցույց տա­լիս: Այդ ճշմար­տու­թյու­նը զար­մա­նա­լի­ո­րեն ի ցույց դրեց թավ­շիստ և նի­կո­լա­կան ՏԻԳ­ՐԱՆ Ա­ՎԻ­ՆՅԱ­ՆԸ Ե­րև­ա­նի ա­վա­գա­նի­ում. «Ցա­վով և ա­մո­թով պետք է ա­սեմ՝ 2017 թվա­կա­նին ա­վա­գա­նու նիս­տերն ա­վե­լի լավ է­ին»: Ընդ ո­րում, նա դա ար­ձա­նագ­րեց, հաշ­վի առ­նե­լով այն «բար­դա­կը», ո­րի իր իսկ թի­մա­կից­նե­րը վե­րա­ծել են ա­վա­գա­նու նիս­տե­րը: Դե ինչ, ու­զած-չու­զած խոս­տո­վա­նե­ցի՞ր որ «նախ­կին­նե­րի» օ­րոք ա­վե­լի լավ էր, քան ձեր օ­րոք: Դե նա­և հի­շա­տա­կիր, թե որ կու­սակ­ցու­թյունն էր այն ժա­մա­նակ ա­վա­գա­նու մե­ծա­մաս­նու­թյու­նը, և ով էր Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տը: Տիգ­րան Ա­վի­նյան, 2017-ին, ի տար­բե­րու­թյուն կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տա­յի, ա­մեն ինչ ա­վե­լի լավ էր: Սահ­ման­ներն ու Ար­ցա­խը ա­պա­հով է­ին, բա­նա­կը` լա­վա­գույ­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, հա­րա­բե­րու­թյուն­նե­րը և՛ դաշ­նա­կից, և՛ պար­զա­պես գոր­ծըն­կեր  երկր­նե­րի հետ կա­ռուց­ված է­ին լրիվ բնա­կա­նոն և հար­գա­լից ձև­ով, Ա­լի­և­ի լե­զուն էլ մտած էր հա­մա­պա­տաս­խան բնա­կան բաց­ված­քի մեջ... Վրա­դիր էլ` սպա­նու­թյուն­ներն ան­գամ­նե­րով քիչ  է­ին: Ա՛յ ե­թե բո­լո­րովդ հեր­թով խոս­տո­վա­նեք, որ 2017-ին ա­վե­լի լավ էր, և ճամպ­րուկ­նե­րը հա­վա­քեք, եր­կիրն էլ, մայ­րա­քա­ղաքն էլ, ժո­ղո­վուրդն էլ բազ­մա­թիվ մա­հա­ցու փոր­ձանք­նե­րից կպրծնեն:

Քիչ էր մեր ա­մոթն ու ան­պատ­վու­թյու­նը, երբ Էր­դո­ղա­նը Հա­յաս­տա­նը դա­սեց «բա­րե­կամ­նե­րի» շար­քը, հի­մա էլ զար­մա­նա­լի­ո­րեն դրան ա­վե­լա­ցավ Էր­դո­ղա­նի խոս­նա­կի գո­վա­սան­քը: Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նակ ԻԲ­ՐԱ­ՀԻՄ ՔԱ­ԼԸ­ՆԸ Հա­յաս­տա­նի և Հա­րա­վա­յին Կով­կա­սի վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­րել A Haber հե­ռուս­տա­ա­լի­քի ե­թե­րում: Խո­սե­լով հայ-թուր­քա­կան և հայ-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման մա­սին՝ Քա­լընն ա­սել է. «Մենք ա­ջակ­ցում ենք Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան հաս­տատ­մա­նը: Փա­շի­նյանն այս գոր­ծըն­թա­ցը լավ է տա­նում՝ չնա­յած սփյուռ­քի ընդ­դի­մու­թյա­նը և ճնշում­նե­րին: Ա­լի­և­ը վճռա­կան է տրա­մադր­ված այս հար­ցում: Կար­ծում եմ, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին մեր հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րից հե­տո կա­րե­լի է լավ քայ­լեր ձեռ­նար­կել: Մենք պետք է ա­ռաջ շարժ­վենք՝ քայ­լեր ձեռ­նար­կե­լով Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան հաս­տատ­ման ուղ­ղու­թյամբ... Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հի­աց­մուն­քի ար­ժա­նի քայ­լեր է ա­րել. սրան պետք է ա­ջակ­ցի նա­և հայ­կա­կան սփյուռ­քը»: Լավ, մեր թշնա­մուն ո՞նց հաս­կաց­նենք, որ Նի­կոլն ու նրա «կա­ռա­վա­րու­թյու­նը» ա­վե­լի քիչ կապ ու­նեն հա­յի ու Հա­յաս­տա­նի հետ, քան թուր­քը` խո­զի մսի:

Ֆեյս­բու­քում այս­պի­սի կա­տակ է պտտվում` փոք­րիկ տղան հո­րը հարց­նում է, թե թուրք գե­նե­րալ լի­նո՞ւմ է, հայրն էլ պա­տաս­խա­նում է` բա ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱՆ ԳԱ­ԳՈՆ ո՞վ է:  Այդ կա­տա­կում զար­մա­նա­լի­ո­րեն մի քա­նի տո­կոս կա­տակ կա, մնա­ցա­ծը ճշմար­տու­թյուն է: «…Ղա­րա­բաղ­ցիք է­լի ու­զում են՝ ա­մեն ինչ բար­դեն մեր գլխին: Գնա­ցե՛ք, խո­սա­ցե՛ք, ի՞նչ ա է­ղել, խո­սա­լուց էլ եք լավ…»,- լրագ­րո­ղի հետ զրույ­ցում ար­ցախ­ցի­նե­րի վրա մուն­նաթ է ե­կել «գե­նե­րալ» կո­չե­ցյա­լը՝ ար­տա­հայտ­վե­լով Ար­ցախ-Ադրբե­ջան հնա­րա­վոր երկ­խո­սու­թյան շուրջ: Մել­քո­նյան Գա­գոն, ում ազ­գա­նու­նը բա­վա­կա­նին հա­ճախ Ֆեյս­բու­քում այն­պես են գրում, որ թեր­թում մեջ­բե­րել հնա­րա­վոր չէ, փաս­տո­րեն բա­ցար­ձակ ար­ցա­խա­տյաց է, և հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­րել ՔՊ-ական թե­զը՝ մո­ռա­նա­լով, սա­կայն, որ բո­լո­րո­վին վեր­ջերս Ադր­բե­ջա­նից հնչեց հստակ հայ­տա­րար­ու­թյուն, որ բա­ցա­ռում է Ադր­բե­ջան-Արցախ երկ­խո­սու­թյու­նը. Բա­քուն մտա­դիր չէ երկ­խո­սել մի սու­բյեկ­տի հետ, ո­րը, ըստ նրա, բնու­թյան մեջ գո­յու­թյուն չու­նի: Դե ինչ ա­սես, իսկ ՔՊ-ում ընդ­հան­րա­պես կա՞ ո­րև­է մե­կը, ով հա­կա­հի­գի­ե­նիկ չլի­նի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ