20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին 2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարի Իմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. Բայրամով Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը

ԹՐՔԱՀԱՐՃ ԹՌԻՉՔՆԵՐ` ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Վերլուծություն

Ի­ջեք, հա­սել ենք: Կա­պի­տու­լյանտ­նե­րի կա­ռա­վա­րու­թյու­նը ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյունն էլ է դարձ­նում ապ­րանք: Ա­ռա­ջարկ­վում է ցան­կա­ցած շու­նու­շան­գյա­լի քա­ղա­քա­ցի­ու­թյուն տալ, ե­թե կա­տա­րի 150 հա­զար դո­լա­րի ներդ­րում: Կար­ծում ենք, ակն­հայտ է, որ «ներդ­րող­նե­րը» կլի­նեն հիմ­նա­կա­նում թուր­քերն ու ա­զե­րի­նե­րը, և հաշվ­ած տա­րի­ներ անց ՀՀ գոր­ծա­րար խա­վը` և՛ մանր, և՛ մի­ջին, և՛ խո­շոր, ա­ռա­վե­լա­պես կազմ­ված կլի­նի թու­րքա­կան տար­րե­րից: Իսկ հա­յե­րին կմնա «նո­քյա­րի» ան­նա­խան­ձե­լի կար­գա­վի­ճա­կը:

ՍՐԸՆ­ԹԱՑ ԱՆ­ԿՈՒՄ` ՎԵՐՋ­ՆԱ­ԿԱՆ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՑԻ­Ա­ՅԻ ԱՆ­ԴՈՒՆ­ԴԸ

Դե ե­թե ի դեմս ՔՊ-ական բո­լու­կի` կա այդ­պի­սի ար­դյու­նա­վետ օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ, ա­պա պան­թուր­քիզ­մի հաղ­թա­նա­կի հա­մար թուր­քա­կան ռազ­մա­կան ներ­խու­ժու­մը ՀՀ դառ­նում է ա­վե­լորդ` «հպարտ» ժե­խո­վուր­դը (չշփո­թել ժո­ղովր­դի ու ա­ռա­վե­լևս ազ­գի հետ) ծա­փե­րով կող­ջու­նի երկ­րի թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ան, «մի­այն թե նախ­կին­նե­րը չվե­րա­դառ­նան»: Պա­տա­հա­կան չէ, որ Էր­դո­ղանն ար­դեն դա­սում է Հա­յաս­տա­նը «բա­րե­կան երկր­նե­րի» շար­քին` ար­ձա­նագ­րե­լով Թուր­քի­ա­յին ցա­վակ­ցած երկր­նե­րի ցան­կը: Ա­րա­բատ Միր­զո­և­ի սրտաճմ­լիկ ցա­վակ­ցու­թյանն էլ ի պա­տաս­խան` Չա­վու­շօղ­լուն նե­տում է ար­հա­մար­հա­կան շնոր­հա­կա­լու­թյուն` մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես «աղան» «նո­քյա­րին»:

Դե, իսկ տխրահռ­չակ Ար­սեն Թո­րո­սյա­նի ցա­վակ­ցու­թյունն էլ ցի­նիզ­մի գա­գաթ­նա­կետն էր: Դրա առն­չու­թյամբ ի­րա­վա­գետ Ռո­բերտ Հայ­րա­պե­տյա­նը նկա­տում է. «Կա­րե­լի է սգալ, բայց նրա հա­մար, որ ԱԺ-ում Թո­րո­սյան Ար­սե­նի պես պատ­գա­մա­վոր կա: Կա­րե­լի է սգալ նա­և նրա հա­մար, որ Թո­րո­սյան Ար­սե­նի քա­ղա­քա­կան կնքա­հոր ու իր սի­րե­լի թուրք ժո­ղովր­դի ձեռ­քով 2 տա­րի ա­ռաջ մի ողջ 2000-ական­նե­րի սե­րունդ մորթ­վեց: Ու պար­տա­դիր սգալ նա­և նրա հա­մար, որ թուր­քի կող­մից ցե­ղաս­պան­ված ժո­ղո­վուր­դը Ար­սեն է ընտ­րել, ով Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման շանս չի տես­նում: Ար­սեն, իսկ քո շրջա­պա­տում սգո՞ւմ են, որ դու էդ աս­տի­ճան վիժ­մունք ես»:

Դե, իսկ թրքա­հարճ Նի­կոլ Փա­շի­նյա­նը թվի­թե­րյան միկ­րոբ­լո­գում գրել է, որ Ա­րև­ե­լյան Ադր­բե­ջա­նի (լրիվ թշնա­մու բա­ռա­պա­շար-խմբ.) և Նա­խի­ջև­ա­նի մի­ջև կապն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին 3 ան­ցա­կե­տե­րի բաց­ման վե­րա­բե­րյալ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­ման նա­խա­գիծը մի քա­նի ա­միս պաշ­տո­նա­պես շրջա­նա­ռու­թյան մեջ է. «Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը սպա­սում է Ադր­բե­ջա­նի դրա­կան ար­ձա­գան­քին»: Օ­գոս­տո­սի 18-ին ի­րա­վա­կան ակ­տե­րի նա­խագ­ծե­րի մի­աս­նա­կան կայ­քում՝ e-draft.am-ում, քննարկ­ման է դրվել հայ-ադրբե­ջա­նա­կան ե­րեք ավ­տո­մո­բի­լա­յին ան­ցա­կե­տե­րի ստեղ­ծե­լու նա­խա­գիծ: Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը հա­վա­նու­թյուն տա, ան­ցա­կե­տե­րը կտե­ղադր­վեն Գե­ղար­քու­նի­քի մար­զի Սոթք հա­մայն­քից դե­պի պե­տա­կան սահ­մա­նի M11 մայ­րու­ղի, ինչ­պես նա­խագ­ծում է նշված՝ «ադրբե­ջա­նա­կան կող­մից դե­պի Քել­բա­ջար (Քար­վա­ճառ-խմբ.), Ա­րա­րա­տի մար­զի Ե­րասխ հա­մայն­քում՝ դե­պի Սա­դա­րակ, Սյու­նի­քի Քա­րա­հունջ հա­մայն­քից մոտ 7,5 կմ հա­րավ՝ M2 մայ­րու­ղու վրա, դե­պի Ղու­բաթ­լու»: Սա Նի­կո­լի թրքա­հարճ թռիչքն է` ե­րա­զում, իսկ արթմ­նի թուր­քը պա­տաս­խա­նում է կա­տե­գո­րիկ պա­հան­ջով` բա­ցել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը»` նույն կար­գա­վի­ճա­կով, ինչ գոր­ծում է Լա­չի­նի մի­ջանց­քը, վկա­յա­կո­չե­լով 2020-ի նո­յեմ­բե­րի 9-ի կա­պի­տու­լյա­ցի­ոն ակ­տը:

Ու թե­և հա­զար ան­գամ այդ ա­մո­թա­լի թուղ­թը ցի­տե­լով էլ այդ­տեղ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» չի հայտ­նա­բեր­վում, սա­կայն պարզ է դառ­նում, որ կա­պի­տու­լյան­տը դա բա­նա­վոր խոս­տա­ցել է, ընդ ո­րում` թե­րևս բազ­միցս: Ու այդ պատ­ճա­ռով է, որ եր­կու թուր­քա­կան պե­տու­թյուն­նե­րը կա­տաստ­րո­ֆիկ ի­րա­դար­ձու­թյուն կհա­մա­րեն Նի­կո­լի իշ­խա­նազր­կու­մը, քան­զի այդ դեպ­քում բո­լոր բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը հօդս կցնդեն: Իսկ թե դրանք քա­նիսն են և ինչ­պի­սին են` հայտ­նի է մի­այն Նի­կո­լին, թուր­քին և սա­տա­նա­յին:

ՎԱ­ԽԻ ՄԱ­ՀԱ­ՑՈՒ ՃԻ­ՐԱՆ­ՆԵ­ՐՈՒՄ

AJB-copy 

Հին­գու­կես տա­րի ա­ռաջ` 2017-ի փետր­վա­րի սկզբին, ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն ար­տա­հայ­տել է մտքեր, ո­րոնք դի­պուկ բնու­թագ­րում են այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը. «Եթե ա­մեն ան­գամ փոր­ձում ես տե­ղա­փոխ­վել կշեռ­քի ծանր հատ­վա­ծը, դա հե­տո դառ­նում է բնա­վո­րու­թյուն, եւ կող­քին­ներն էլ են տես­նում: Այ­սինքն, դու ար­դեն ճո­ճա­նա­կի պես կգնաս-կգաս, եւ հե­տո այդ ճո­ճա­նա­կը ո­րե­ւէ մե­կին էլ պետք չի լի­նի: Ու­զում եմ ա­մե­նա­կա­րե­ւոր բա­նի վրա ձեր ու­շադ­րու­թյու­նը սե­ւե­ռել` քա­ղա­քա­կան գոր­ծի­չը պետք է քա­ղա­քա­ցի­ա­կան ա­րի­ու­թյուն ու­նե­նա: Ե­թե դա չկա` ա­նի­մաստ է զբաղ­վել քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյամբ: Վախ­կոտ մար­դիկ քա­ղա­քա­կա­նու­թյու­նում, ինչ ա­սեմ` կա՛մ թի­թե­ռի, կա՛մ ձնծա­ղի­կի կյանք են ու­նե­նում: Բայց ու­զում եմ, որ­պես­զի ա­սածս ճիշտ ըմբռ­նեք եւ ըն­կա­լեք: Ան­վախ մարդ աշ­խար­հում չկա: Ան­վախ են մի­այն ա­պուշ­նե­րը, սա­կայն երբ քո տագ­նա­պը դառ­նում է վախ, ա՛յ դա է վա­տը: Երբ քո տագ­նա­պի պա­հին, այդ տագ­նա­պի ազ­դե­ցու­թյան տակ փո­խում ես ո­րո­շում­ներդ, դու ար­դեն դառ­նում ես վախ­կոտ մարդ: Չի կա­րե­լի, եր­բեք չի կա­րե­լի ճնշման կամ վա­խի ազ­դե­ցու­թյան տակ փո­խել ո­րո­շում­ներ»:

Նի­կո­լի պա­րա­գա­յում կշեռ­քի ծանր կող­մը գնա­լը մշտա­կան բնու­թագ­րիչ է, իսկ վա­խի կամ ճնշման տակ ո­րո­շում փո­խե­լը` ամե­նօ­րյա գոր­ծե­լա­կերպ: Իսկ «թի­թե­ռի կամ ձնծաղի­կի քա­ղա­քա­կան կյան­քը» ձգվում է ար­դեն 4,5 տա­րի, զի նա ոչ թե քա­ղա­քա­կան գոր­ծիչ է, այլ` թշնա­մու կա­մա­կա­տար, ո­րը մշտա­պես լու­ծում է սե­փա­կան իշ­խա­նու­թյան, հե­տև­ա­բար նա­և` սե­փա­կան կյան­քի պահ­պան­ման գերխն­դի­րը: Ու դրա հե­տև­անքն է, որ հասց­րել է Բրյու­սե­լում և Պրա­հա­յում շտա­պել հա­մա­ձայն­ել մին­չև տար­վա վերջ խա­ղա­ղու­թյան ղա­զագ­րի ստո­րագր­մա­նը: Շտա­պել է հայ­տա­րա­րել, որ ա­ռա­ջար­կում է հոկ­տեմ­բե­րի 31-ին Բրյու­սե­լում սահ­մա­նա­զատ­ման և սահ­մա­նագծ­ման հանձ­նա­ժո­ղո­վի նիստ անց­կաց­նել: Իսկ Ֆրան­սի­ա­յի նա­խա­գահ Մակ­րո­նի աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րու­թյու­նը տպա­վո­րու­թյուն էր ստեղ­ծում, որ մի­գու­ցե նա Փա­րի­զից «տղա է բե­րել» Պու­տի­նի վրա:

Ե­րև­ում է, իր թրքա­հարճ «թռիչք­նե­րի» ըն­թաց­քում ե­րև­ա­կա­յում է, որ իր փրկու­թյան ճա­նա­պար­հը թուր­քե­րի բո­լոր քմա­հա­ճույք­նե­րը բա­վա­րա­րելն է: Եվ վա­խի ազ­դե­ցու­թյան տակ նա­և սրըն­թաց ա­րա­գու­թյամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շումն է փո­խում: Եվ ար­դեն հասց­րել է լրիվ ճգնա­ժա­մի հասց­նել ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Մաս­նա­վո­րա­պես, մեր երկ­րի բա­րե­կամ Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը հեր­քում է այն թե­զը, որ ա­ռաջ է տա­նում նի­կո­լա­կան քա­րոզ­չու­թյու­նը և բարձ­րա­ձայ­նում է ԱԺԲ-ն. «Պաշ­տո­նա­կան Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը, ո­րը կաս­կա­ծի տակ չար­ժի դնել, կա­յա­նում է նրա­նում, որ եր­կու հա­րև­ան երկր­նե­րի մի­ջև խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը ցան­կա­լի է, հատ­կա­պես 2020թ.-ի ա­րյու­նա­լի պա­տե­րազ­մից հե­տո, սա­կայն խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման փաստն ին­քը չի վե­րաց­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նո­րոշ­ման, կար­գա­վի­ճա­կի և այն­տեղ ապ­րող հայ­կա­կան բնակ­չու­թյան ա­զա­տու­թյան և ի­րա­վուն­քի պաշտ­պա­նու­թյան խնդի­րը»:

ԱԺԲ-ն էլ ՌԴ-ից հի­աս­թափ­ված հատ­վա­ծին կե­րակ­րում է ԱՄՆ-ի հետ դա­շին­քով բո­լոր խնդիր­նե­րը լու­ծե­լու հե­քի­ա­թով, և այն­քան օ­տա­րա­մոլ է, որ հան­րա­հա­վաք­նե­րին ԱՄՆ դրոշ­նե­րը մեր ե­ռա­գույն­նե­րից շատ են:

Սա­կայն վե­րա­դառ­նանք ա­ռա­վե­լա­գույնս ՀՀ շա­հե­րի հան­դեպ հար­գա­լից Կոնս­տան­տին Զա­տու­լի­նի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին: Զա­տու­լի­նը չի բա­ցա­ռել, որ վեր­ջին սրա­ցում­նե­րը փոխ­կա­պակց­ված են ռուս-ուկրա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հետ. «Չնա­յած յու­րա­քան­չյու­րը կա­րող է ու­նե­նալ իր կար­ծի­քը, բայց ես վստահ եմ, որ վեր­ջին սրա­ցում­նե­րը փոխ­կա­պակց­ված են նրա հետ, որ Ադր­բե­ջա­նի և նրա ա­մե­նա­մոտ դաշ­նակ­ցի՝ Թուր­քի­ա­յի մոտ տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վել, որ Ռու­սաս­տանն այս պա­հին չա­փա­զանց զբաղ­ված է Ուկ­րա­ի­նա­յում իր գոր­ծե­րով, նույն այդ տպա­վո­րու­թյու­նը ստեղծ­վում է նա­և Ա­րև­մուտ­քի երկր­նե­րի մոտ, ո­րոնք ակ­տի­վա­ցել են Կով­կա­սի ուղ­ղու­թյամբ, ցան­կա­նում են որ­քան հնա­րա­վոր է ա­րագ դուրս մղել Ռու­սաս­տա­նին միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյու­նից»: «Փա­շի­նյա­նի, նրա կողմ­նա­կից­նե­րի և նրան ա­ջակ­ցող­նե­րի դե­գե­րում­նե­րը, նրանց բա­ցա­հայտ, ո­րոշ դեպ­քե­րում թշնա­մա­կան վե­րա­բեր­մուն­քը Ռու­սաս­տա­նի հան­դեպ, ո­րը հատ­կա­պես դրսև­որ­վում է այս օ­րե­րին, խնդիր­ներ է ա­ռա­ջաց­նում այն ա­ռու­մով, որ մենք վստա­հենք այն­պի­սի դաշ­նակ­ցի, ինչ­պի­սին Հա­յաս­տանն է՝ իր ներ­կա կա­ռա­վա­րու­թյամբ»,- ա­սել է Զա­տու­լի­նը՝ խո­սե­լով ՀՀ ներ­կա իշ­խա­նու­թյան ՌԴ հան­դեպ վե­րա­բեր­մուն­քից:

«Ներ­կա կա­ռա­վա­րու­թյամբ» բա­ռե­րը բա­նա­լի բա­ռեր են: Եվ օ­դում կար­ծես թե լռու­թյուն է փո­թոր­կից ա­ռաջ: Կար­ծես բո­լո­րը սպա­սում են ինչ-որ վերջ­նա­ժամ­կե­տի, ո­րը հայտ­նի չէ հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­նե­րին, իսկ վեր­լու­ծա­բան­նե­րը կա­րող են սոսկ կռա­հել:

Ու թե­րևս այդ վերջ­նա­ժամ­կե­տի մեր­ձա­կայ­քում պար­զո­րոշ­վի դա­վա­ճան­նե­րին հե­ռաց­նե­լու շան­սը:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում«Փաշինյանը Ալիևի շահերը սպասարկող կլոուն է, մատը մատին չի տալիս, որ Բաքվից գերիները գան». ԶուրաբյանԿործանարար ընթացք է, ի դեմս Փաշինյանի` ունենք ներքին սպառնալիք, 10 ռազմական բախում եղավ Բաքվի հետԱնկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները ետվճար կստանան. մանրամասնում է փոխնախարարըԿայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստըՌազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համարԿրիպտոշուկաները՝ ամանորյա ռեժիմում․ ի՞նչ է կատարվում և ինչ սպասել առաջիկայում«Հանրային լրացուցիչ անդրադարձ այս պահին չունենք». ԱԳՆ-ն՝ Վագիֆ Խաչատրյանի ծանր վիճակի մասին․ մանրամասներՀԱԿ֊ի վարչապետի թեկնածուն կլինի Լեվոն Զուրաբյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված