Մ23 ԱԱ-2022. Մալխաս Ամոյանը` քառորդ եզրափակչում է
ՍպորտԻսպանիայի Պոնդևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարին (1-1), իսկ 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով ուժեղ գտնվեց մեքսիկացի Ալեքսիս Բենիտես Կաստրոյից։ Կիսաեզրափակիչի ուղեգիրը 23-ամյա Ամոյանը կվիճարկի ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի հետ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

