Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հայաստանի սամբիստները նվաճել են 3 բրոնզե մեդալ

Սպորտ

Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի սամբիստները նվաճել են 3 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են  Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Այսօր պայքարի մեջ են մտել երիտասարդ տարիքի մարզիկ-մարզուհիները: Մերոնցից բրոնզե մեդալ են նվաճել` աղջիկներից 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, տղաներից` 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը:

Այդպիսով, Հայաստանի սամբիստներն աշխարհի 2022թ երիտասարդական առաջնության ընթացքում ընդհանրապես նվաճել են 20 մեդալ,այդ թվում 1 ոսկի, 2` արծաթ, 17` բրոնզ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ