Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Անջատողականները իրականում սեպարատ, փոքր խմբեր են, սակայն դրաց հնչեղությունը հովանավորվում է Թուրքիայի կողմից․ Ինչ է կատարվում Իրանում եւ ինչ ազդեցություն այն կունենա Հարավային Կովկասի վրա

Հանդիպում

Իրանում սոցիալական ալիքի վրա բարձրացել են հակապետական ուժեր և անջատողական շարժման այլևայլ հոսանքներ՝ ինչը հղի է լուրջ հետևանքներով եւ կարող է բացասաբար ազդել տարածաշրջանի ժողովուրդների վրա:  Անդրադառնալով վերջին շրջանում Իրանում ծագած բողոքի ակցիաներին և դրա ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, ասաց Իրանի խորհրդարանում հայազգի նախկին պատգամավոր, պ.գ.թ. Կարեն Խանլարյանը, մանրամասնելով․

-Այս խնդրում ներգրավված են նաև դրսի ուժեր՝ խոսքը հետագա միջամտությունների՝ բուն բողոքը աղավաղելու և այլ ուղղությամբ ուղղորդելու մասին է: Այստեղ ակնհայտ երևում է և՛ արևմտյան երկրների, և՛ Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի դերակատարությունը: Անջատողականները իրականում սեպարատ, փոքր խմբեր են, սակայն դրաց հնչեղությունը հովանավորվում է Թուրքիայի կողմից: Քաղաքականության մեջ սա պատահականության արդյունք չէ, և, գուցե պայմանավորված է Հարավային Կովկասում «կարմիր գծերի» վերաբերյալ Իրանի հայտարարությունների հետ։

Իսրայելի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և Թուրքիայի պատասխանատու ռազմաքաղաքական դեմքերի այցելությունները Ադրբեջան պատահական չէին, և զուգորդեցին Բաքվում հակաիրանական ցույցերին, որոնք ուղղված էին աշխարհաքաղաքական առումով ոչ մի փոփոխություն չհանդուրժող Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարության դեմ:

Անդրադառնալով Հայաստանի մասով՝ Իրանի հայտարարած դիրքորոշումներին, պատգամավորը ուշագրավ դիտարկում է անում, փաստելով, որ դրանց մեջ կան մի քանի ենթատեքստեր․

-Առաջինը վերաբերում է Իրան-Հայաստան վաղեմի ճանապարհին, որը 2020 թվականից ի վեր վտանգված է: Մյուս խնդիրը «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որը Թուրքիայի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի տարածքները կընդլայնի մինչև Կասպից ծով և կմեծացնի դրանց ազդեցության գոտին:
Որպես սրան հակակշիռ՝ Իրանը կարող է ակտիվ ակտիվ դերակատարություն ունենալ բանակցային, կամ խաղաղության հաստատման գործընթացում: Իրանը պատրաստ է խաղաղապահ կամ դիտորդական առաքելության ձևաչափով ռազմավարություն մշակել: Իրանը պատրաստ է այս բոլոր զսպող մեխանիզմները կիրառել՝ Ադրբեջանական նոր ագրեսիայի և աշխարհաքաղաքական փոփոխության դեմ: Այս դիրքորոշումը ամրագրվել է Իրանի հոգևոր առաջնորդի կողմից։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված