Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ

Մենք ողորմելի ղժժալիք ենք ամբողջ աշխարհում Նիկոլի և իր ոհմակի պատճառով. Արմեն Աշոտյանի լայվը

Թավշյա տեռոր

Նիկոլ Փաշինյան. Արցախն Ադրբեջան է եւ վե՞րջ։
❗Աժ նախագահի արյունալի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, որի կրթության մակարդակը մրցում է անբարոյականության մակարդակի հետ, հարցազրույց է տվել՝ մի շարք հայտարարություններ անելով:
❗Սիմոնյանը հայտնել է, թե չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք պայմանագրի մեջ պետք է որևէ հիշատակում լինի Արցախի հարցով, քանզի դա կարող է հայելային պահանջ առաջացնել Ադրբեջանի մոտ:
❗Հայելային նշանակում է նույն բանը ՝ հակառակ հարթության մեջ, ի՞նչ հարց պետք է առաջ տանեն ադրբեջանցիները, որոնք երբևէ ՀՀ տարածքում, ողջ պատմության ընթացքում, չեն ունեցել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր:
❗Ալեն Սիմոնյանն իր «հայելային պահանջ» արտահատությամբ դուռ է բացում, իր դեպքում՝ «հետույքն» է բացում ադրբեջանական շինծու քաղաքական պահանջների համար:
❗Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրելու խնդիրը բացարձակ չի կարող կախվածության մեջ դրվել Ադրբեջանի «հայելային», համարժեք պահանջների հետ:
❗Նիկոլը, Ալենը հայտարարում են ՝ տեսեք ինչ «մեծ» նվաճում է՝ Արցախը բանակցելու է Ադրբեջանի հետ:
❗Եթե Ադրբեջանն Արցախի հետ բանակցում է, թող բանակցեր ՝
* Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում,
* հավասարը, հավասարի հետ,
* Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տալու համար:
❗Եթե ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է, Արցախը միջազգային իրավունքի սուբյեկտ ՉԻ:
❗Հայաստանը բրախում է Արցախին վիշապի երախի «փայ»:
❗Ալենի, Նիկոլի և մնացած թափթուկների խոսույթը բացարձակ այն մասին է, որ Արցախն Ադրբեջան է և վերջ և փորձում են այդ մոտեցումները փաթաթել ժողովրդի «վզին»:
❗Ալիևը բաց տեքստով հայտարարում է՝ Արցախի բնակիչները պետք է ունենան «Ադրբեջանի Սահմանադրությամբ երաշխավորված ազատություններ ու իրավունքներ»:
❗Հայկական կողմից չկա գեթ մեկ պլոճիկով իշխանավորիկ, դեպուտատիկ, դեսպանիկ, հատուկ հանձնարարարականներով երիզորդ, օմեգա, որ հակազդի:
❗Ադրբեջանն անգամ այսօր խախտում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքները (ԵՄ պաշտոնական փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանը չի ապահովում ազգային փոքրամասնությունների իրավունքները, բացառությամբ ռուսական և վրացական համայնքների), այլ սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները չի ապահովում:
❗Ալիևի լեզուն երկարացնողը Նիկոլ Փաշինյանն է, որ չի ասում, ա՛յ միշելներ ջան, մակրոններ ջան, պուտիններ ջան, ու՞ր եք հայերին ուզում մտցնել մի երկիր, որն աշխարհի ժողովրդավարության սև ցուցակում է, «պոռնո աստղն է», բացասական հերոսը:
❗Արցախը թողնել ագրեսոր Ադրբեջանի հետ միայնակ նման է պեդոֆիլին թողնել իր զոհի, իր տենչած երեխայի հետ միասին:
❗Եթե դա հպարտանալու առիթ է տալիս ՝ «թող այդ ամենը քաղաքական իմաստով գա ձեր գլխին»:
❗Իշխանությունը պարծենում է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելություն են բերել Հայաստան:
❗ԵՄ-ն ունի միասնական ՝ «ընդհանուր անվտանգային և արտաքին քաղաքականություն» փաստաթուղթ, որից ածանցվում է ԵՄ կողմից տարբեր երկրներ առաքելություններ ուղարկելու գործառույթը:
❗ԵՄ առաքելության գոյությունը Հարավսլավիայում, օրինակ, չի կանխել բոլոր այն մարդասիրական աղետները, որոնք հետագայում եղել են, ընդամենը արձանագրել է՝ մորթեցին, գրել են, սպանեցին, գրել են, գլխատեցին՝ գրել են:
❗Մեզ ուղարկում են գրագիրներ ու համոզում, որ նրանք հարց են լուծելու՞:
❗Եթե իրոք ուզում եք պաշտպանել հայ ժողովրդին, ինչու՞ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիային չհետևեցին սանկցիաները Ադրբեջանի նկատմամբ:
❗Աշխարհը գիտի, որ ԵՄ-ն ադրբեջանական գազից շատ ավելին է կախված, քան հայկական համայնքի ձայներից ՝ գալիք խորհրդարանական ընտրություններում:
❗Սիրելի՛ սփյուռքահայեր, թափ տվեք ձեր քաղաքական կուսակցություններին, հիմա՛:
❗Ինչքան ոչնչություն, վիժվածք պետք է լինել, որպեսզի համեմատել 400 քառ կմ տարածքի կորուստը 9500 քառ կմ կորստի հետ:
❗Քառօրյա պատերազմից հետո մայրաքաղաքներում եղել են հայ-ադրբեջանական քննարկումներ, հանդիպումներ ՄԽ համանախագահության ներքո:
❗Հայկական դիվանագիտությունն առաջ է տարել հետևյալ հանգամանքը, որ ղարբաղա-ադրբեջանական սահմանին, շփման գծում պետք է տեղակայվեին մոնիտորինգային մեխանիզմներ:
❗Ծանո՞թ է հնչում, այո՛:
❗Ինչու՞, որովհետև 6 տարի հետո Նիկոլը Դուշանբեում ծախելու էր Ալիևի վրա Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք հենց մոնիտորինգային մեխանիզմներ տեղադրելու մասին էին:
❗Ի տարբերություն ԵՄ այսօրվա մեխանիզմների, Ադրբեջանը այդ ժամանակ ստիպված էր համաձայնել այդ պայմանին:
❗Նիկոլ Փաշինյանը ծախել է իրեն թողնված ժառանգությունը, այդ թվում ՝ համաձայնությունները, իր իշխանությունը պահելու համար:
❗Ալեն Սիմոնյանի նման սրիկան փորձում է համեմատել քառօրյա պատերազմը 44-օրյա պատերազմի հետ, ասելով ՝ քառօրյան հաղթանակ չէր:
❗Քառօրյա պատերազմում ավելի քիչ տղա է զոհվել, քան սեպտեմբերի երկօրյա ագրեսիայի ժամանակ, ոչ թե 44-օրյա, այլ ՝ երկօրյա:
❗Ագրեսիա, որը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես սադրանք:
❗Ապրիլյանին ռազմագերի չունեինք, անհետ կորած չունեինք, գիտեինք մեր հերոսների անունները, հիմա ունենք թե՛ անհետ կորած, թե՛ ռազմագերի ու ցավոք, չգիտենք անգամ մեր հերոսների անունները:
❗Եթե քառօրյան հաղթանակ չէր, ինչու՞ էր Նիկոլն ասում ադրբեջանական ագրեսիան 2016-ին չի՛ հաջողել:
❗Ա՛յ փտած, անգամ քո անլվա ոչնչությունն է ՄԱԿ-ի ամբիոնից հայտնել, որ հայկական կողմը հաջողել է:
(Տես այստեղ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/2790392404438445)
❗44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմին եվ ո՛չ մի միջազգային կառույց չօգնեց:
❗ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկու տարի առաջ հենց այսօրը՝ հոկտեմբերի 15-ին, ամենաթեժ պահին պատերազմի հայտնել էր ՝ հուսով եմ, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիներից:
❗Այդքանից հետո սրիկա Ալենը փորձում է արդարացնել 44-օրյա պատերազմին միջազգային կառույցների լռությունը, ասելով՝ բոլորի աչքերում դա Ադրբեջանի տարածքն էր:
❗Հադրութն էլ էր իրենց տարածքը, Շուշի՞ն էլ, այ ոչնչությու՛ն:
❗Նիկոլը հասցրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունն այն եզրին, որ դրսում արդեն «բազառ» են անում, թե ով է իր «դախլը» Երևանում դնելու:
❗Մեզ քաշում են բոլոր կողմերից, մենք արնահոսելու ենք և ճեղքվելու:
❗Մի՛ մեղադրեք ոչ-ոքի:
❗Մենք ենք մեղավոր, որ Նիկոլի նմանը դեռ ներկայացնում է մեզ:
❗Մենք ենք թույլ տվել մեզ դարձնել պորտապար պարող:
❗Կհարգեի՞ք մի ազգի, որին ներկայացներ Նիկոլի նման մեկը:
❗Մենք ողորմելի ղժժալիք ենք ամբողջ աշխարհում Նիկոլի և իր ոհմակի պատճառով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ամենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված