Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից

Ին­չու է­ին խա­րիզ­մատ­ներն այ­ցե­լել օ­կու­պաց­ված Շու­շի, եւ ով­քեր են նրանց հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րը

Հանդիպում

Հա­յաս­տա­նյան ա­ղանդ­նե­րի դրսի պա­րագ­լուխ­ներն օ­րերս այ­ցե­լել են օ­կու­պաց­ված Շու­շի եւ շնոր­հա­վո­րել Ադր­բե­ջա­նին, ա­պա ա­ղո­թել նրանց հե­տա­գա հաղ­թա­նակ­նե­րի հա­մար: «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյա­լին՝ «Դի­ա­լոգ» Կրո­նի եւ հան­րա­յին կա­պե­րի ու­սում­նա­վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, ա­ղան­դա­գետ ԱԼ­ՄԱՍՏ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱՆՆ ընդգ­ծեց, որ աշ­խար­հի բո­լոր երկր­նե­րը միշտ էլ եր­կա­րա­ժամ­կետ քա­ղա­քա­կա­նու­թյուն են վա­րում այլ պե­տու­թյուն­նե­րի հան­դեպ, ո­րի ար­դյունք­նե­րից մե­կը նա­եւ հո­գե­ւոր ար­ժեք­նե­րի օգ­տա­գոր­ծումն է, մաս­նա­վո­րա­պես բո­ղո­քա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի ներ­մու­ծու­մը, ո­րոնց հե­տա­գա­յում օգ­տա­գոր­ծում են ի­րենց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րի հա­մար:

— Փաս­տո­րեն, կա­րո՞ղ ենք ա­սել, որ ա­ղան­դա­վո­րա­կան մի շարք կազ­մա­կեր­պու­թյուն­ներ Հա­յաս­տա­նում գոր­ծում են՝ ի շահ Ադր­բե­ջա­նի:

Շու­շի այ­ցե­լած­նե­րի շար­քում է­ին բո­ղո­քա­կան հա­րան­վա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ո­րոնք սերտ կա­պեր ու­նեն Հա­յաս­տա­նում՝ ադ­վեն­տիստ­ներ, բապ­տիստ­ներ, ինչ­պես նա­և խա­րիզ­մատ­ներ և նե­ո­խա­րիզ­մատ­ներ, այ­սինքն՝ պա­տա­հա­կան մարդ չկար: Վեր­ջին հա­րյու­րա­մյա­կում քրիս­տո­նե­ա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան վրա հիմն­ված եւ ստեղծ­ված բո­լոր կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րն ու­նեն նա­և քա­ղա­քա­կան հե­ռա­հար նպա­տակ­ներ: Եվ այդ քա­ղա­քա­կան նպա­տակ­ներն ա­վե­լի ակ­նա­ռու են դար­ձել 44-օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում եւ դրա­նից հե­տո: 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մի նյութ էր տա­րած­վում, որ­տեղ խա­րիզ­մա­տա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն Ադր­բե­ջա­նի «Կյան­քի խոսք» կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ նույն հան­դիպ­ման ըն­թաց­քում ա­ղո­թում է­ին Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին վե­րա­դարձ­նե­լու հա­մար: Դրան հա­ջոր­դող քայ­լե­րից է նա­և մի քա­նի օր ա­ռաջ Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան կող­մից կազ­մա­կեր­պած տար­բեր ա­ղանդ­նե­րի եւ բո­ղո­քա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պատ­վի­րա­կու­թյան հյու­րըն­կա­լու­թյու­նը եւ նրանց այ­ցե­լու­թյու­նը Ար­ցախ, մաս­նա­վո­րա­պես՝ Շու­շի: Սա տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է Ադր­բե­ջա­նում պսեվ­դոք­րիս­տո­նե­ա­կան «եկե­ղե­ցի­ներ»-ի գոր­ծու­նե­ու­թյունն ա­նար­գել թույլ տա­լու եւ ֆի­նան­սա­վո­րե­լու նպա­տա­կի: Եվ, իս­կա­պես, այս­տեղ մնում է այն հիմ­նա­հար­ցը, թե ո՞ւմ են ծա­ռա­յում օ­տար երկր­նե­րում հիմն­ված կրո­նա­կան շար­ժում­նե­րը, եւ ինչ­պե՞ս են նրանք կա­րո­ղա­նում եր­կա­րա­ժամ­կետ նպա­տակ­նե­րով ջնջել ազ­գա­յին դի­մա­գի­ծը եւ թու­լաց­նել հա­սա­րա­կու­թյան ի­մու­նի­տե­տը:

— Օ­կու­պաց­ված Շու­շի այ­ցե­լած կար­կա­ռուն ա­ղան­դա­վոր­նե­րի շար­քում էր նա­եւ Ա­լեք­սեյ Լե­դյա­ե­ւը, ով ծա­վա­լուն հրա­պա­րակ­մամբ է հան­դես ե­կել այդ մա­սին: Ո՞վ է նա:

Նախ ա­սեմ, որ Ա. Լե­դյա­ե­ւի տա­րա­ծած ու­ղեր­ձը եր­կա­կի ստան­դարտ­ներ է ա­ռա­ջաց­նում ի­րեն հե­տե­ւող բո­ղո­քա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի հե­տե­ւորդ­նե­րի շրջա­նում, ո­րոնք ոչ մի կապ չու­նեն ո՛չ քրիս­տո­նե­ու­թյան հետ, ո՛չ էլ առ­հա­սա­րակ հա­վատ­քի: Ա­լեք­սեյ Լե­դյա­ե­ւը, լի­նե­լով նախ­կի­նում բո­ղո­քա­կան ըն­տա­նի­քից, հե­տա­գա­յում լքել է բո­ղո­քա­կա­նու­թյու­նը եւ հիմ­նադ­րել նոր՝ նե­ո­խա­րիզ­մա­տա­կան շար­ժում, ո­րը կոչ­վում է «Նոր սե­րունդ»: Նե­ո­խա­րիզ­մա­տա­կան «ընտա­նի­քին» է պատ­կա­նում նա­եւ «Կյան­քի խոսք» կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, որն ա­մեն գնով փոր­ձում է ի­րեն ներ­կա­յաց­նել, որ­պես դա­սա­կան բո­ղո­քա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ: 90-ական­նե­րին շատ կրո­նա­կան շար­ժում­ներ Հա­յաս­տան է­ին ներ­թա­փան­ցում ոչ մի­այն ԱՄՆ-ից, այլ նա­եւ Մերձ­բալ­թյան երկր­նե­րից (մաս­նա­վո­րա­պես՝ Լատ­վի­ա­յից), ինչ­պես նա­եւ Ուկ­րա­ի­նա­յից: Ա­լեք­սեյ Լե­դյա­ե­ւը մեծ քա­րոզ­չա­կան գոր­ծու­նե­ու­թյուն էր ծա­վա­լում Լատ­վի­ա­յում, հիմ­նա­կա­նում ռու­սա­խոս բնակ­չու­թյան շրջա­նում, ո­րի հիմ­նա­կան նպա­տակն էր կտրել նրանց Ռուս Ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցուց: Եր­կար փոր­ձե­րից հե­տո նա հիմ­նում է «Նոր սե­րունդ» կրո­նա­կան շար­ժու­մը, որն ի­րա­կա­նում հա­վատ­քի հետ շատ քիչ կապ ու­նի: Ա. Լե­դյա­ե­ւը ռու­սա­կան հեռ­ուստա­­ըն­կե­րու­թյուն­նե­րին 90-ական­նե­րին տրված իր հար­ցազ­րույց­նե­րում նշում էր որ իր ծա­ռա­յու­թյու­նը դա լավ կազ­մա­կերպ­ված «բիզ­նես-շո­ու» է:

— Իսկ ով­քե՞ր են Ա­լեք­սեյ Լե­դյա­ե­ւի հա­յաս­տա­նյան գոր­ծըն­կեր­նե­րը: Նրա կրո­նա­կան շար­ժումն ու­նի՞ հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյուղ:

Հա­յաս­տա­նում այս պա­հին գոր­ծում է Ա. Լե­դյա­ե­ւի հիմ­նած շար­ժում­նե­րից մե­կը՝ Հա­յաս­տա­նի «Նոր սե­րունդ ե­կե­ղե­ցի»-ն: Նրան Հա­յաս­տա­նում հե­տե­ւում են գրե­թե բո­լոր խա­րիզ­մատ­նե­րը, նրա ա­ղոթք­ներն ու քա­րոզ­նե­րը «սրբու­թյան» նման մի բան են նրա հե­տե­ւորդ­նե­րի հա­մար, ան­վի­ճե­լի ճշմար­տու­թյուն: Նա մեծ հե­ղի­նա­կու­թյուն ու­ներ 90-ական­նե­րին խա­րիզ­մատ­նե­րի եւ նե­ո­խա­րիզ­մատ­նե­րի շրջա­նում: Եվ թե­եւ շատ խա­րիզ­մա­տա­կան շար­ժում­ներ հիմ­նել են այլ անձ­նա­վո­րու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ Ուլֆ Էկ­մա­նը հիմ­նել է «Կյան­քի խոսք» շար­ժու­մը, ո­րի մաս­նա­ճյու­ղը կա նա­եւ Հա­յաս­տա­նում, այդ շար­ժում­նե­րի մեծ մա­սը «աճել» են հենց Ա. Լե­դյա­ե­ւի քա­րոզ­նե­րի եւ ե­րաժշ­տա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի (որոնք խա­րիզ­մատ­նե­րի շրջա­նում կոչ­վում են «փա­ռա­բա­նու­թյան ծա­ռա­յու­թյուն­ներ») վրա: Սա­կայն, ո­րոշ ժա­մա­նակ անց, օ­րի­նակ, «Կյան­քի խոսք»-ի շրջա­նակ­նե­րում, Ա. Լե­դյա­ե­ւի ա­նու­նը բա­վա­կա­նին վար­կա­բեկ­վեց թե՛ կրո­նա­կան ներ­քին ան­հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի, իր՝ քա­րոզ­չին չհա­մա­պա­տաս­խա­նող կեր­պա­րի, ոչ հստակ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, եւ թե՛ նրա կեր­պա­րը «տե­ղա­կան» ար­տադ­րու­թյան քա­րո­զիչ­նե­րով փո­խա­րի­նե­լու պատ­ճա­ռով:

— Ի վեր­ջո, ո՞րն էր հիմ­նա­կան նպա­տա­կը` խար­զի­մատ­նե­րի կար­կա­ռուն դեմ­քե­րի Շու­շի­ում հայտն­վե­լու ու լու­սան­կար­վե­լու:

Ըստ Ա. Լե­դյա­ե­ւի հրա­պա­րա­կում­նե­րի եւ հոդ­ված­նե­րի` այդ հա­վա­քը կազ­մա­կերպ­ված էր ադր­բե­ջա­նա­կան կող­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ: Նրանց հա­մար պատ­րաստ­ված էր ա­մեն ինչ պե­տա­կան մա­կար­դա­կով՝ սկսած թռիչ­քից, հյու­րա­նոց­նե­րից, հան­դի­պում­նե­րից, այ­ցե­լու­թյուն­նե­րից՝ ա­մեն բան պե­տա­կան մա­կար­դա­կով: Ադր­բե­ջա­նը շատ լավ տե­ղյակ է, թե ինչ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ են գոր­ծում Հա­յաս­տա­նում, եւ ինչ­պես են նրանք կենտ­րո­նա­ցած աշ­խար­հով մեկ, ին­չը փոր­ձեց օգ­տա­գոր­ծել հօ­գուտ ի­րենց: Չմո­ռա­նանք, որ վեր­ջերս էր հա­մա­ցան­ցում հայտն­վեց մի նյութ, որ­տեղ հայ խա­րիզ­մատ քա­րո­զիչ­նե­րից մե­կը հա­մո­զում էր, թե իբր Ար­ցա­խը Աստ­ծուց ա­նիծ­ված հող է եւ պետք է հրա­ժար­վել այդ ա­նեծ­քից: Սա այդ քա­ղա­քա­կա­նու­թյան մի մասն է՝ կրո­նա­կան հա­մա­կար­գում գոր­ծող փա­փուկ ու­ժի գոր­ծիք­նե­րից, երբ գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը տա­րած­վում է ո­րո­շա­կի ընդ­հան­րու­թյուն­ներ ու­նե­ցող հա­սա­րա­կա­կան խմբե­րի մի­ջո­ցով: Ադր­բե­ջա­նի կազ­մա­կեր­պած քա­րո­զար­շա­վի մեջ նա­եւ լուրջ սո­ցի­ա­լա­կան ճնշման նպա­տակ կա՝ ա­պա­ցու­ցել, որ ա­ղան­դա­վո­րա­կան շար­ժում­նե­րի «քրիս­տո­նյա­ներն» ա­վե­լի լավն են, նրանց ա­ղոթք­նե­րը հզոր են եւ բե­րում են հաղ­թա­նա­կի, ինչ­պես ե­ղավ Ադր­բե­ջա­նում, իսկ ա­վան­դա­կան քրիս­տո­նյա­ներն Աստ­ծուց մերժ­ված են, մա­նա­վանդ, որ Հա­յաս­տա­նում էլ մեզ հա­մո­զում են, որ ժո­ղովր­դի մե­ղա­վո­րու­թյունն է պար­տու­թյան պատ­ճա­ռը, այլ ոչ թե կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի մի­տում­նա­վոր եւ ոչ մի­տում­նա­վոր ի­րար հա­ջոր­դող սխալ­նե­րը:

— Իսկ Լե­դյա­ե­ւի շարժ­ման հա­յաս­տա­նյան հե­տե­ւորդ­նե­րը չեն էլ նկա­տո՞ւմ, որ այս մար­դը ոչ թե հո­գե­ւոր գոր­ծու­նե­ու­թյուն է ծա­վա­լում, այլ` քա­ղա­քա­կան:

Ա. Լե­դյա­ե­ւի հիմ­նած «Նոր սե­րունդ» շարժ­ման գա­ղա­փա­րա­կան նպա­տակ­նե­րից մե­կը նա­եւ քա­ղա­քա­կան դաշ­տում նոր սերն­դի, այս­պես ա­սած, «քրիս­տո­նյա»-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի դաս­տի­ա­րա­կու­թյունն ու ներ­մու­ծումն է: Այդ իսկ պատ­ճա­ռով Ա. Լե­դյա­ե­ւի քա­րոզ­նե­րում ար­ծարծ­վում են նա­եւ բա­վա­կա­նին հստակ քա­ղա­քա­կան նպա­տակ­ներ: Նրա տես­լա­կան­նե­րից մե­կը 90-ական­նե­րին հնչեց­րած նա­և նոր քա­ղա­քա­կան աշ­խար­հա­կար­գի հիմ­նումն էր:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված