⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Ռուս խաղաղապահներին ապավինող Արցախի ԱԺ նախագահը գնացել է հակառուսական ակցիաների ճարտարապետ ծռերի հետ հանդիպման

Թեմա

Պարզվում է` երեկ Երեւանում տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի եւ ծռերի ԱԺԲ-ի խորհրդի անդամներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը: Թե ինչն է ռուս խաղաղապահներին ապավինող Արցախի ԱԺ նախագահին բերել հակառուսական ակցիաների ճարտարապետ ծռերի մոտ, դժվար է տրամաբանության սահմաններում ընկալել: Սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, կողմերը համաձայնել են, որ Արցախի եւ արցախահայության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները անքակտելի միասնություն են ներկայացնում եւ նրանց հակադրումը կեղծ պնդում է: Եվ եթե Թովմասյանը շեշտել է համայն հայության միացյալ դիրքորոշման կարեւորությունն այս հարցում, ապա ԱԺԲ-ականները նշել են Արցախում արեւմտյան խաղաղապահ եւ հումանիտար ներկայության ապահովման ո՛չ ավել, ո՛չ պակաս գոյաբանական կարեւորությունը՝ Արցախի եւ արցախահայության անվտանգության համար հին աշխարհակարգի փլուզման եւ նորի կառուցման պայմաններում: Միայն թե, դեռ պարզ չէ` հանդիպման ավարտին կողմերը «կանտրոլնի» ուկրաինական դրոշ ծածանե՞լ են, թե` ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ