Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞

Երբեւէ չտեսա, որ մի լրատվական դիմավորի եւ մեծարի որեւիցե կամավորական ջոկատի, ազգս դիմավորի դհոլ զուռնայով. Ղարիբյան

Մշակութային

«Իրավունքի» տեղեկություններով՝ այս օրերին սահմանապահ դիրքերում է գտնվում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել, պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ: 

«Սիրելի հայրենակիցներ, նախապես կխնդրեմ գրածս ընկալել որպես յուրաքանչյուրիս կոկորդը խեղդող, հոգին ալեկոծող իրականությունից պատվով դուրս գալու սթափության կոչ եւ չքաղաքականացնել։ Կամավորն այն անձն է, ով երբ երկրին վտանգ է սպառնում, իրեն նետում է առաջնագիծ՝ պաշտպանելու Հայոց Սուրբ հողն ու լինել զինվորի կողքին՝ հայրենիքը վեր դասելով մորից, ընտանիքից, մեկ վայրկյան անգամ չսպասելով ոչ զինկոմիսարիատի թերթիկին, ոչ էլ պետության կողմից տրված շնորհակալագրին։ Կամավորը մեր ազգի կորիզն է, ով նույնիսկ գտնվելով երկրի սահմաններից դուրս թողնում է իր բարեկեցիկ կյանքը, բիզնեսը եւ մեկնում է ռազմաճակատ։ Կամավորը երբեք չի նեղանում երկրի կողմից արհամարհված, հանրության կողմից արժանվույնս չգնահատված լինելու փաստից, նա նորից ու նորից պատրաստ է մեկնել ռազմաճակատ, եթե վտանգ սպառնա իր հողին, նորից լինելու է զինվորի կողքին, հարցը դա չէ, ֆիդայինի ոգին երբեք չեն կարող կոտրել։ Բայց ես երբեւէ չտեսա, որ մի լրատվական դիմավորի եւ մեծարի որեւիցե կամավորական ջոկատի, ազգս դիմավորի դհոլ զուռնայով։ Վերջերս մեծ ակնածանքով դիտեցի յութուբյան մի հոլովակ, որն առանց փշաքաղվելու եւ հարգանքի տուրքի զգացողության հնարավոր չէ դիտել։ Ներկայացված էր, թե ինչպես են ուկրաինացիները ծնկաչոք հրաժեշտ տալիս մեր հայրենակից, վաշտի հրամանատար Արմեն Պետրոսյանին։ Հարգելիներս, պետք է քարոզը, մեծարումը լինի, որ մեր երեխաները տեսնեն, որ կամավորը եւս իսկական հերոս է, ով Հայրենիքը վեր է դասում ծնողից ու հարազատից։ Միավորվենք ազգովի, լինենք զինվորի կողքին, չքննադատենք մեկս մյուսին։ ՊՆ-ն տալիս է, օրինակմ 5 գերան, մի քանի ընկերներով, բարեկամներով հավաքվենք 2 գերան էլ մենք տրամադրենք, որ էլ ավելի ամուր լինեն մեր դիրքերը, որ մեր զինվորները էլ ավելի պաշտպանված իրենց զգան։ Պարտադիր պետք է արկեր տրաքեն նո՞ր հիշենք, որ զինվոր ունենք սարերի վրա, որին օրինակի համար տաք գուլպանե՞ր են անհրաժեշտ։ Զինվորը 365 օր 24/7 արթուն կանգնած է դիրքերում եւ սնիկերսի փոխարեն՝ այդ գումարները կուտակել եւ տրամադրել է կառավարման մարմինների համապատասխան կառույցներին եւ էլ ավելի ամրացրել մեր դիրքերը։ Պետք է գիտակցենք, որ այժմ մեզ համար պատմական պահ է եկել՝  կամ միախմբվում ենք եւ հաղթահարում այս վերջին փորձությունը, կամ օգնում ենք թշնամուն իրագործել իր դարավոր երազանքը՝ Հայաստանն առանց հայի։ Եկեք մենք մեզ վերանայենք, համախմբվենք, իմ հայ ազգ», - սահմանապահ դիրքերից այս կարեւոր արձանագրումն է արել Դավիթ Ղարիբյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված