Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՀԵ­ՔԻ­ԱԹ՝ ՄԱ­ՐԻ­Ա ԶԱ­ԽԱ­ՐՈ­ՎԱ­ՅԻ Ո­ՃՈՎ

(ԲԱՅ­ԴԵ­ՆԸ` ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻՆ, ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ԳԱ­ԶԱ­ՏԱ­ՐԸ ՊԱՅ­ԹԵՑ­ՆԵ­ԼՈՒՑ ՀԵ­ՏՈ)

— Սեւ­ուկ ու­լիկ, սի­րուն բա­լիկ, դռնա­կը բաց ներս գամ ես, ա­մե­րի­կա­կան գազ տամ քեզ:

* * *

Ա­ՄՈՒՍ­ՆԱ­ՑԵՔ ԵՎ ԲԱԶ­ՄԱ­ՑԵՔ

Ըստ ըն­տա­նի­քի պլա­նա­վոր­ման գրա­սե­նյա­կի` Նի­կո­լը Բրյու­սո­վի ինս­տի­տու­տը մի­աց­նում է Ֆիզ­կուլ­տինս­տի­տու­տին, որ Բրյու­սո­վի աղ­ջիկ­նե­րը տու­նը չմնան:

* * *

ФИЗКУЛЬТ ПРИВЕТ!

Ըստ կրթա­կան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի՝ Բրյու­սո­վի եւ Ֆիզ­կուլտինս­տի­տու­տի մի­ա­վո­րու­մից հե­տո այդ կա­ռույ­ցի շրջա­նա­վարտ­նե­րին տա­լու են Բրյուս Լի­ի դիպ­լոմ:

* * *

ՆԵՂ Ա­ՐԵՔ, ՏԵՂ Ա­ՐԵՔ

Էս ինչ զու­լում իշ­խա­նու­թյուն ա, Հա­յաս­տա­նի բու­հե­րը մի­աց­նում ա ի­րար, իսկ Ղա­րա­բա­ղը ան­ջա­տում ա Հ­այաս­տա­նից:

* * *

ՇԱ­ԲԱԹ­ՎԱ Ա­ՖՈ­ՐԻԶ­ՄԸ

Նի­կո­լա­կա­նին ա­սել լավ տղա, նույնն է, ինչ Ծե­րե­թե­լի­ի կանգ­նո­ղին ա­սել մե­նաս­տա­նի կույս:

* * *

ՍԱ­ՌԱՆ, ՍԻ­ՍԻ­ԱՆ­ՑԻ ԴԱ­ՌԱՆ

(«ԱՊՐԵ­ԼՈՒ ԵՐ­ԿԻՐ» ԽՄԲԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՆ՝ ՍԻ­ՍԻ­ԱՆ ՀԱ­ՄԱՅՆ­ՔՈՒՄ ՄԱՆ­ԴԱՏ­ՆԵ­ՐԻՑ ՀՐԱ­ԺԱՐ­ՎԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

— Ախր Սի­սի­ա­նը մի ի՞նչ ապ­րե­լու տեղ է, որ «Ապրե­լու եր­կիրն» էլ ապ­րի:

* * *

911

Ըստ հո­գե­վեր­լու­ծա­բան­նե­րի` Բայ­դե­նի ման­կու­թյան ե­րա­զան­քը` հրշեջ դառ­նա­լը, չստաց­վե­լուց հե­տո, ո­րո­շել ա ծեր տա­րի­քում աշ­խար­հը կրա­կի մատ­նի, որ հե­տո հանգց­նի:

* * *

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՖՈԼԿ­ԼՈՐ

(«ԶՈՆ ՆԱ­ՅՈՂ» ԴԱ­ՏԱ­ՊԱՐ­ՏՅԱ­ԼԻՑ 700.000 ԴՐԱՄ ԿԱ­ՇԱՌՔ ՍՏԱ­ՆԱ­ԼՈՒ ՀԱ­ՄԱՐ «ԿՈՇ» ՔԿՀ ՆԱԽ­ԿԻՆ ՊԵՏ ԼՅՈ­ՎԱ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԻՆ 5 ՏԱՐ­ՎԱ Ա­ԶԱ­ՏԱԶՐԿ­ՄԱՆ ԴԱ­ՏԱ­ՊԱՐ­ՏԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Որս­կան է­իր, դար­ձար որս... կամ` բեր­դի պե­տի հա­մար էլ բեր­դում ա­պա­գա կա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ