Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞

Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել. Արմինե Գրիգորյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Այս աշնանն ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Երբ ասում էի` ես մեկ օրով եմ ապրում, ինձ ասում էին` ո՞նց կարելի է այդպես ապրել: Բայց հիմա իմ բոլոր ընկերները սկսել են իմ պես ապրել: Չէ՞ որ ժամանակներն են այդպիսին: Այսօր  կարող ենք քնել եւ արթնանալ բոլորովին ուրիշ երկրում կամ չարթնանալ… Այդ իսկ պատճառով ոչ մի ստեղծագործական ծրագիր չունեմ: Երբ անհանգիստ է հոգեւոր աշխարհդ, ոչինչ չես կարող անել: Ինձ հրավիրում են ժամանցային հաղորդումների, բայց քանի որ սիրտս հանգիստ չէ, չեմ գնում: Ստեղծագործական շատ լավ ցանկություններ կան, բայց մինչեւ ամեն ինչ իր հունով չընթանա, երկիրի վիճակը  չկարգավորվի, ոչինչ չեմ անի:

— Դուք այն քիչ երգչուհիներից եք, որ չեք համակերպվում անարդարության, ստի, կեղծիքի հետ եւ միշտ ասում եք Ձեր խոսքը: Կարո՞ղ է գա մի ժամանակ, որ համակերպվեք ստեղծված իրավիճակի հետ, համարեք, որ կարող ենք թուրքերի հետ բարեկամություն անել, ներկայիս իշխանության գաղափարները կիսել…

- Ներկայիս իշխանության գաղափարները երբեք կիսել չեմ կարող: Սա նույնիսկ չի քննարկվում: Պարտված իշխանությունների մասին չեն խոսում: Իրենք արդեն ինձ համար անցած էտապ են: Իսկ ինչ վերաբերում է թուրքերի հետ բարեկամություն անելուն` թուրք ժողովրդի հանդեպ  ոչինչ չունեմ: Ես սիրում եմ տարբեր ազգերին: Նորմալ եմ նայում ամեն ինչին: Ես ինքս 1999 թվականին հյուրախաղերով եղել եմ Ստամբուլում: Երգիչներով այնտեղի հայ համայնքի համար համերգներ ենք տվել: Բայց միշտ թշնամաբար եմ վերաբերվել թուրք ղեկավարին ու նրանց վարած քաղաքականությանը, որովհետեւ պապերիցս եկած հիշողությունը եւ գենետիկ կոդն ինձ հետ է միշտ: Ես միայն ուզում եմ, որ պատերազմ չլինի: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին` մենք թուրքի հետ երբեք չենք կարող խաղաղության դարաշրջան ունենալ, որովհետեւ գիտենք, թե ինչի է ընդունակ թուրքը: Ուրիշ հարց է, եթե դա լինի ռուսի հսկողությամբ, քանի որ ուրիշ տարբերակ չունենք, եթե չենք ուզում, որ նորից պատերազմ լինի:

— Վերադառնանք Ձեզ` սիրո՞ւմ եք աշունը:

— Աշունն ինձ մի քիչ տխրեցնում է, որովհետեւ ձմեռ է գալիս, իսկ ես մրսկան եմ: Չնայած ձմեռն էլ իր գեղեցկությունն ունի: Ես նաեւ վերջին տարիներին սկսել եմ ձմեռ սիրել: Բոլոր եղանակներն էլ իրենց գեղեցկությունն ունեն: Բայց ես ավելի շատ գարուն ու ամառն եմ սիրում: Աշնանն արդեն սկսում է ցրտել:

— Ասում եք` վերջին տարիներին սկսել եք ձմեռը սիրել: Տարիների հետ փոխվում է նաեւ մարդու ներաշխարհը: Ձեր բնավորության մեջ ի՞նչն է փոխվել:

— Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել: Աշխատանքի բերումով իմ բեմական կյանքի ընթացքում տարբեր Արմինեներ են միշտ եղել... Մի օր էլ հետ նայեցի ու տեսա, որ իմ իսկական Արմինեին կորցրել եմ: Երկար ժամանակ չէի գտնում: Խճճվել էի արդեն: Վերջերս ինձ գտել եմ ու շատ ուրախ եմ: Եթե խաղաղություն լինի մեր երկրում եւ աշխարհում, ես ինձ լիարժեք երջանիկ մարդ կհամարեմ:

— Չե՞ք զղջում, որ չեք ամուսնացել:

- Ոչ, երբեք չեմ զղջացել, որ չեմ ամուսնացել: Մայրս շատ խելացի կին էր եւ ինձ ասում էր` երբեք չամուսնանաս: Քոնը չի տանջվելը, երեխա ունենալը: Դու վայելիր կյանքը, աշխարհ տես,  ապրիր: Ես տարեցտարի համոզվում եմ, որ մայրս ճիշտ էր: Ունեմ երեք հրաշալի զարմիկ-զարմուհի: Ես իրենց շատ եմ սիրում, իրենք էլ ինձ են սիրում: Եվ հետո ամուսնանալու համար ես ո՛չ ժամանակ եմ ունեցել, ո՛չ էլ՝ ցանկություն: Երբ երիտասարդ տարիներին մարդիկ գնում էին այգի, հանդիպում էին տղաների հետ, ես այդ ժամանակ օրը չորս մենահամերգ էի տալիս: Բեմն իմ աշխարհն է...

— Կա՞ մի բան, որի համար զղջում եք:

— Ճիշտ եմ ապրել: Միայն զղջում եմ Նիկոլին ընտրելու համար: Դա իմ կյանքի միակ սխալ քայլն է եղել: Մեծ կյանքի փորձ եմ ունեցել, ունեմ լավ ընկերներ: Եվ ինձ լիարժեք երջանիկ կհամարեմ, եթե այս վերջին տարիների քաոսը վերանար:

— Եվ վերջում՝ մի քանի բառով բնութագրե՞ք Ձեզ:

— Գիտեք, հիշեցի մի պատմություն...Մի աղջիկ ինձնից հարցազրույց էր վերցնում, տարբեր հարցերի պատասխանեցի, վերջում հարցրեց` մենք հիշում ենք, որ Դուք 1990-ական թվականների սեքս սիմվոլն էիք: Ասացի` բալիկ ջան, դուք սխալ եք հիշում, 90-ականների սեքս սիմվոլը Լիլիթ Կարապետյանն էր: Ես 90-ականների ծիտն էի...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից «Իրավունք». Փաշինյան թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել«Ժողովուրդ». Կապսի ջրամբարի շինարարությունը եւս ձախողեցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված