Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԹՈՒՐՔԻ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԸ

Վերլուծություն

ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը բաց տեքս­տով խո­սում է Ար­ցա­խը օ­տա­րե­լու և մին­չև տա­րե­վերջ Ադր­բե­ջա­նի ու Թուր­քի­ա­յի ճա­շա­կով «խա­ղա­ղու­թյան» ղա­զա­գիր ստո­րագ­րե­լու մա­սին: Ի­րերն ի­րենց ա­նուն­նե­րով կո­չենք` ա­յո՛, հենց ղա­զա­գիր, զի այն աղ­բը, ո­րը պատ­րաստ­վում են ստո­րագ­րել և խոս­տա­ցել են ստո­րագ­րել, «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կո­չել չի կա­րե­լի: Քան­զի սխալ եզ­րույ­թը թյու­րի­մա­ցու­թյան մեջ է գցում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին և ստեղ­ծում սխալ տպա­վո­րու­թյուն` իբր խա­ղաղ օ­րեր են գա­լու: Չեն գա­լու` թուր­քը ամ­բողջ Հա­յաս­տանն է ու­զում:

ԱՅՆ, ԻՆՉՆ ԱՆՀ­ՆԱ­ՐԻՆ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ Օ­ՐՈՔ

Իսկ ներ­քա­ղա­քա­կան կյան­քում թվա­ցյալ հան­դար­տու­թյուն է, ո­րը խախ­տում են մի­այն Բրյու­սո­վի ան­վան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­թյան ցույ­ցե­րը: ՔՊ-ի ներ­սի գզվռտոց­նե­րը ներ­քա­ղա­քա­կան կյան­քի բաղ­կա­ցու­ցիչ մա­սը չեն, քան­զի առ­նե­տա­որ­ջի ներ­սի ճղճիմ խա­ղե­րը քա­ղա­քա­կա­նու­թյուն չեն կա­րող լի­նել: «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյանն էլ հի­շեց­նում է, որ 2008-ին «բրյու­սով­ցի­նե­րը» նույն­պես ընդվ­զել է­ին, և կոչ է ա­նում այժ­մյան ընդվ­զու­մը օգ­տա­գոր­ծել դա­վա­ճան­նե­րի խուն­տա­յի դեմ պայ­քա­րում. «Մին­չև մեր ընդ­դի­մա­դիր դաշ­տի մի զգա­լի հատ­վա­ծը չգի­տակ­ցի, որ էս վիժ­ված­քի դեմ ցան­կա­ցած շանս պետք է օգ­տա­գոր­ծել, մենք էս երկ­րոմ եր­բեք իշ­խա­նա­փո­խու­թյուն չենք տես­նե­լու: Մին­չև մար­դիկ չհաս­կա­նան, որ չի կա­րե­լի ու­սա­նող­նե­րին հա­թա­թա տալ ու հի­շեց­նել, որ «4 ա­միս ա­ռաջ դուք թքած ու­նե­իք երկ­րի վրա, հի­մա հա­մալ­սա­րա­նի մա­սին եք խո­սում» ու նմա­նա­տիպ այլ թե­զեր մենք չենք ու­նե­նա­լու հա­մախմբ­ման հնա­րա­վո­րու­թյուն և վերջ: Նույ­նը վե­րա­բե­րում է թե­ման անլր­ջաց­նե­լուն ու իբր «սուր հու­մոր­ներ» ա­նե­լուն... Ու­սա­նո­ղին մի կոտ­րեք, այլ օգ­նեք, իսկ, ե­թե չեք կա­րում օգ­նեք, մի էլ խան­գա­րեք»: Սամ­սո­նյանն իր կայ­քում հրա­պա­րա­կել է հոդ­ված Ֆրան­սի­ա­յի ու­սա­նո­ղու­թյան 1967-1969 թվա­կան­նե­րի ընդվ­զում­նե­րի մա­սին, ո­րոնք պսակ­վել է­ին հռչա­կա­վոր դը Գո­լի հրա­ժա­րա­կա­նով:

Թե ին­չի դեմ է­ին ընդվ­զել ու­սա­նող­նե­րը 2008-ին, այն­քան էլ կա­րև­որ չէ: Ըմ­բոս­տու­թյունն ու­սա­նո­ղու­թյան նոր­մալ բնու­թագ­րիչն է, և պետք է տագ­նա­պել, երբ այն չկա... 2008-ին` Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք, ու­սա­նո­ղա­կան շար­ժում­նե­րի նկատ­մամբ բա­րյա­ցա­կամ է­ին և՛ հան­րու­թյու­նը, և՛ իշ­խա­նու­թյու­նը: Իսկ ու­սա­նո­ղու­թյան այժ­մյան ընդվ­զու­մը «Բրյու­սո­վի» և Ֆիզ­կուլ­տինս­տի­տու­տի մի­ա­վոր­ման դեմ է, ո­րը ոչ մի կապ չու­նի կրթու­թյան կազ­մա­կերպ­ման հետ: Պար­զա­պես նի­կո­լա­մերձ մի հայտ­նի վիժ­վածք աչք ու­նի բու­հի շեն­քի վրա, ե­րա­զանք է փայ­փա­յում այդ­տեղ ե­կամ­տա­բեր թուր­քա­կան ա­նա­ռա­կա­նո­ցի ստեղծ­ման մա­սին:

Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք ո­րև­է ու­սա­նող նույ­նիսկ ա­մե­նա­վատ ե­րա­զում չէր կա­րող տես­նել, որ Ե­րև­ա­նի կենտ­րո­նում գտնվող իր բու­հի գե­ղե­ցիկ շեն­քը խլե­լու և ինչ-որ տա­կան­քի շա­հա­դի­տա­կան ա­խոր­ժակ­նե­րը բա­վա­րա­րե­լու գոր­ծըն­թաց կա­րող է լի­նել` կա­ռա­վա­րու­թյան ան­մի­ջա­կան և շա­հագր­գիռ մի­ջամ­տու­թյամբ: Այն ժա­մա­նակ նա­և նույ­նիսկ ա­մե­նա­հո­ռի օ­լի­գար­խը նման բան ե­րա­զել չէր կա­րող:

Սա­կայն այս պա­հին բու­հե­րի օ­տա­րու­մից ան­հա­մե­մատ վտան­գա­վոր բա­ներ են նա­և տե­ղի ու­նե­նում, որ ա­նե­րև­ա­կա­յե­լի է­ին ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի օ­րոք: Օ­րի­նակ` Ա­ԱԾ այս­պի­սի հա­ղոր­դագ­րու­թյուն. «Զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րում հրա­պա­րակ­վել են տե­ղե­կու­թյուն­ներ այն մա­սին, որ 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 8-ին Ղրի­մի կարմր­ջի վրա տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյան կա­տար­ման նպա­տա­կով օգ­տա­գործ­ված պայ­թու­ցիկ նյու­թե­րը քո­ղարկ­ված են ե­ղել ՀՀ քա­ղա­քա­ցու կող­մից վա­րած բեռ­նա­տա­րի մեջ, ո­րը մինչ այդ ար­տերկ­րից մուտք է գոր­ծել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն, այ­նու­հետ ու­ղև­որ­վել Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն: Ստաց­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի իս­կու­թյու­նը ստու­գե­լու և դեպ­քի բո­լոր հան­գա­մանք­նե­րը պար­զե­լու նպա­տա­կով ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան քննչա­կան դե­պար­տա­մեն­տում մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյանն օ­ժան­դա­կե­լու, մի խումբ ան­ձանց կող­մից նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ Ե­ԱՏՄ սահ­մա­նով պայ­թու­ցիկ նյու­թե­րի մաք­սա­նեն­գու­թյուն կա­տա­րե­լու և ի­րա­վունք վե­րա­պա­հող փաս­տաթղ­թեր կեղ­ծե­լու ա­ռե­րև­ույթ դեպ­քե­րի կա­պակ­ցու­թյամբ ՀՀ քրե­ա­կան օ­րենսգր­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­ված­նե­րով նա­խա­ձեռն­վել է քրե­ա­կան վա­րույթ»:

Օ­րի­նակ, այն ժա­մա­նակ հնա­րա­վո՞ր էր այս­պի­ա­սի բան` որ ինչ-որ «Ալլա­հու ակ­բար» խմբա­վոր­ման ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյան վե­րա­բե­րյալ ՌԴ ի­րա­վա­պահ­նե­րը, կո­պիտ ա­սած, «предъ­ява» ա­նե­ին ՀՀ-ին, ՀՀ քա­ղա­քա­ցի ձեր­բա­կալ­վեր, կող­քից էլ նույն գոր­ծով ՌԴ քա­ղա­քա­ցի հա­յե­րի բռնե­ին-բաց թող­նե­ին` լրատ­վա­դաշ­տում պտտե­լով «ահա­բեկ­չու­թյան հայ­կա­կան հետ­քի» թե­մա­ներ...

ՆԻ­ԿՈԼ=ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՆԵՐ­ԿԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ՎԵ­ՐԱ­ՑՈՒՄ

310174654-1593175664444762-7797334776904247933-n 

Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք անհ­նա­րին էր նա­և ո­րև­է օ­տար հզոր տե­րու­թյան կող­մից, օ­րի­նակ, ստո­րև ներ­կա­յաց­ված հրա­պա­րա­կա­յին դրսև­ո­րում: «Ռու­սաս­տա­նը ցան­կա­նում է թու­լաց­նել Հա­յաս­տա­նը»,- կար­ծում է Ֆրան­սի­ա­յի նա­խա­գահ Է­մա­նո­ւել Մակ­րո­նը: «France-2» հե­ռուս­տա­ա­լի­քի ե­թե­րում Մակ­րոնն ա­սել է, որ վեր­ջին ա­միս­նե­րին Մոսկ­վան սրում էր լար­վա­ծու­թյու­նը հօ­գուտ Ադր­բե­ջա­նի: «5000 ռուս զին­վոր­ներ գտնվում են այն­տեղ՝ իբր սահ­ման­նե­րի պահ­պա­նու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րե­լու հա­մար, սա­կայն ռուս­ներն օգտ­վե­ցին այս հա­կա­մար­տու­թյու­նից, Ադր­բե­ջա­նի խա­ղը խա­ղա­ցին Թուր­քի­ա­յի մաս­նակ­ցու­թյամբ, որ­պես­զի թու­լաց­նեն Հա­յաս­տա­նը, մի եր­կիր, ո­րի հետ նախ­կի­նում մտե­րիմ է­ին: Ռու­սաս­տա­նը ցան­կա­նում է ան­կա­յու­նու­թյուն ստեղ­ծել Կով­կա­սում»,- ա­սել է Ֆրան­սի­ա­յի նա­խա­գա­հը:

Մինչ 2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մը հայ-ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը փոխվս­տա­հե­լի է­ին, վի­ճե­լի հար­ցերն էլ լուծ­վում է­ին հար­գա­լից մթնո­լոր­տում, աշ­խա­տան­քա­յին կար­գով, և ընդ­հան­րա­պես ա­նե­րև­ա­կա­յե­լի էր պատ­կե­րաց­նել, որ ՀՀ ա­ռա­ջին դեմ­քը «Հա­վաս­տի աղ­բյուր» ստո­րագ­րու­թյամբ դե­ղին թեր­թո­նում հրա­պա­րա­կի մո­տա­վո­րա­պես նույն բա­նը, ինչ մը­սյե Մակ­րո­նը հայ­տա­րա­րել է, բայց կո­պիտ ու գռե­հիկ ձև­ով, «կլյա­ու­զա­յի» ու շա­ռի ո­ճով: Իսկ «Սեր­ժին մեր­ժե­լու» կար­գա­խո­սով ամ­բո­խի խան­դա­վառ ծա­փե­րի ներ­քո իշ­խա­նու­թյան ե­կած թուր­քի մա­տու­ցող­նե­րը` ի դեմս Նի­կո­լի, ԱԽՔ-ի, Ա­րա­բատ Միր­զո­և­ի և այլ չհայ ազ­գա­դավ­նե­րի, սկու­տե­ղի վրա մա­տու­ցում են Ար­ցա­խը թուր­քին և գրգռում թշմա­մու ա­խոր­ժա­կը` զավ­թե­լու ամ­բողջ Հա­յաս­տա­նը և վե­րաց­նե­լու մեր պե­տա­կա­նու­թյու­նը: Եվ քա­նի որ ԵՄ-ում և ԱՄՆ-ում քննարկ­ված և հա­մա­ձայ­նեց­ված տար­բե­րա­կը դրա ա­վե­լի ա­րագ տեմպն է ա­պա­հո­վում, ա­պա կառ­չել են հենց դրան ու Պրա­հա­յի խայ­տա­ռակ բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին: Եվ Լավ­րով-Միր­զո­յան հոկ­տեմ­բե­րի 12-ի հան­դի­պու­մից հե­տո նի­կո­լա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան լծվել է «Арарат-крутой» հի­մար թե­զի ա­ռաջ­խա­ղաց­մա­նը: Ար­մեն Ա­շո­տյանն էլ այդ հան­դիպ­ման առ­թիվ ար­ձա­նագ­րում է. «Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը: Իսկ ձեզ չի՞ թվում ե­րեկ­վա զրույ­ցից հե­տո, որ ՀԱՊԿ-ի դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան վե­րա­բե­րյալ Հա­յաս­տա­նի պատ­ճա­ռով ո­րոշ­ման ձգձգու­մը սա­բո­տաժ էր Նի­կո­լի կող­մից, որ­պես­զի Պրա­հա­յում ա­ռաջ տան ԵՄ մո­նի­տո­րին­գա­յին ա­ռա­քե­լու­թյան հար­ցը: Իսկ դուք հաս­կա­նու՞մ եք, որ նման «գեղ­ցի շուստ­րի­ու­թյուն­նե­րի» պատ­ճա­ռով ենք ըն­կել այս օ­րը, ու սա, ա­վաղ, դեռ վեր­ջը չի»:

Ա­հա մի ար­տա­հոսք, որ հրա­պա­րակ­վել է ծան­րակ­շիռ Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րում. «ՀԱՊԿ-ից Հա­յաս­տա­նի դուրս գա­լը կան­խո­րոշ­ված եզ­րա­կա­ցու­թյուն է, ինչ­պես նա­և Ղա­զախս­տա­նի, այդ իսկ պատ­ճա­ռով Փա­շի­նյա­նը հող է նա­խա­պատ­րաս­տում իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու և ընդ­դի­մա­դիր զանգ­վա­ծի փո­ղե­րը վե­րահս­կե­լու հա­մար: Ե­րև­ա­նին, ինչ­պես և Աս­տա­նա­յին, մեծ նա­խա­պատ­վու­թյուն­ներ են խոս­տա­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ դա­շինք­նե­րից դուրս գա­լու հա­մար, և այդ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման մեկ­նար­կը 2023 թվա­կա­նի գա­րունն է: Ակն­կա­լի­քով, որ ուկ­րա­ի­նա­կան ճգնա­ժամն իր գա­գաթ­նա­կե­տին կհաս­նի 2023 թվա­կա­նի փետր­վար-մար­տին, ո­րից հե­տո ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի դի­նա­մի­կան և վեկ­տո­րը կսկսեն զար­գա­նալ ան­կա­ռա­վա­րե­լի ու­ժով և ա­րա­գու­թյամբ»:

Կար­ծում ենք, ար­դեն իսկ ակն­հայտ է, որ ե­թե Նի­կո­լը մնա իշ­խա­նու­թյան, ա­պա Հա­յաս­տա­նում, նե­րա­ռյալ Ար­ցա­խում ռու­սա­կան ներ­կա­յու­թյան ի­զու­թո­զը չի մնա: Հե­տև­ա­բար` չի մնա նա­և Հա­րա­վա­յին Կով­կա­սում: ՌԴ ներ­կա­յու­թյու­նը կպահ­պան­վի և հե­տև­ա­բար` Հա­րա­վա­յին Կով­կա­սի ամ­բող­ջա­կան թու­րա­նա­ցու­մը կկանխ­վի մի­այն Նի­կո­լի կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տա­յի ա­րագ հե­ռաց­ման դեպ­քում: Հե­տև­ա­բար ռու­սա­կան կող­մը պի­տի գո­նե չզսպի ընդ­դի­մու­թյանն ի­րա­գոր­ծել դա, թև­ե­րը չի փռի Նի­կո­լի վրա «а куда он денется» տրա­մա­բա­նու­թյամբ: Այդ­պի­սի ան­փու­թու­թյան գի­նը շատ բարձր է:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ