Այսօր մեծ հայ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է, նա կդառնար 94-տարեկան
ՄշակութայինԱյսօր, հոկտեմբերի 12-ը, Հայ նշանավոր, հռչակավոր դուդուկահար, երաժիշտ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ, մեծ հայ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 94-տարեկան։ Նա ծնվել է 1928 թվականին, Կոտայքի մարզի Սոլագ գյուղում։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ էր մահացել ու հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմում զինվոր է եղել։ Հենց այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Գասպարյանը դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից, առանց որևէ դասավանդման։ 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի ֊պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին ու իր առաջին մասնագիտական ելույթը որպես մենակատար լինում է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։ 1956 թվականին Ջիվան Գասպարյանը, ստանում է իր առաջին մրցանակը, 1959֊ին առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում, 1973֊ին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20.000 համերգներում։ 1988֊ից սկսել է միջազգային գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն պատահաբար լսելով Գասպարյանի ներկայացումը, Լոնդոն է հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է ճանապարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությոնների ստեղծմանը. «Քրիստոսի վերջին գայթակղությունը», «Գլադիատոր», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր»։
Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը։ Նա իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է Հայրենական և միջազգային բազմաթիվ պարգևների, մրցանակների, պետական բարձր կոչումների։ Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը, երկրային կյանքից հեռացավ անցած տարի, 2021 թվականի հուլիսի 6֊ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, հուղարկավորվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Նա միայն ֆիզիկապես հեռացավ մեզանից, սակայն միշտ բոլորիս սրտերում է, նա նոր սերնդին թողեց հսկայական երաժշտական ժառանգություն։ Մեծ հայի գործը այժմ պատվով շարունակում է թոռը կրտսեր Ջիվան Գասպարյանը։
