Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն
Հասարակություն
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։
13-ի ցերեկը, հոկտեմբերի 14-17-ը առանձին շրջաններում սպասվում է անձրեւ, 13-ի կեսօրից հետո հնարավոր է նաեւ ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ պոռթկումներով մինչև 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 17-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
Երեւանում հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ի գիշերը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ի կեսօրից հետո, հոկտեմբերի 15-ի գիշերը սպասվում է անձրեւ։
Հայաստանի մայրաքաղաքում այսօր կլինի +18...+20, գիշերը՝ +9...+11։