⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Քաղաքապետն ու նախարարը հեչ, Ավինյանը` մե՞ջ

Թեմա

Այն, որ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու հռչակված փոխքաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ վաղաժամ նախընտրական քարոզարշավ է սկսել եւ  վարչական ռեսուրս է կիրառում, անգամ բարձրաձայնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Ընդ որում` այս ամենը Ավինյանն անում է անթաքույց: Բանը հասել է նրան, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ֆորշի 55-ամյակը նշում է ո՛չ թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ո՛չ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ միջոցառումը կազմակերպել են Երեւանի ավագանու իմքայլական անդամներ Արմեն Սարգսյանը եւ Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ: Ու անգամ Երեւանի ավագանու դե յուրե ընդդիմադիր համարվող խմբակցություններից որեւէ մեկի մոտ հարց չի ծագում, թե ի՞նչ գումարներով է Ավինյանը նման աջակցություն ցուցաբերում: Իսկ եթե աջակցությունը պետբյուջեի հաշվին չէ, ոչ էլ ֆինանսական է, ապա առնվազն պիտի երգեր Ավինյանը «Երեւանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոյի ժամանակ, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ` հաստատ չի երգել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ